Մեկնաբանություն - Սիրիան վերադարձավ Արաբական պետությունների լիգա, Արաբիան կարմիր գորգ փռեց Բաշար Ասադի համար
(last modified 2023-05-20T13:17:58+00:00 )
Մայիս 20, 2023 16:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիրիան վերադարձավ Արաբական պետությունների լիգա, Արաբիան կարմիր գորգ փռեց Բաշար Ասադի համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզի հրավերով այցելեց Սաուդյան Արաբիա և մասնակցեց Ջիդդայում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին:

Վերջին անգամ Բաշար  Ասադն Արաբական լիգայի նիստին մասնակցել էր 2010 թվականին, սակայն Սիրիայում քաղաքացիական պատերազմն  սկսվելուց հետո, 2011 թվականի նոյեմբերից կասեցվեց այդ  երկրի անդամակցությունը Արաբական լիգային:
Վերջին 12 տարում Սիրիան Արաբական լիգայի անդամ էր, սակայն իրավունք չուներ մասնակցել լիգայի նիստերին, քանի որ Լիգայի որոշ անդամներ, հատկապես Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, իրենց անհամաձայնությունը հայտնեցին Բաշար Ասադի գլխավորած Դամասկոսի քաղաքական համակարգի նկատմամբ և լիակատար աջակցություն ցուցաբերեցին հակառակորդներին ու  ահաբեկչական խմբավորումներին: 

Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի և Ռուսաստանի օգնությամբ Բաշար Ասադին հաջողվեց հաղթել ահաբեկիչներին, պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և պահպանել այդ երկրի քաղաքական համակարգը։ Գիտակցելով այն փաստը, որ Սիրիայի համակարգի տապալումը հնարավոր չէ, արաբական երկրներն աստիճանաբար քայլեր  ձեռնարկեցին Դամասկոսի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, որոնք սկսվել են ԱՄԷ-ից։
ԱՄԷ-ն վերականգնեց իր հարաբերությունները Սիրիայի հետ 2018 թվականին և նշանակալի դեր խաղաց  Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգայում վերականգնելու գործում: Ասադը, ով միայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այցելել էր Ռուսաստան և Իրան, ինչպես նաև վերջին երկու տարիներին Օման և Արաբական Միացյալ Էմիրություններ, թագավոր Սալմանի հրավերով՝ հինգշաբթի  մայիսի 18-ին այցելեց Սաուդյան Արաբիա, այս միության  32-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 
Արաբական պետությունների  լիգան  սույն թվականի մայիսի 7-ին   պաշտոնապես հայտարարեց  Սիրիայի անդամակցության կասեցման չեղարկման մասին :

Մայիսի 7-ին Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները արտահերթ նիստում հայտարարեցին տարածաշրջանային այս կառույցին Դամասկոսի անդամակցության կասեցումը չեղարկելու կամ այլ կերպ ասած՝  Սիրիայի Արաբական լիգա վերադառնալու իրենց որոշման մասին։ Թեև Սիրիան այժմ վերադարձել է Արաբական լիգա,բայց  Քուվեյթը, Մարոկկոն և Կատարը դեռ դեմ են Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Սիրիայի հետ արաբական երկրների հարաբերությունների վերականգնումը և Դամասկոսի վերադարձը Արաբական լիգա, ակնհայտ պարտություն է Սիրիայի համակարգի հակառակորդների, հատկապես ԱՄՆ-ի համար։ Այս պատճառով, ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածեց հաղորդագրություն,որը ցույց է տալիս Վաշինգտոնի դժգոհությունը Սիրիայի՝ Արաբական լիգա վերադառնալու կապակցությամբ: Հաղորդագրությունում ասված է,-«Մենք կարծում ենք, որ Սիրիային չպետք է իրավունք տրվի վերադառնալ Արաբական լիգա»: Միացյալ Նահանգները նշելով,որ Վաշինգտոնը չի աջակցի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ու նաև չի աջակցի իր դաշնակիցների քայլերին այս հարցում, հայտարարել է,-«Ոչ միայն չենք կարգավորի հարաբերությունները Բաշար Ասադի հետ, այլև Սիրիայի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ»:

Ամերիկյան Newsweek ամսագիրը գրել է, որ ամերիկացի դիվանագետներն այս ամսագրի հետ զրույցում խոստովանել են, որ «Դամասկոսի վերադարձը Արաբական լիգա կարևոր ուղերձ ունի Միացյալ Նահանգների համար,այն է՝ ռազմական ներկայության դադարեցում և այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների վերացում»։

 

Պիտակ