Մեկնաբանություն- Եվրոպական միության պատրանքը Հայաստանի առջև
(last modified Wed, 06 Mar 2024 13:28:08 GMT )
Մարտ 06, 2024 16:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Եվրոպական միության պատրանքը Հայաստանի առջև

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում աճող լարվածությունը, որը զուգակցվում է Հայաստանի վարչապետի հարաճուն անզուսպ ու համարձակ պահվածքով, տրամաբանորեն չի վրիպել Կրեմլի աչքից։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստան-Հայաստան փոխգործակցությունը ներկայումս «փլուզվում է»։

Լավրովը նաև զգուշացրել է Հայաստանին, որ Փաշինյանի կառավարության հակառուսական գործողությունները ապագայում կարող են ծանր հետևանքներ ունենալ այդ երկրի համար։

Քաղաքական քննարկումների ու բանավեճերի հետևում պետք է հաշվի առնել Հայաստանի չափազանց կախվածությունը Ռուսաստանից և Մոսկվայի չափազանց մեծ ազդեցությունը Երևանի տարբեր մշակութային, սոցիալական և տնտեսական կառույցներում և հատվածներում։

Ռուսաստանից Հայաստանի ամենակարևոր կախվածությունը պետք է փնտրել այդ երկրի տնտեսական կառույցներում, որտեղ տնտեսությունը, էներգետիկան և շատ այլ բաներ այս ոլորտում չափազանց կախված են Ռուսաստանի հետ առևտրից և նրա տնտեսությունից՝ այլընտրանք չունենալու պատճառով։

Այդուհանդերձ չի կարելի մերժել հայ զինվորականների համագործակցությունը Եվրամիության տարբեր առաքելություններում։ Հայերը մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի տարածաշրջանային համատեղ զորավարժություններին։ Սա Հայաստանի ներկայիս ղեկավարությանը հպարտանալու առիթ է տալիս։ Փաշինյանի կուսակցությունն այս համագործակցությունը համարում է լուրջ հաղթանակ Մոսկվային դիմակայելու հարցում և հիմք է տալիս հնարավորինս կրկնելու այդ համագործակցությունը։ Բայց իրականում մարտի դաշտում այդ մասնակցությունը չի ազդի երկրի անվտանգության վրա, հատկապես Ադրբեջանի դեմ առճակատման ժամանակ։

 

Սա այն դեպքում, երբ Եվրամիության երկրները, ինչպես ասում են, լրացուցիչ «մսացու» են ստանալու։ Սա նշանակում է, որ նրանք կարող են օգտագործել Հայաստանի պես երկրների ռազմական ուժերը այն գործողություններում, որոնցում  չեն ցանկանում վտանգել իրենց զինվորականների կյանքը։

Հայաստանն ավելի քան 90%-ով կախված է Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքների առևտրից և տարանցումից, և այս պայմանները հաշվի առնելով՝ այս երկրում որևէ ներդրման մասին խոսելը շատ տարօրինակ է։

Սև ծովի խորքերում էլեկտրահաղորդման գծերի մասին խոսելը, որոնք դադարեցվել են հենց սկզբնական փուլերում, իսկ Հայաստանի մասնակցությունն էլ չի նշվել դրա սկզբնական նախագծում, թվում է, թե դա եվրոպական կառավարությունների կողմից ապագայի վաճառք է այս երկրի իշխանություններին։

Վերոնշյալ նախագիծը, ինչպես Անդրկովկասի տարածաշրջանի այլ լոգիստիկ նախագծերը, պահանջում է ներդրումներ և ժամանակ, որը ներկայումս բացակայում է այս տարածաշրջանում:

Վերլուծաբանների խոսքով, ակնհայտ է, որ ոչ ոք չի պատրաստվում ներդրումներ կատարել դեպի ծով ելք չունեցող, կայուն տնտեսություն չունեցող, թյուրքալեզու երկու երկրների կողմից շրջապատված «փլուզվող» Հայաստանում։

Ուստի Եվրամիության կողմից ներկայացված այս բոլոր նախաձեռնությունները հիմնականում կոչված են խաբելու հայերին, ինչը չի հանգեցնի որևէ ընդհանուր և գործառնական պլանի, բայց հաշվի առնելով քաղաքական, անվտանգության և ռազմական պայմանները և Ռուսաստանից այս երկրի էլ ավելի հեռացման պլանները, կարելի է ենթադրել հնարավոր վտանգավոր հետեւանքները ողջ հայության համար։

 

Հեղինակ՝ Ռուսաստանի և Կովկասի հարցերով իրանցի հետազոտող Մեհդի Սեյֆ Թաբրիզի

Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն