Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը շոշափելիորեն կրճատվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179818-Ուկրաինային_տրամադրվող_եվրոպական_օգնությունը_շոշափելիորեն_կրճատվել_է
Politico պարբերականը զեկույց է հրապարակել, որ ԵՄ 6 կարևոր երկրներ անցյալ ամիս ոչ մի օգնություն չեն ուղարկել Ուկրաինային: Սա նշանակում է, չնայած Եվրոպայի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցած պատմական փոփոխություններին, դեպի Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունները նվազում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2022 08:33 Asia/Tehran
  • Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը շոշափելիորեն կրճատվել է

Politico պարբերականը զեկույց է հրապարակել, որ ԵՄ 6 կարևոր երկրներ անցյալ ամիս ոչ մի օգնություն չեն ուղարկել Ուկրաինային: Սա նշանակում է, չնայած Եվրոպայի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցած պատմական փոփոխություններին, դեպի Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունները նվազում են:

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Լեհաստանը չեն օգնել Ուկրաինային, ինչպես խոստացել էին, և Կիևի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ եվրոպական խոշոր տերությունները, ԱՄՆ-ի պես հանձնառու չեն օգնություն ուղարկել:

Այս հարցին անդրադարձել են նաև  մի շարք փորձագետներ և Եվրախորհրդարանի անդամներ։ Ուկրաինային տրամադրվող օգնություններին հետևող խմբի տնօրեն Քրիստոֆ Թերբիշն ասել է. <Մեր տվյալների համաձայն, սկսած ապրիլի վերջից, Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու եվրոպական պարտավորությունները նվազող ընթացք ունեն: Չնայած պատերազմը թեւակոխում է նոր փուլ, նոր օգնություն ուղարկելու նախագծերը նվազել են>:

Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնության նվազումը կարելի է պայմանավորել մի քանի գործոնով։ Նախ, եվրոպացիները չէին պատկերացնում, որ Ուկրաինայում պատերազմն այսքան կձգձգվի, այնպես որ դրա հետ մեկտեղ դրա ավարտի հեռանկար չլինի։ Սկզբում եվրոպացիները գտնվում էին ԱՄՆ-ի քարոզչության ազդեցության տակ՝ մտածելով, որ Ուկրաինային զգալի ռազմական օգնություն և զենք տրամադրելով՝ կկարողանան արագորեն փոխել ուկրաինական պատերազմում ուժերի հավասարակշռությունը՝ հօգուտ ուկրաինական բանակի  և առաջացնել ռուսական բանակի և նրա ուկրաինացի դաշնակիցների պարտությունը Դոնբասի շրջանում։ Սակայն այժմ ուկրաինական պատերազմի վեցերորդ ամսում ռուսները կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը իրենց օկուպացիայի տակ գտնվող տարբեր շրջաններում։ Միևնույն ժամանակ, չնայած Արևմուտքի աննախադեպ ռազմական օգնությանը, ուկրաինական բանակը ստիպված է եղել հետ քաշվել իր նախկին դիրքերից՝ կրելով ավելի ու ավելի մեծ կորուստներ։ Այդ ի պատճառով, եվրոպական խոշոր երկրները, որոնք աջակցում են Կիևին, այժմ հույս չունեն, որ օգնությունների շարունակմամբ կկարողանան փոխել իրավիճակը:

َԱվելի կարևոր պատճառն այն է, որ եվրոպական խոշոր երկրները չունեն ԱՄՆ ֆինանսատնտեսական հզորությունը, և Ռուսաստանի դեմ համատարած ու աննախադեպ պատժամիջոցների բացասական հետևանքների պատճառով նրանք այժմ գտնվում են շատ անբարենպաստ տնտեսական իրավիճակում։ Մասնավորապես, նավթի և գազի ոլորտում Ռուսաստանին սահամափակելու համար գործադրվող ջանքերն ու միջոցները  և Մոսկվայի հակաքայլերը՝ նավթի և գազի առաքումը եվրոպական երկրներ դադարեցնելու կամ կտրուկ նվազեցնելու հարցումը, ինչը, ոչ միայն այս երկրներում առաջացրել է էներգետիկ ճգնաժամ, այլ նաև առաջացրել է տնտեսական ցուցանիշների նվազման միտում: Փաստորեն, եվրոպական խոշոր կառավարությունների գործողությունները՝ Ուկրաինային օգնելու և Ռուսաստանին թուլացնելու նպատակով վերջինիս վրա ճնշում գործադրելու քայլերը, այս երկրներում տնտեսական պայմանների հետագա վատթարացման պատճառ են դարձել։ Այնպես որ Բրիտանիայում գնաճը 1982 թվականից ի վեր առաջին անգամ հասել է ավելի քան 10%-ի, իսկ Շվեդիայի վարչապետը խոսել է էներգետիկ ոլորտում պատերազմական տնտեսության մասին: 

Եվրոպական այլ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում և Իսպանիայում, գնաճի ցուցանիշը նույնպես հասել է վերջին տարիների ամենաբարձր մակարդակին, ինչը պատճառ է դարձել, որ եվրոպական խոշոր երկրները, որոնք այժմ ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնել, Ուկրաինային ռազմական օգնությունը կրճատեն կամ չտրամադրեն։ Մյուս կողմից, Ռուսաստանի և Եվրոպայի միջև էներգետիկ պատերազմի շարունակման հետ մեկտեղ, ձմռանը եվրոպական երկրների գազամատակարարման հեռանկարը շատ մութ է։ Այս կապակցությամբ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է առաջիկա ամիսներին գազի գնի 60 տոկոս բարձրացման հնարավորության մասին։ Այս հարցը եվրոպական երկրներին ավելի մեծ դժվարության մեջ կդնի, և այդպիսով նրանք ստիպված կլինեն դիմակայել Ուկրաինային աջակցելու իրենց քաղաքականության և գործողությունների արդյունքներին։