Մեկնաբանություն- ՀՀ սահմանների փոփոխությանը ԱՄՆ-ի դեմ լինելու պատճառների քննարկում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հայաստան կատարած այցի ժամանակ, հայտարարեց, որ Վաշինգտոնը դեմ է Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր բախումներ սկսվեցին և կողմերն իրար մեղադրեցին հրադադարը խախտելու մեջ։ Երեւանը հայտարարեց, որ այս պատերազմում կորցրել է 135 զինվոր, իսկ Բաքուն հայտարարեց, որ իր ուժերից 79 զինվոր է սպանվել։ Սահմանային բախումները դադարեցին երկու օր անց՝ հրադադարի մասին հայտարարությամբ։ Այժմ քաղաքական գործընթացը սկսվել է, բայց երկու երկրների միջև լարվածությունը չի ավարտվել։
Այս իրավիճակում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնեց Երևան, որտեղ հայտարարեց, որ Վաշինգտոնը դեմ է Հայաստանի սահմանների փոփոխությանը։ Այս հայտարարությունը հնչում է մի քանի տասնամյակ ուշացումով, մինչդեռ ընդգծվում է կովկասյան տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի ներգրավվածության հարցը։ Սակայն Ռուսաստանը մինչ այժմ կառուցողական դեր է խաղացել այս գործում, և 2020 թվականի պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ։Իրանը նույնպես հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հետ սահմանի փոփոխությանը,և ընդգծել, որ անհրաժեշտ է խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով:
Այդ կապակցությամբ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է.«Իրանը չի ընդունի տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխություն»:
Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխության դեմ հանդես գալն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականությունն է։ Դրա նպատակն է կանխել լարվածության աճը և պահպանել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։
Փաշինյանն անդրադառնալով ԻԻՀ կառուցողական դերին, ասել է.«ԻԻՀ-ը միշտ կառուցողական և ազդեցիկ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի ճգնաժամերի լուծման հարցում»:
Հայաստանի սահմանների փոփոխության հարցը վերաբերվում է Ադրբեջանի ջանքերին և ցանկությանը՝ Հայաստանի տարածքի ներսում միջանցք ստանալ՝ Նախիջևանի ինքնավար մարզին միանալոը համար: Թուրքիան աջակլցում է Բաքվի այս նպատակին։ Այս միջանցքը, որը Բաքուն կոչում է «Զանգեզուրի միջանցք», ստեղծվելու դեպքում կփոխի Հայաստանի սահմանները, միաժամանակ Բաքուն այն կօգտագործի որպես ճնշման լծակ Երեւանի դեմ։
Սակայն Նենսի Փլեոսիի հայտարարությունը, հաշվի առնելով Ռուսաստանի մերձակա տարածքներում այդ երկրին դիմակայելու Վաշինգտոնի նպատակները և Միացյալ Նահանգների միջամտողական քաղաքականությունը կարող են սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։ Հետևաբար, ԱՄՆ-ի ընդդիմությունը ՀՀ սահմանների փոփոխությանը, այն էլ մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ը երկար տարիներ Բաքվի և Երևանի միջև ճգնաժամը կարգավորելու համար կառուցողական քայլ չի արել, կարող է միայն հիմք հանդիսանալ այս լարվածությունը սրելու համար: