Իրանը ցանկանում է ներգրավվել  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43873-Իրանը_ցանկանում_է_ներգրավվել_Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_գործընթացում
Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 15:47 Asia/Tehran
  • Իրանը ցանկանում է ներգրավվել  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

 

ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԻԻՀ դեսպան՝ Ջավադ Ջահանգիրզադեն ասել է.«Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Անդրադառնալով պատերազմի վնասներին, Ջահանգիրզադեն հավելել է.«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Իրանի նման երկրների ներգրավվածությունն արդյունավետ կլինի տարածաշրջանի երկրների համար, հատկապես որ Իրանը Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի երկրների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և ոչ մի ջանք չի խնայում այդ տարածաշրջաններում անվտանգության պահպանման գործում: Իսկ տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի համար ոչ մի նշանակություն չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, քանզի Կենտրոնական Ասիայում և Կովկասում տիրող անապահովությունը բխում  է այդ երկրի շահերից: 1992 թվականին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը ,որը մինչ այսօր չի կարողացել դրական քայլ ձեռնարկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ապարդյուն գործունեությունը բազմիցս արժանացել է Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ  Ադրբեջանի ոչ-պետական կառույցների  քննադատությանը: Ղարաբաղյան հակամարտության երկարաձգումը հանգեցրել է Ադրբեջանում  որոշ միլիտարիստական գաղափարների ձևավորմանը: Այդ իսկ պատճառով ապրիլյան բախումների ընթացքում Բաքվի կառավարության կողմնակից ու ընդդիմադիր կուսակցությունները համակարծիք էին Ադրբեջանի գրավյալ հողերն ազատագրելու հարցում:

Անտարակույս այս պայմաններում Ադրբեջանի ու Հայաստանի հարևան անկախ երկրները, մասնավորապես Իրանը, կարող է ակտիվ ու կառուցողական մասնակցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում, մինչդեռ արևմտյան պետությունները, մասնավորապես ԱՄՆ-ն,  գերադասում են ապահովել իրենց քաղաքական ու տնտեսական շահերը , ոչ թե  անվտանգություն հաստատել տարածաշրջանում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները  Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներում առերևույթ  կարևորում են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը : Նրանք հայտարարում են թե չպետք է շարունակվի հակամարտությունը , ինչը կարող է հանգեցնել պատերազմի:

Փաստորեն արևմտյան պետությունների ավելի քան երկու տասնամյակ շարունակվող նման դիրքորոշումները նպաստում են հակամարտության շարունակմանը: