Մեկնաբանություն-Իսրայելի պաշտոնյաների Բաքու կատարած այցերի կուլիսներում
Ղոդսն օկուպացրած ռեժիմի պաշտոնյաների Ադրբեջանի Հանրապետություն կատարվող այցերը շարունակում են մնալ օրակարգում:Այս շրջանակում, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի գլխավորած ռազմական պատվիրակությունը չորեքշաբթի`հուլիսի 12-ի գիշերը ժամանել է Բաքու:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Բաքու կատարած եռօրյա այցի շրջանակներում, հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի, սահմանապահ ուժերի հրամանատար գեներալ Էլչին Ղուլիևի և այդ երկրի ռազմական և անվտանգության ծառայության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այս ուղևորության նպատակն է հայտարարվել՝ ընդլայնել Բաքվի և Թել Ավիվի ռազմավարական հարաբերություններն ու քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև ուժեղացնել երկու կողմերի հարաբերությունները ռազմական, անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում:
Չնայած Իսրայելի պաշտոնյաների Բաքու կատարած այցերի վերաբերյալ Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցների հորինած պատմություններին, չի կարելի անտեսել այն փաստը, որ սիոնիստ պաշտոնյաների բոլոր այցերը Ադրբեջան կատարվում են տարածաշրջանում շիաներին և իսլամական ումմային ճնշելու և հարվածելու նպատակով։
Ուստի Իսրայելի ռասիստական ռեժիմի պատերազմի նախարարի ներկայիս այցը Բաքու,այն էլ Մուհարրամ ամսվան ընդառաջ կանխատեսելի էր, և դրա կործանարար ազդեցությունը հստակ տեսանելի կլինի Ադրբեջանի Հանրապետությունում Մուհարրամ ամսի օրերին։ Սիոնիստ պաշտոնյաների Բաքու կատարած հերթական այցերի օրակարգում երկու հիմնական նպատակ է դրված:
Առաջին նպատակը ներառում է Իրանի նկատմամբ ավելի մեծ թշնամության պլանը, իսկ երկրորդ նպատակը՝ ճնշում Ադրբեջանի Հանրապետության շիաների վրա։ Այս քաղաքականությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ներառված է եղել օրակարգում։
Բաքվի կառավարության որոշած ուսմունքների և առանցքների վրա հիմնված հակաիրանական վերլուծություններ ներկայացնող վերլուծաբան Ասիֆ Նարիմանլին վերջերս Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին ուղղված Իսրայելի պաշտոնյաների հակաիրանական բացահայտ պատվերների մասին գրած մի վերլուծական հոդվածում նշել է,-«Եթե նույնիսկ Ադրբեջանի Հանրապետությունը չմասնակցի Իսրայելի հակաիրանական կոալիցիային, պատերազմի դեպքում Իրանը առաջին հերթին թիրախավորելու է Ադրբեջանի Հանրապետությանը»։
Մեկնաբանության այս ձևը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարությունը գործում է Իսրայելի ռասիստական ռեժիմի խորհուրդներով և ուղղակի հրամաններ է ստանում այս ռեժիմի դիվանագետներից։ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև վեճի ու թշնամանքի սրումն ու կողմնակի ճնշումները համարվում են տարածաշրջանի այլ երկրների սադրանքով այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռեժիմի օրակարգով։
Ի դեպ Իսրայելի իշխանությունները Բաքվին նախապատրաստում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության համաձայնագրից հետո Իրանի դեմ ավելի ինտենսիվ թշնամության համար:
Քանի որ մոտենում է Բաքու-Երևան խաղաղության համաձայնագրի կնքման ժամանակը, ինչպես հայտարարել են երկու կողմերի և Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները, հաճախակի են դարձել Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների այցերը Բաքու և հատկապես նրանց ներկայությունը Բաքվի կիբերպատերազմի մեծ կենտրոնում, որը վերջերս բացվեց Իսրայելի իշխանությունների կողմից:
Այժմ կարելի է կանխատեսել, որ Իրանի դեմ Իսրայելի քարոզչությունն ու կիբերպատերազմը ավելի ինտենսիվ կդառնան։ Չնայած այս ջանքերին, ռուս քաղաքական վերլուծաբան Թիմուր Ֆոմենկոն գրառում է հրապարակել ,որում նշել է. «Իրանը նվազեցրել է Վաշինգտոնի և Թել Ավիվի տարածաշրջանային ազդեցությունը»։
Այս վերլուծությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, չնայած իրենց ջանքերին, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին տարածաշրջանում։ Որովհետև Իրանն ավելի զգույշ է գործում և կանխում է օտարերկրացիների տեղաշարժերը տարածաշրջանում։ Եվ վերջում պետք է ասել, որ ոչ միայն իսրայելական պաշտոնյաների հերթական այցերը Արաքսի հյուսիսային հատված չեն կարող այս ռասիստական ռեժիմին հասնցել տարածաշրջանում իր անօրինական պահանջների իրականացմանը, այլև ավելի ակնհայտ կդառնա Իրանի ժողովրդի թշնամիների իրական ինքնությունը: