Հունվար 28, 2023 17:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.1.2023

Երեկ՝ ուրբաթ, առավոտյան Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից և հարձակվողի ձերբակալությունից հետո Իրանի իշխանություններն անմիջապես սկսել են համակողմանի հետաքննություն՝ այս հարցի մանրամասները պարզելու համար։

Իրան օրաթերթ
Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը դեսպանատան միջադեպի մանրամասները պարզելու համար

Երեկ՝ ուրբաթ, առավոտյան Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից և հարձակվողի ձերբակալությունից հետո Իրանի իշխանության տարբեր պատասխանատու անձիք, անմիջապես սկսել են համակողմանի հետախուզումներ՝ հետաքննելու այս հարցի մանրամասները։

Երեկ կեսօրին Իրանի արտգործնախարարը ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհոն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա զինված հարձակման միջադեպը։


Քեյհան օրաթերթ
Պոմպեոյի նվաստացուցիչ վախով կյանքը՝ Իրանի վրեժխնդրությունից

Պոմպեոն վերջերս հրապարակված իր հուշերում բացահայտել է, որ ինքն ու իր ընտանիքը նորմալ կյանքով չեն ապրում և գտնվում են 24-ժամյա պաշտպանության ներքո՝ ենթադրելով Իրանի վրեժխնդրության հնարավորությունը։
Մայք Պոմպեոն՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դաժան սպանության կազմակերպիչներից մեկը, իր հուշերում՝ «Երբեք մի հանձնվիր. կռիվ հանուն այն ամերիկացու, որը ես սիրում եմ», որը հրապարակվել է երեքշաբթի՝ հունվարի 24-ին, հայտնել է, որ նա և նրա ընտանիքն ապրում են Իրանի վրեժխնդրության հնարավորության ենթադրության ներքո և նրանք նորմալ չեն ու գտնվում են 24-ժամյա պաշտպանության տակ։
Պոմպեոն, որը Թրամփի հրամանով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, իր հուշերի մի հատվածում՝ պաշտպանելով Վաշինգտոնի ահաբեկչական և անօրինական գործողությունները՝ Իրաքում նահատակելով Ղոդս ուժերի հրամանատարին և նրա ուղեկիցներին, ընտգծել է որ Ամերիկան այս ահաբեկչությունից հետո ուղերձ է հղել Իրանին և հայտարարել, որ այդ գործողությունը նպատակ չի ունեցել ոչնչացնել իրանի ընդհանուր համակարգը։


Վաթան Էմրուզ օրաթերթ
Անգլիայի այդ 200 երեխաների պատմությունը

Վերջին օրերին բրիտանական ԶԼՄ-ները բացահայտել են իրենց երկրում մարդկային մեծ ողբերգություն՝ 200 միգրանտ երեխաների անհետացումը, որոնք առանց ուղեկցության, փախել ու անհետացել են բրիտանական իշխանությունների անփութության պատճառով: Այսօր ոչ ոք չգիտի, թե Անգլիայում որտեղ են գտնվում այս 200 երեխաները և արդյոք նրանք ողջ են, թե խառնված են այդ երկրում մարդկանց և երեխաների առևտրով զբաղվողների կողմից: Ի պատասխան այս դեպկի՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում և չի ստանձնում այս երեխաների և նրանց անվտանգությունն ապահովելու համար և միայն տեղավորել է նրանց։

Էթելաաթ օրաթերթ
Զելենսկի. Պուտինի հետ խոսելը շատ ուշ է

Ուկրաինայի նախագահը իր հարցազրույցներից մեկում Վլադիմիր Պուտինին անվանել է աննշան մարդ և ասել, որ նրա հետ դեմ առ դեմ բանակցությունների համար արդեն ուշ է։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Ես շահագրգռված չեմ հանդիպել և խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ես նրա հետ հանդիպում եմ ունեցել նորմանդական ձևաչափով մինչև Ուկրաինայի վրա նրա լայնածավալ հարձակումը»: Նա հավելեց. «Ես տեսել եմ մի մարդու, ով մի բան է ասել, բայց այլ բան արել է, ուստի ինձ համար անհասկանալի է, և ես չեմ հասկանում՝ այդ գործողությունները իր սեփական որոշումն են եղել, թե ուրիշի»։

........ 

armenpress.am

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:

«Այսօր Հայոց բանակի նվիրական օրվա կապակցությամբ մենք մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, Հայոց բանակի մեր սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղել: Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին և զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին:

Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

armenpress.am

Ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։

Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:

Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի։ Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։

Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին»:

news.am

Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

«Շնորհավո՛ր տոնդ, հայկակա՛ն բանակ։

Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով  կռել են փառահեղ հաղթանակներդ:

Նրանց փա՛ռք ու պատիվ:

2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:

Ես վստահ եմ՝ հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա:

Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի,  ողջ ժողովրդի:

Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:

Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար», - ասվում է ուղերձում:

news.am

Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

«Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:

Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը:
Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:

Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար:

Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:

Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա:

Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերրորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը:

Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:

Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը:

Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև:

Հավերժ փա´ռք նրանց», - ասվում է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում:

 


tert.am

Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վրդովվել է լրագրողների այն հարցից, թե արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում ՀՀ ՊՆ N զորամասին ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության համար, որին զոհ գնացին 15 զինծառայողներ։

«Դուք դատավոր չեք, հեռու պահեք միկրոֆոնները», - ասաց Ասրյանը և չպատասխանեց լրագրողների հարցերին։

tert.am

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան

Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:

«Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն»,- ասաց նա և բացառեց թշնամու գործոնը:

Միքայելյանը նշեց, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:

«Մեր բանակն այդքան էլ մարտունակ չէ: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց նա:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշեց.

«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

tert.am

Հայկական բանակը նշում է կազմավորման 31-րդ տարեդարձը

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը: 

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

 

Պիտակ