Թրամփի նշանակումները սրել են մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43246-Թրամփի_նշանակումները_սրել_են_մտահոգությունները
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նշանակումները մտահոգել են համաշխարհային հանրությանը`ռասայական ու կրոնական հարցերի հետ կապված նրա ծայրահեղական քաղաքականությունների գործադրման կապակցությամբ :
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 08:47 Asia/Tehran
  • Թրամփի նշանակումները սրել են մտահոգությունները

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նշանակումները մտահոգել են համաշխարհային հանրությանը`ռասայական ու կրոնական հարցերի հետ կապված նրա ծայրահեղական քաղաքականությունների գործադրման կապակցությամբ :

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավարտելով իր խորհրդակցությունները, նշանակեց CIA-ի ղեկավարին, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականին և գլխավոր դատախազին:

Համաձայն այս հաղորդմանմ Ալաբամա նահանգի սենատոր Ջեֆ Սշենեզը, բանակի թոշակի անցած գեներալ Մայքըլ Ֆելինը և Կանզաս նահանգի ներկայացուցիչ` Մայք Փոմփեոնմ համապատասխանաբար զբաղեցնելու են ԱՄՆ-ի գլխավոր դատախազի, ազգային անվտանգության խորհրդականի և CIA-ի ղեկավարի պաշտոնները:

Ծայրահեղականության և Իրանի ու իսլամի դեմ թշնամական դիրքորոշումներ ունեցող   անձանց նշանակումը սրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շուրջ մտահոգությունները: Սենատոր Ջեֆ Սշենեզը նախընտրական պայքարում Դոնալդ Թրամփի հովանավորներից և ԱՄՆ-ում անօրինական էմիգրանտների համառ ընդդիմադիրներից է: Նա 1980-ական թվականներին Ալաբամայի դատախազի պաշտոնը զբաղեցրած ժամանակ  սևամորթների դեմ ուղղված ռասիստական հայտարարություններ կատարելու և Կուկլուս Կլան խմբին պաշտպանելու պատճառով քննադատության է ենթարկվել:

Նա, Իրանի դեմ խիստ դիրքորոշումներ ունի և Իրանի հետ միջուկային համաձայնությունը չափազանց վտանգավոր է բնութագրել:

CIA-ի ղեկավարի պաշտոնում առաջադրված Մայք Փոմփեոն  հակաիրանական ու հակաիսլամական  դիրքորոշումներ ունի: Նա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Իրանի դեմ մի քանի նախագծերի հեղինակ է և   միջուկային համաձայնության ամենածայրահեղ ընդդիմադիրներից: Նա Իրանի հետ միջուկային համաձայնությունը աղետալի է բնութագրել և ձգտում է չեղարկել այն:

Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Մայքըլ Ֆելինը նույնպես  Համատեղ ակտի համապարփակ ծրագրի համառ քննադատներից է:

Վերոնշյալ  անձանց նշանակումը և Թրամփի կառավարության կազմում այլ ծայրահեղական անձանց նշանակելու շուրջ տարվող խորհրդակցություններն ԱՄՆ-ում հակառակությունների ու մտահոգությունների ալիք են ծավալել:

 Հատկանշական է, որ Թրամփի խորհրդական Քոբաչն իր ելույթում խոսել էր Մեքսիկայի սահմանին պատնեշ կառուցելու քաղաքականության գործադրման և ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ խիստ քայլերի դիմելու օգտին:

Թրամփն ու նրա թիմակիցներն ընդգծում են մուսուլմանների նկատմամբ այնպիսի քաղաքականությունների կիրառման անհրաժեշտությունը, որոնք անկասկած այդ երկրում սրելու են ազգամիջյան ու միջկրոնական լարվածությունները:

Չնայած ընտրարշավի ժամանակ Թրամփի այն հայտարարությայնը, թե նա ձգտում է ԱՄՆ-ում միասնականություն ստեղծել, վերոնշյալ պաշտոնյաների  նշանակումը և իսլամաֆոբիայի տարածումն այդ երկրի քաղաքացիների մոտ մտահոգությունեն առաջացրել: 

Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհուրդը մտահոգություն հայտնելով Թրամփի նշանակումների կապակցությամբ հայտարարել է, որ  խորհուրդը դեմ կգնա ամերիկացի մուսուլմաններին գրանցելու  ցանկացած քաղաքականության, որի մասին ավելի վաղ հայտարարել են Թրամփի որոշ խորհրդականները:

ԱՄՆ  նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2017 թվականի հունվարին` Վաշինգտոնում: Սակայն այս նշանակումները վկայում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դիմագրավելիք մարտահրավերների և աշխարհում անկայունության սրման մասին: