Մեկնաբանություն- Վիեննայում պատժամիջոցների չեղարկման բանակցությունների նոր փուլը և դրա հեռանկարները
(last modified Fri, 05 Aug 2022 08:43:52 GMT )
Օգոստոս 05, 2022 13:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Վիեննայում պատժամիջոցների չեղարկման  բանակցությունների նոր փուլը և դրա հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային թիմն ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, հինգշաբթի առավոտյան ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա՝ շարունակելու ամերիկյան դաժան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները։

Իրանի բանակցային թիմի ավագ անդամ Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը Վիեննայում հանդիպել է ՀԳՀԾ-ի համակարգող Էնրիկե Մորայի հետ: Կողմերը մտքեր  են փոխանակել բանակցությունների նոր փուլի շուրջ: Իրանի Իսլամական Հանրապետության բանակցողներն նաև հանդիպում են  ունեցել ռուսական պատվիրակության հետ։

Այցի նպատակն է խորհրդակցել մնացած մի քանի հարցերի շուրջ և փորձել մոտեցնել տեսակետները համաձայնության հասնելու համար, սակայն պետք է իրատես լինել Վիեննայի բանակցությունների նկատմամբ։ Թեև եվրոպական կողմի ջանքերով, որը ցանկանում է երկու կողմերի միջև համաձայնություն՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելի առաջարկած նախագծի շրջանակում, համաձայնության կայացումը հավանական է, սակայն կան կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կախված է որոշումներից:

Բորելի առաջարկած տեքստը նախագծի թարմացված տարբերակն է, որը գրվել է հավաքական կերպով 2022 թվականի մարտին: Վիեննայում կայացած բանակցությունների նախորդ փուլից ի վեր Բորելը և Մորան մշտական ​​կապի մեջ են եղել կողմերի, հատկապես Իրանի և ԱՄՆ-ի հետ և, ըստ իրենց, փորձել են առաջարկվող տեքստում կետեր ներկայացնել՝ տեսակետները մոտեցնելու համար: Թեև այս ծրագիրն ունի դրական կողմեր ​​և ընդգրկում է Իրանի որոշ կարծիքներ, այնուամենայնիվ, կան որոշ կարևոր նկատառումներ, գաղափարներ և տեսակետներ Իրանի կողմից։ Այդ կապակցությամբ Թեհրանը մնացած հարցերի վերաբերյալ իր պատկերացումները գրավոր ներկայացրել է մյուս կողմերին։

Կարևորն այն է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի այն պնդման, թե Իրանը ցանկություն չի հայտնել ավարտին հասցնել համաձայնագիրը, վերջին ամիսներին ինչպես համակարգողի հետ նամակագրության, այնպես էլ հեռախոսազրույցների, համակարգողի Թեհրան կատարած այցերի և Դոհայի հանդիպման ընթացքում, իրանական պատվիրակությունը ներկա է եղել կառուցողական և հեռանկարային մոտեցմամբ։ Փաստորեն, չլուծված խնդիրները պայմանավորված են ԱՄՆ-ի կողմից որոշումներ կայացնելու բացակայությամբ և որոշ դիրքորոշումների վրա Բայդենի վարչակազմի պնդմամբ, որոնք չեն բավարարում ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի հիմնարար պահանջները:

Ուստի, եթե Արևմուտքը ցանկանում է, որ Վիեննայի բանակցություններն առաջընթաց ունենան և  ավարտվեն, Իրանի երկու հիմնարար պահանջները պետք է կատարվեն. Նախ, պետք է վստահեցնել, որ պատժամիջոցների չեղարկումը երաշխավորված էն, ինչը նշանակում է, որ Թեհրանը պետք է վստահ լինի, որ Վաշինգտոնը զերծ կմնա ապագայում պատժամիջոցները վերականգնելուց: Երկրորդ խնդիրն այն է, որ ոչ մի հարց չպետք է մնա որպես ճնշման լծակ և հետագայում  կիրառվի Իրանի դեմ։

Եթե ԱՄՆ-ի կառավարությունն անհրաժեշտ կամք դրսևորի՝ համաձայնության գալու և Իրանի հիմնարար պահանջներն ընդունելու համար, մնացած մի քանի հարցերը կարելի է արագ վերջնական տեսքի բերել և համաձայնության գալ:

Փաստորեն, Վիեննայում ընթացիկ բանակցությունների հաջողությունը կախված է Միացյալ Նահանգների որոշումից, քանի որ Իրանը պատրաստ չէ ընդունել այնպիսի համաձայնագիր, որը կհանգեցնի 2018 թվականին ՀԳՀԾ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու փորձի կրկնությանը:

Միևնույն ժամանակ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրի առաջընթացը և տնտեսական հարցերի լուծումը չեն կապում Վիեննայում պատժամիջոցների չեղարկման բանակցությունների արդյունքների հետ։ Ուստի արևմտյան կողմերը պետք է իմանան, որ Իրանը ոչ ավելորդ ակնկալիքներ ունի համաձայնագրից, ոչ էլ վախենում է Վիեննայում համաձայնության չկայանալուց։ Սակայն իրանական պատվիրակությունը Վիեննա է եկել ամբողջ լրջությամբ և վճռական է վերջնականապես ավարտին հասցնել պատժամիջոցների վերացման համաձայնագիրը, եթե մյուս կողմը ևս վճռականություն դրսևորի: