Մեկնաբանություն- Արևմտյան-արաբական առանցքը թալանում է Եմենի և Սիրիայի բնական ռեսուրսները
Սիրիայում ԱՄՆ- ի ու այդ երկրին կապված զինյալների կողմից բնական ռեսուրսների թալանին զուգահեռ, արևմտյան-արաբական առանցքը թալանում է նաև Եմենի էներգետիկ ռեսուրսները:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենաաղքատ արաբական երկիր Եմենն ավելի է աղքատացել վերջին տասնամյակում ներքին հակամարտությունների և այս երկրի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքով ավերվել են այս երկրի ենթակառուցվածքներն ավելացնելով երկրի տնտեսական խնդիրները։
Եմենն էներգետւիկ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներից է: Այս երկրի էներգետիկ ռեսուրները գտնվոմ են հիմնականում հարավային Շաբվա և Հադրամուտ և հյուսիսային Մարիբ ու Ալ-Ջաուֆ նահանգներում: Եմենի արևելյան և հարավային նահանգների էներգետիկ ռեսուրսները հայտնվել են արրմտյան-արաբական առանցքի թիրախում։ Եմենի Ազգային փրկության կառավարության պատգամավոր Զեյդ Ահմեդ Ալ-Ղարսին վերջերս հայտարարեց, որ 2016 թվականի ագրեսիայի սկզբից մինչև 2022 թվականը ագրեսորները Եմենից թալանել են ավելի քան 13 միլարդ 25 միլիոն դոլար արոժղությամբ մոտ 89 միլիոն բարել նավթ:
Իսկ վերջերս այս առանցքը սկսել է թալանել նաև Եմենի Շաբվա նահանգի նավթն ու գոզը, որտեղ ներկա են ամերիկյան ու ֆրանսիական ուժերը: Անցյալ ամիս էմիրաթական տանկերները Շաբովա նահանգի Ռազում նավահանգստից դուրս են բերել 400 հազար բարել հում նավթ՝ ավելի քան 43 միլիոն 640 հազար դոլար արժողությամբ։ Իսկ ավելի վաղ, Հադրամուտ նահանգի Ալ-Շահր նավահանգստից թալանվել էր ավելի քան երկու միլիոն բարել հում նավթ՝ ավելի քան 270 միլիոն դոլար մոտավոր արժեքով։
Վերոնշյալը վկայում է, որ այս գործողություններն իրականվում են ծրագրված կերպով ինչն անընդունելի է: Զեյդ Ահմեդ Ալ-Ղարսին միջազգային հանրության կոչ է արել քայլեր ձեռնարկել կասեցնելու Եմենի հարստության թալանը:
Եմենի ինքնահռչակ վարչապետ Մոին Աբդուլ Մալեքը, որը կապված է սաուդա-էմիրաթական կոալիցիայի հետ, վերջերս այս կոալիցիայի հետ պայմանագիր կնքեց, այդպիսով օրինականացնելով Եմենի բնական ռեսուրսների թալանը: Ըստ այդ համաձայնագրի, Եմենի վառելիքի ոլորտը հանձնվել է Սաուդյան Արաբիայի կառավարմանը:
Եմենի պաշտոնյաները հայտարարեցին, որ գազի միջազգային գների բարձրացման և համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից նվազեցնելու պատճառով, Ֆրանսիան ակտիվացրել է Շաբվա նահանգի Բելհաֆ օբյեկտից գազի արտահանմանն ուղղված աշխատանքները:
Եմենի բնական ռեսուրսները թալանվում են մի իրավիճակում, երբ այդ երկրում առկա է նավթամթերքի պակաս, իսկ շրջափակման պատճառով, դրանց գները շատ բարձր են:
Ամփոփելով պետք է ասել, որ ամերիկյան-արաբական առանցքի կողմից Եմենի բնական ռեսուրների թալանն իրականացվում է Սիրիայի բնական եռսուրսների թալանին զուգահեռ: Դա վկայում է այն մասին, որ արևմտյան երկրները և Արևմտյան Ասիայի նրանց արաբ դաշնակիցները նավթի և գազի թալանն իրենց հիմնական ռազմավարությունն են դարձրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Եմենը, իսկ ձմռանն ընդառաջ, այդ գործողություններն ավելացել են: