Մեկնաբանություն-Համեմատություն՝ Իսրայելի և նացիստական Գերմանիայի հանցագործությունների միջև
Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները դարձել են վերջին տասնամյակների ամենամեծ հանցագործություններից մեկը, ուստի շատերն այն անվանում են ցեղասպանություն և համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ:
Այս կապակցությամբ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարություններ է արել Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների մասին։ Լուլան ասել է. «Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է: Սա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ: Սա պատերազմ է բարձր պատրաստվածության բանակի և կանանց ու երեխաների միջև»:
Նա ընդգծել է․- «Գազայի հատվածում կատարված ցեղասպանությունը, հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի գործողությունները։ Այն, ինչ կատարվեց Պաղեստինի ժողովրդի հետ Գազայի հատվածում, երբեք պատմության մեջ չի եղել:Նման հանցագործություն տեղի է ունեցել միայն Հիտլերի օրոք»:
Մինչ այժմ Գազայի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի ընթացքում նահատակվել է մոտ 29 հազար պաղեստինցի, որոնցից շատերը կանայք ու երեխաներ են, իսկ ավելի քան 69 հազարը վիրավորվել են: Հիվանդանոցների և բժշկական կենտրոնների մեծ մասը թիրախավորվել և ավերվել է իսրայելական հարձակումների հետևանքով։ Նաև Իսրայելի հարձակումների պատճառով խափանվել և նույնիսկ դադարեցվել են Գազայի հատվածին տրամադրվող օգնության գործունեությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս կապակցությամբ հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տվել այս կազմակերպության անդամներին մուտք գործել և հետաքննել Նասերի հիվանդանոցի վիճակը։ Այս հիվանդանոցը հարավային Գազայի ամենամեծ հիվանդանոցն է, որն անօգտագործելի է դարձել Իսրայելի հարձակումների պատճառով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ ասել է. «Ոչինչ չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը։ Գազայում հումանիտար իրավիճակն աննկարագրելի է և ոչ մի տեղ, և ոչ ոք ապահով չէ: Պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործություններն այն աստիճան են սաստակցել, որ վերջին ամիսներին և Իսրայելի պնդմամբ պատերազմի շարունակումը և պաղեստինցիների սպանությունը, դատարապրտվել են տարբեր երկրների կողմից։ Վերջիններս Իսրայելին կոչ են արել դադարեցնել Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունները։
Պաղեստինում Իսրայելի հանցագործություններն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Իսրայելի եվրոպացի դաշնակիցները Թել Ավիվին կոչ են արել դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունները։
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին և առանց այդ երկրի անունը նշելու, ասել է. «Եթե կարծում եք, որ Գազայում շատ մարդիկ են սպանվում, միգուցե պետք է ավելի քիչ զենքեր մատակարարեք, որպեսզի կանխեք մեծ թվով մարդկանց սպանությունը: Սա հակասական վերաբերմունք է, երբ երկրները բազմիցս հայտարարում են, որ Իսրայելը մեծ թվով խաղաղ բնակիչների է սպանում Գազայում, բայց կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկում այդ սպանությունը կանխելու համար»:
Ավելի վաղ Ջո Բայդենը իր ելույթում ասել էր, որ Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակմանը չափազանց մեծ էր։
Այժմ Բրազիլիայի նախագահի հայտարարությունները և Գազայում Իսրայելի հանցագործությունների համեմատությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերի հանցագործությունների հետ մեկ անգամ եւս ուշադրություն են հրավիրել այն ողբերգության վրա, որը տեղի է ունենում այս փոքրիկ և խիտ բնակեցված տարածքում։ Սակայն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի խոսքերից ավելի կարևորն այն է, թե միջազգային հանրությունը ինչ անհապաղ քայլեր կձեռնարկի այս սարսափելի աղետը կասեցնելու համար: