Մեկնաբանություն- Պուտինն ընդգծել է Արևմուտքի նկատմամբ իր լավատեսության դրսևորման սխալ լինելը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրն ունեցած աննախադեպ ելույթում ընդգծել է Արևմուտքի հանդեպ լավատեսության և վստահության դրսևորման սխալ լինելը և ասել, որ ինքը սխալմամբ կարծել է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություններ ու հակամարտություններ չեն լինի, և աշխարհը փոխվել է։
Պուտինն ասել է, որ 2000-ականների սկզբին նա միամտորեն ենթադրում էր, որ աշխարհը փոխվել է, և որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև գաղափարական առճակատման և հակամարտության հիմքեր չեն լինի:
Հաշվի առնելով հետսառը պատերազմի շրջանի զարգացումները և վերջին մի քանի տասնամյակներում Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործողությունները իմաստավորվում է Ռուսաստանի նախագահի խոստովանությունը՝ Արևմուտքի նկատմամբ իր մոտեցման սխալ լինելու վերաբերյալ։ Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդը 1990-ականներին Բորիս Ելցինի օրոք, որդեգրեց լավատեսական և բարի կամքի վրա հիմնված մոտեցում Արևմուտքի նկատմամբ, և նույնիսկ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները կարծում էին, որ կարող են միանալ արևմտյան և եվրոպական կառույցներին: Այնուամենայնիվ, այս լավատեսական հայացքը աստիճանաբար փոխվեց Արևմուտքի գործողությունների և թշնամական մոտեցման, հատկապես ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու և նախկինում Վարշավայի պայմանագրի անդամ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներին իր կազմում ներգրավելու ջանքերի պատճառով։
Հաջորդ փուլում ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ակնհայտ փորձ արեց Ռուսաստանին մոտ գտնվող երկրներին, հատկապես Ուկրաինային և Վրաստանին դարձնել արևմտյան ռազմական կազմակերպության անդամ, ինչը նշանակում էր Ռուսաստանին զսպելու փորձ, որին խիստ հակադրվեց Մոսկվան։ Փաստորեն, այս հարցում է արմատավորված 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի, և 2022 թվականի փետրվարից մինչ այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմները։
ՆԱՏՕ-ի թշնամական մոտեցումը և դեպի արևելք առաջխաղացման շարունակական ջանքերը ստիպել են Ռուսաստանին իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն դիտարկել որպես Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:
Կրեմլի ղեկավարների տեսակետից՝ Ռուսաստանի դեմ արևմուտքցիների թշնամությունը հպանցիկ երևույթ չէ, այլ շարունակական և կայուն մոտեցում, որը հետապնդում են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ընդդեմ Ռուսաստանի։ Այս հարցի վառ օրինակներից մեկը ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի բազմիցս կրկնված պահանջն է՝ հրաժարվել «դեպի արևելք ընդլայնման» քաղաքականությունից, անտեսելով այդ պահանջը, վերջին տարիներին ՆԱՏՕ-ն շարունակաբար մեծացրել է իր թշնամական գործողությունները Ռուսաստանի դեմ։
Այս առումով արևմուտքցիները ոչ միայն սպառնացել են Ռուսաստանի ազգային անվտանգությանը, այլև մշտապես աջակցել են Ռուսաստանի կառավարության հակառակորդներին և անջատողականներին՝ միջամտելով այս երկրի ներքին գործերին։ Այս համատեքստում Պուտինն ասում է, որ բացասական գործողություններ է տեսել Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների կողմից, այդ թվում է Ռուսաստանի հողում անջատողականներին ու ահաբեկիչներին աջակցելը։
Մեջբերելով ամերիկացի քաղաքական գործիչ Բժեզինսկու մեկնաբանությունները՝ Պուտինն ասել է.- Արեւմուտքը ցանկանում էր կործանել Ռուսաստանը, մասնատել ու ենթարկել նրան և օգտագործել նրա ռեսուրսները։
Մյուս կողմից, Ռուսաստանը, որպես միջուկային ռազմավարական ուժերի ոլորտում ԱՄՆ-ին հավասար միակ երկիր, Վաշինգտոնի իշխանությունների տեսանկյունից միշտ համարվում է լուրջ սպառնալիք, և ԱՄՆ-ի բոլոր ջանքերն ուղղված են Ռուսաստանի թուլացմանը և ի վերջո նրա կազմաքանդմանը և այսպես կոչված միջուկային սպառնալիքի վերացմանը։ Վաշինգտոնի տեսանկյունից, ուկրաինական պատերազմը ոսկե հնարավորություն է ստեղծել Ռուսաստանին ու Պուտինին թուլացնելու, նրա լեգիտիմությունը նվազեցնելու և ի վերջո իշխանությունից հեռացնելու համար։ ԱՄՆ-ն միշտ Ռուսաստանին անվանել է որպես մրցակից և ռեվիզիոնիստական ուժ։
Այն, ինչ Վաշինգտոնը նկատի ունի այս տերմինով, Մոսկվայի ցանկությունն է փոխել աշխարհակարգը՝ համաձայն միջազգային քաղաքականության և տնտեսության էական զարգացումների, ինչպես նաև ՄԱԿ-ին ավելի մեծ լիազորություն և դեր տալ տարածաշրջանային և միջազգային վեճերը կարգավորելու համար: