Մեկնաբանություն-Ակնարկ ՝ Իրանի ԱԳ նախարարի Ռուսաստան կատարած այցին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180884-Մեկնաբանություն_Ակնարկ_Իրանի_ԱԳ_նախարարի_Ռուսաստան_կատարած_այցին
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, ընդգծելով տարբեր հարթություններում հարաբերությունների հետագա զարգացման համար համատեղ ջանքերի շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 13:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ակնարկ ՝ Իրանի ԱԳ նախարարի Ռուսաստան կատարած այցին

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, ընդգծելով տարբեր հարթություններում հարաբերությունների հետագա զարգացման համար համատեղ ջանքերի շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առևտրական  համագործակցության աճի կապակցությամբ, Աբդոլլահյանը նշել է, որ խոչընդոտների ու խնդիրների վերացումը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ամրապնդման հիմքն է։

Թեև Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն և համագործակցությունը  վաղեմի անցյալ ունի, սակայն վերջին տարիների տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները  ավելի են մոտեցրել երկու երկրներին՝  քաղաքական և տնտեսական զանազան ոլորտներում: Ըստ այդմ, պարբերաբար շարունակվում են երկու երկրների պաշտոնատարների խորհրդատվությունները, որոնք ներառում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։

Իրանը և Ռուսաստանը  դեմ են ԱՄՆ-ի ջանքերին՝ գլոբալացնելու իր սահմանած համակարգը և   միաբևեռ աշխարհին: Ուկրաինայում պատերազմի պատճառով, երկու երկրները գտնվում են նմանատիպ իրավիճակում և փորձում են չեզոքացնել պատժամիջոցները, ինչը միավորում է ո Իրանին ու Ռուսաստանին։

Իրանն ու Ռուսաստանը պատրաստում են երկարաժամկետ համագործակցության համապարփակ  համաձայնագիր, որի նախագիծը  մշակվել է, և երկու կողմերն էլ աշխատում են այն վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի՝ պատժամիջոցները չեզոքացնելու ծրագրերից են նաև SWIFT-ից դուրս ֆինանսական գործարքների համակարգի օգտագործումը և դոլարին այլընտրանքային արժույթների օգտագործումը: Վերջերս Իրանի Կենտրոնական բանկում բացվել է ռիալ-ռուբլի արժութային զույգի առևտրային խորհրդանիշը, որը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

Երկու երկրների կարևոր նախագծերից է նաև տարանցման զարգացումը և Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը, որի համար անհրաժեշտ է գործարկել Ռաշտ-Աստարա երկաթուղին որը, միանալով Ադրբեջանի  երկաթուղագծին, կարող է առանցքային դեր խաղալ Իրանի Բանդար Աբաս և Չաբահար նավահանգիստները Ռուսաստանի Մոսկվային և Ֆինլանդիայի Հելսինկիին միացնելու գործում:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքում համագործակցության զարգացումն Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր առաջնահերթություններից է և Ռաշտ-Աստարա երկաթգիծը կգործարկվի  համաձայնագրի հիմամբ»։

 Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Եվրասիական տնտեսական միությունը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ուշադրության է արժանի:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Ինչպես որ րՌուսաստանը պաշտպանել է  Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, նաև կհովանավորի Եվրասիական տնտեսական միությանը Իրանի անդամակցությանը»:

Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն հարաճուն աճ են արձանագրում և երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ոլորտում կան շատ ընդարձակ  խնդիրներ, որոնք պահանջում են երկու երկրների պաշտոնյաների պարբերական խորհրդակցությունները,հենց այս շրջանակում կարելի է գնահատել նաեւ Ամիր Աբդոլլահյանի վերջին այցը Մոսկվա և  նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարարի հետ։