Մեկնաբանություն - Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի օրակարգում են Գազայի և Կովկասի զարգացումները
(last modified Wed, 06 Dec 2023 15:07:44 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 18:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի օրակարգում են Գազայի և Կովկասի զարգացումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով վաղը Մոսկվա կմեկնի  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած  բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությունը։

Այս մեկօրյա այցի ընթացքում ԻԻՀ նախագահի աշխատանքային օրակարգում են լինելու՝ երկկողմ հարցերի, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, հատկապես Պաղեստինի,  Գազայի և Կովկասի զարգացումների շուրջ երկխոսությունը։

13-րդ  շրջանի կառավարության  գործունեության սկզբից ի վեր, սա նախագահ Ռայիսիի  երկրորդ այցն է Ռուսաստան ։

Ե՛վ Իրանը, և՛ Ռուսաստանը գտնվում են Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։  Այս հարցը մեծացրել է Թեհրանի և Մոսկվայի վճռականությունը՝ զարգացնելու համապարփակ և երկարաժամկետ համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչի վառ օրինակն է Իրանի և Ռուսաստանի իշխանությունների ջանքերը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը ավարտին հասցնելու  և ենթակառուցվածքները զարգացնելու համար։

Այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովն ընդգծելով Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է մեծացնել այդ միջանցքի թողունակությունը, ինչպես նաև շահագրգռված է էներգետիկ ոլորտում Իրանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ։ 2020 թվականից մինչև 2022 թվականը Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային փոխանակումները ավելացել են ավելի քան երկու անգամ։ 2020 թվականին երկու երկների միջև առևտրային փոխանակումները կազմել են 2,22 միլիարդ դոլար, ինչը 2022 թվականին կրկնապատկվել և հասել է 4,6 միլիարդ դոլարի։ 2023 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանի և Իրանի միջև առևտրային փոխանակումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 30 տոկոսով։ Դա այն դեպքում ,երբ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրային փոխանակումների 60%-ը ներկայումս իրականացվում է ազգային արժույթներով՝ ռուբլով և ռիալով։

Տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ զարգացումների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միակողմանիությանը դեմ լինելու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի, Եմենի, Իրաքի և Սիրիայի հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումները ցույց են տալիս, որ այս երկու երկրները քաղաքական, տնտեսական և անվտանգության  հարաբերություններում ունեն ռազմավարական շահեր։ 

Պաղեստինի զարգացումները և Գազայի պատերազմը մյուս հարցերից են, որոնց վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի իշխանությունները շարունակում են սերտորեն համագործակցել՝ չնայած Սիոնիստական ​​ռեժիմի վերաբերյալ ունեցած տարաձայնություններին:

Վերջին շաբաթներին Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ ռազմական հարձակումներից հետո, Իրանի և Ռուսաստանի նախագահները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել և ընդգծել սիոնիստների հանցագործությունները դադարեցնելու և  Գազայում ապրող պաղեստինցիներին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցում դրական  գնահատելով այս երկրի դիրքորոշումը Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների դատապարտման հարցում ասել  է,-«Հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Գազայում, հավանականություն կա, որ պատերազմը  կտարածվի այլ ճակատներում, և եթե դա տեղի ունենա, իրավիճակն ավելի դժվար կլինի վերահսկել, ուստի մենք ակնկալում ենք,որ բոլոր երկրներն ու  միջազգային կազմակերպությունները, այդ թվում,  որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ՝ Ռուսաստանը՝ ավելի արդյունավետ դերակատարությամբ հանդես գան Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները դադարեցնելու գործում» :