Մեկնաբանություն.Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Երևանին
Ադրբեջանական կողմը արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և փոխանցել նոր առաջարկներ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս երկրի Ազգային ժողովի նիստում ընդգծելով, որ Երևանի կառավարությունը հաստատակամ է հնարավորինս արագ կնքել Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը,ասել է,-«Մեր վերջին շփումներից հետո, հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու և արել ենք։ Սեպտեմբերի 12-ին արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»:
Նշելով,որ քննարկումները շարունակվում են, Միրզոյանն ընդգծել է,-«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից»:
Չպետք է անտեսել այն փաստը, որ Ղարաբաղի տարածաշրջանի հարցով Ադրբեջանը և Հայաստանը վերջին օրերին կրկին պատերազմի շեմին էին հայտնվել: Սակայն Իրանի աջակցությամբ և երկու կողմերի պայմանավորվածություններով ղարաբաղյան երրորդ պատերազմը վերածվեց հերթական խաղաղության։
Այն պայմաններում, երբ Իրանը փորձում է կայունություն հաստատել Հարավային Կովկասում, որոշ երկրներ կրկնակի ջանքեր են գործադրել պատերազմի միջոցով անկայունություն ստեղծելու ուղղությամբ։ Փաստորեն, որոշ երկրներ փորձում են Ադրբեջանին կամ Հայաստանին ներաշել պատերազմի մեջ:ԱՄՆ-ն, Ֆրանսիան և տարածաշրջանային մի երկիր փորձում են պատերազմ սանձազերծել կովկասյան տարածաշրջանում։ Արևմտյան կառավարությունները Հայաստանին հորդորում են ապակայունացնել Հարավային Կովկասի տարածաշրջանը, իսկ տարածաշրջանային մի երկիր փորձում է ստիպել Բաքվի պաշտոնյաներին բախվել Հայաստանի հետ՝ Հայաստանի հարավային հատվածում միջանցք ստեղծելու համար: Արևմտյան կառավարությունները, հատկապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան, գործադրել են իրենց բոլոր ջանքերը Հայաստանին Ադրբեջանի հետ հերթական պատերազմի մեջ ներքաշելու համար։
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնյաները կարծում են, որ Կովկասում պատերազմ ծագելու դեպքում, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի պատճառով, Մոսկվայի ղեկավարները կկորցնեն իրենց արտոնություններից շատերը այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում։ Փաստորեն, Հարավային Կովկասի ապակայունացումն արվում է նույն նպատակով։
Այս իրավիճակում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով հայ-ամերիկյան ընթացող զարավարժություններին հստակեցրել է,-«Արտաքին ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում»:
Նշելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար վեճերի արմատական լուծման անհրաժեշտությունը, Աբդոլլահյանը հավելել է, որ համապարփակ խաղաղության հասնելու ամենաարդյունավետ միջոցը տարածաշրջանային երկխոսություններն ու մեխանիզմներն են, այդ թվում՝ 3+3 ձևաչափը:
Վերջին շաբաթներին, չնայած դիվանագիտական տեղաշարժերի ակտիվացմանը, հատկապես ղարաբաղյան երրորդ պատերազմը կանխելուն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնություններին վերջ տալուն ուղղված Թեհրանի քայլերին, Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ սահմանային լարվածությունն ու հրադադարի խախտման վերաբերյալ կողմերի միմյանց հասցեին հնչող մեղադրանքները մտահոգիչ կերպով սրվել են։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի օկուպացիայից հետո Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր գտնվում են տնտեսական և տրանսպորտային խիստ շրջափակման մեջ։ Հայաստանի իշխանությունները Բաքվի այս գործողությունն անվանել են «էթնիկ զտումների քաղաքականություն» և պահանջել վերաբացել այդ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը։ Բայց ադրբեջանական կողմը Հայաստան տանող այլընտրանքային ճանապարհ է ներկայացրել։ Այս իրավիճակում միմյանց նկատմամբ կողմերի անվստահությունը խանգարում է խաղաղության իրականացմանը։
Որպես օրինակ՝ քաղաքագետ Արմեն Պետրոսյանն ասել է. «Առաջին հերթին Բաքուն իր օրակարգում է պահում նոր պատերազմ սկսելու հնարավորությունը և ցույց է տալիս իր վճռականությունը՝ ամեն գնով, այդ թվում՝ պատերազմի միջոցով առաջ տանելու իր շահերը։ Երկրորդ՝ նպատակ կա նոր պատերազմ սկսելու սպառնալիքի ներքո՝ ստիպել Հայաստանին և Ղարաբաղին միակողմանի զիջումների գնալ, և դա կոչվում է ռազմական դիվանագիտություն»։
Մի իրավիճակում, երբ խաղաղությունը հակամարտող կողմերին հասանելի է, դրական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, քաղաքական փորձագետները և նույնիսկ շահառու երկրների պաշտոնյաները փորձում են ի ցույց դնելով անվստահության խորությունը, իրենց թշնամանքը ցույց տալ մյուս կողմի նկատմամբ:
Հարկ է նշել,որ Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելու Թեհրանի արժեքավոր ջանքերը վկայում են կովկասյան տարածաշրջանի նկատմամբ Իրանի մոտեցման կարևորության մասին: Թեհրանի իշխանությունների խաղաղատենչ դիրքորոշումները ցույց են տալիս, որ Իրանը պաշտպանում է խաղաղությունը Հարավային Կովկասում և երբեք չի հանդուրժի անկայունությունը և օտարերկրացիների ներկայությունն այս տարածաշրջանում։