Մեկնաբանություն- Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին հղած ուղերձում անկեղծորեն շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնը և կոչ արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները Թեհրանի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր ուղերձում նշել է, որ Իրանն ու Թուրքիան պատմամշակութային ամուր կապեր ունեն և ընդգծել. -«Այս առումով մեծ նշանակություն են ունեցել այն շփումները, որոնք ունեցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ Թուրքիա այցի կապակցությամբ»։
Իր ուղերձի մեկ այլ հատվածում Հաքան Ֆիդանն ասել է.«Թուրքիան շատ կարևոր է համարում Իրանի հետ ամուր համագործակցությունը իսլամական աշխարհի հիմնարար խնդիրների և առաջին հերթին Պաղեստինի հարցի առումով»։
Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ուղերձում տեղ են գտել կարեւոր կետեր. Հաքան Ֆիդանի ուղերձում նշված կարևոր կետերից են՝ փոխադարձ համագործակցության հնարավորինս ամրապնդումը, պատմական և մշակութային խորը կապերը և ամուր համագործակցությունը՝ իսլամական աշխարհին, հատկապես Պաղեստինի ժողովրդին առնչվող հարցերում։
Իրանը և Թուրքիան երկու հարևան մուսուլման երկրներ են, որոնք սերտ համագործակցություն ունեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում։ Միաժամանակ, երկու հարեւան երկրների պաշտոնյաների հերթական ու փոխադարձ այցերը պատճառ են դարձել, որ երկկողմ պայմանավորվածությունների իրականացումն ավելի շատ հայտնվի Թեհրանի և Անկարայի օրակարգում։ Օրինակ՝ «Թեհրան-Ստամբուլ-Իսլամաբադ» տրանսպորտի և կապի նախագիծը ընդամենը մեկն է այն նախագծերից, որն իրագործվել է։
Այդ իսկ պատճառով անցած տարվա հոկտեմբերին Թեհրանի և Անկարայի համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ճանապարհային, երկաթուղային, օդային և ծովային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և Թուրքիայի հետ համապարփակ տրանսպորտային փաստաթուղթ ստորագրելու Իրանի պատրաստակամության մասին։
Անհերքելի փաստ է, որ տարանցիկ ուղիները մրցակցության պատճառ չեն, այլ ավելի շուտ գծում են Թեհրանի և Անկարայի միջև համագործակցության ընդլայնման ուղին։
Անցյալ տարի Հաքան Ֆիդանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ և այդ հանդիպմանը հույս է հայտնել, որ այս շրջանում նոր էջ կբացվի երկկողմ և բազմակողմ համագործակցության համար։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, անդրադառնալով անցյալ տարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերին, որ ասել էր. «Թուրքիայի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է», մատնանշեց, որ Իրանը և Թուրքիան. նույն նավի ուղևորներն են, և դա գիտակցում են թշնամիները, որոնք փորձում են խոչընդոտել սիներգիան՝ միաժամանակ խաթարելով երկկողմ համագործակցության գործընթացը։ Սա նշանակում է, որ Իրանի և Թուրքիայի իշխանություններն այլ ելք չունեն, քան ամրապնդել փոխադարձ համագործակցությունը։