Մեկնաբանություն-UNRWA-ն ապալեգիտիմացնելու ջանքերի դատապարտումը
ՄԱԿ-ի զեկուցողները հայտարարեցին, որ իրենք ամենախիստ կերպով դատապարտում են պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA) ամբողջովին անօրինական ճանաչելու ցանկացած փորձ:
UNRWA-ին որոշ երկրների ֆինանսական աջակցության դադարեցման վերաբերյալ իրենց տարածած հայտարարության մեջ ասվում է.- Այս երկրներն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը «ռացիոնալ որոշում» է կայացրել Գազայում Իսրայելի ցեղասպանության վերաբերյալ։ Մենք խորապես անհանգստացած ենք գրեթե 18 երկրների վերջին բացասական որոշմամբ՝ դադարեցնելու UNRWA-ին իրենց ֆինանսական աջակցությունը։
Հայտարարության մեջ ասված է․- Սահմռկեցուցիչ են լուրերն այն մասին, որ Իսրայելը ծրագրում է UNRWA-ին վտարել Գազայից։
UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին հարցազրույցում ընդգծել է, որ Իսրայելը դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել հոկտեմբերի 7-ին Ալ-Աքսա փոթորիկ գործողությանը UNRWA-ի անձնակազմի մասնակցության թվի վերաբերյալ:
Լազարինին նաև ասել է, որ UNRWA-ի ֆինանսական օգնության դադարեցումը հապճեպ և իռացիոնալ է և կհանգեցնի բազմաթիվ լարվածությունների, որոնց հետևանքով առաջացավ Գազայի պատերազմը։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը պահանջել էր Լազարինիի հրաժարականը՝ անդրադառնալով UNRWA-ի մի շարք աշխատակիցների հասցեին այս ռեժիմի մեղադրանքներին, թե նրանք մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակմանը։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ այս կազմակերպությունն ավարտի իր առաքելությունը Գազայի հատվածում։
Հոկտեմբերի 7-ին «Ալ Աքսա փոթորիկ» գործողությունից և Գազայի դեմ այս ռեժիմի լայնածավալ ու աննախադեպ հարձակումներից ի վեր, արևմուտքցիները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որպես Սիոնիստական ռեժիմի հիմնական աջակից, բոլոր տեսակի քաղաքական և ռազմական օգնություններ են ցուցաբերել Թել Ավիվին։
Այս կապակցությամբ Human Rights Watch-ն իր վերջին զեկույցում հայտարարեց, որ Գազայի հատվածում իսրայելական օկուպացիայի շարունակական ագրեսիայի հետևանքով նահատակվել է ավելի քան 35 հազար մարդ։ Այս իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ զոհերից 13000-ը երեխաներ են։
Իսկ այսօր Իսրայելին աջակցելու նոր քայլի դիմելով, արևմտյան երկրները կեղծ պատրվակներով և վկայակոչելով UNRWA-ի դեմ Թել Ավիվի ներկայացրած մեղադրանքները, կասեցրել են ՄԱԿ-ի այս կառույցին ֆինանսական օգնության տրամադրումը, որը կարևոր և հիմնարար դեր է խաղում Գազայի ճնշված ժողովրդին օգնություն տրամադրելու գործում:
Այդ օգնության դադարեցումը մեծացրել է Գազայում ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների մարդասիրական գործունեությունը դադարեցնելու վտանգը և ծանրացրել է իրավիճակը։
Վերլուծաբանների կարծիքով, UNRWA-ի վրա ճնշում գործադրելով՝ Իսրայելը վրեժխնդիր է լինում Միջազգային քրեական դատարանում իր դեմ հարուցված ցեղասպանության գործը հետապնդելու համար։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների հրապարակումից ընդամենը մեկ օր անց, այդ կառույցի գլոբալ ազդեցությունը նվազեցնելու նպատակով Իսրայելը սկսեց UNRWA-ի դիմագիծը հարձակվելու և ոչնչացնելու գործողությունը։
Անշուշտ, UNRWA-ին օգնության դադարեցումը, հաշվի առնելով Գազայի երկու միլիոն բնակչության արագ և համատարած օգնության անհրաժեշտությունը, ովքեր Սիոնիստական ռեժիմի հրահրած պատերազմի և շրջափակման մեջ լինելու հետևանքով տառապում են խիստ պակասությունից և իրականում սովի մեջ են և զրկված են մարդկային ամենատարրական կարիքներից, կարող է հանգեցնել Գազայում մարդասիրական աղետի, որը շատ ավելի վատ կլինի, քան ներկայիս սարսափելի իրավիճակը: