Մամուլի տեսություն - 21.09.2023
(last modified Thu, 21 Sep 2023 15:10:29 GMT )
Սեպտեմբեր 21, 2023 18:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 21.09.2023

Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարել է 6,2 տոկոս տնտեսական աճի մասին։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկը գրանցել է 6.2 տոկոս տնտեսական աճ

 

Իրանը հայտարարել է այս տարվա առաջին 3 ամիսների տնտեսական աճի մասին՝ ներառյալ նավթը։Կենտրոնական բանկի ղեկավարը երկրի մակրոտնտեսական իրավիճակի մասին ասել է. Պատժամիջոցների հետևանքով առաջացած ճնշումները կառավարվել և կառավարվում են, մենք վերադարձել ենք մակրոտնտեսական փոփոխականների երկարաժամկետ միտումին։

Շարղ օրաթերթ

Ռաիսին և Ինֆանտինոն հանդիպել են

 

Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին  Նյու Յորք կատարած իր ճանապարհորդության երրորդ օրվա ընթացքում՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով որ ֆուտբոլը շատերի, հատկապես երիտասարդության համար, շատ գրավիչ և սիրելի սպորտաձև է և հասարակության մեջ կենսունակություն ստեղծելու կարևոր ոլորտներից է ասաց. Խաղացողների տեխնիկական և տակտիկական կարողությունների կատարելագործմանը զուգահեռ, հատուկ ուշադրություն դարձնել մարզիկների և մրցադաշտերում մասնագիտական ​​էթիկայի բարձրացմանը:

Իրան օրաթերթ

Էրդողանի ու Եվրամիության պատմությունը՝ «Շահրազադի հազար ու մի գիշերները», թե՞ «Անպատասխան սեր»

 

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը երկար պատմություն է, որը պետք է ավարտ ունենար «Շահրազադի հազար ու մի գիշերների» պատմության պես՝ սիրահարի և սիրելիի կապը պատմվածքի վերջում, բայց կարծես թե նրա ճակատագիրը կապված է թուրքական ֆիլմերի հետ, որոնք պատմում են անպատասխան սիրո մասին։

Քեյհան օրաթերթ

200   զոհից և 400 վիրավորից հետո Ղարաբաղում հրադադար է հայտարարվել

 

Հայաստանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից մեկ օր անց, որը խլեց 200 զոհ և առնվազն 400 վիրավոր, երկու կողմերը համաձայնեցին հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկին: Երեքշաբթի երեկոյան էր, որ տեղի հայկական լրատվամիջոցները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջանների վրա ԱՀ զինված ուժերի օդային և հրթիռային հարվածների նոր փուլի մեկնարկի մասին։

Լրատվամիջոցների կողմից հայտարարված հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով և Սիոնիստական ​​ռեժիմից ստացված տեխնիկայով։ Այս հարձակումները համընկել են նաեւ Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության պատվիրակության Բաքու կատարած այցի եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման հետ։

Tert.am

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան

 

Կարծում եմ, որ կա փաստատուղթ, և այդ փաստաթղթի մեջ արդեն ամեն ինչ ասված է, և այդ փաստաթղթի շուրջ են Եվլախի բանակցությունները վարվելու և որոշվելու է Արցախի մեր հայ բնակչության ճակատագիրը:

Այս մասին այսօր Եռաբլուրում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Շատ մարդիկ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին, այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատելու, որովհետև Հայստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ՝ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ:

Հնարավոր է ժողովրդի մի մասը կգա Հայաստան, բայց մի մասն էլ կմնա Արցախում, իրենց չես կարող կտրել իրենց պատմական տնից, մի մասը կարող է այնտեղ մնալ»,- ասել է նա:

Նա նաև նշեց, որ լսել է, որ Ադրբեջանը նաև ցուցակ է ներկայացրել՝ Ղարաբաղի պատմության ընթացքում ինչ-որ արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ:

«Ես չգիտեմ ովքեր կան ցուցակում, հավանաբար կարող է ես էլ այդ ցուցակում լինեմ»,-նշել է Օհանյանը:

Tert.am

Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ

 

Իրանը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև տարածաշրջանում հակամարտությունների դադարեցման պայմանավորվածության առնչությամբ։ Այս մասին ասել է Իրանի ատաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին:

«Տարածաշրջանում հակամարտությունների շարունակման պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի»,– Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է խոսնակը:

Իրանը պահանջում է լիարժեք հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանները և կարծում է, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։

News.am

Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

 

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու. ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։

Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ:

Բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են որակյալ բժշկական օգնություն։

Նախօրեին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա։

News.am

«Թույլ չենք տալու Արցախը հանձնողին մոտենա Եռաբլուր». Զոհվածների ծնողները գիշերն անցկացրել են

 

Ողջ գիշեր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի առավոտյան թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր:

«Թույլ չենք տալու Արցախը հանձնողին, Անկախության օրը սգո օր դարձնողին մոտենա Եռաբլուր»,-նշել էին նրանք:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հայտարարել ենք, որ լուսաբացը դիմավորելու ենք այստեղ եւ թույլ չենք տալու, որ այս սրիկաները, ապիկարները ոտք դնեն այստեղ, որովհետեւ իրենք դրա իրավունքը չունեն ընդհանրապես: Իրենք այստեղի իմաստը չեն հասկանում, ձեւական գան, որ ի՞նչ: Դեռ ոչ մեկը չի եկել: Կարծում եմ՝ Փաշինյանն այսօր չի գա այստեղ»:

Yerevan today

Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը

 

Երեկ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել։

SeverPost գործակալությանը հայտնի է դարձել, որ մահացածների թվում է Իվան Կովգանը, որը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր։

Yerevan today

Անկախության օրը Փաշինյանն Արցախն ամբողջովին հանձնեց Ադրբեջանին. Սեյրան Օհանյան

 

Հանդիպմանը քննարկվելու է Արցախից բնակչության տեղահանման, ՀՀ տեղափոխելու հարցերը: Այս մասին Եռաբլուրում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար.Սեյրան Օհանյանը:

«Նրանց մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել ՀՀ, մի մասը միգուցե ցանկանա մնալ իր պատմական հողում` իր տանը և չհեռանալ։

Շատ մարդիկ կան, որ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին ռուս խաղաղապահների ներկայացրած փաստաթղթի ստորագրման համար, մինչդեռ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել»,-ասաց նա։