Հերթական հակաիրանական զեկույցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44233-Հերթական_հակաիրանական_զեկույցը
Բրիտանիան ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեում  Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով բանաձևի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 15:33 Asia/Tehran
  • Հերթական հակաիրանական զեկույցը

Բրիտանիան ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեում  Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով բանաձևի ընդունումը:

 

Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի ընդունումը գոտեպնդում է մեզ»:Այս հաղորդագրությունը Իրանին կոչ է արել օգտագործել ստեղծված առիթը` միջազգային հանրության հետ համագործակցելու և իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների մակարդակը բարձրացնելու համար:

Արևմտյան երկրներն ամեն օր նոր զեկույցներ են հրապարակում ու բանաձևեր ընդունում  մարդու իրավունքների վերաբերյալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երկիրներն իրենք հարգում են մարդու իրավունքները:

Արևմտյան երկրները հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության ջատագովների դերում ու մտահոգություն են հայտնում աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ: Նրանք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում իրենց հեղինակությունից օգտվելով, քաղաքական զեկույցներ են հրապարակում ու  դրանք դարձրել են գործիք`  իշխող համակարգին դեմ գնացող երկրներին ճնշելու համար: Վերջին տարիներին Իրանի դեմ արևմուտքի կողմից ձեռնարկված քայլերը հիմնված են եղել երեք առանցքների վրա.՝ միջուկային գործունեությունը, ահաբեկչությունը հովանավորելը  և մարդու իրավունքների ոտնահարումը: Արևմուտքի այդ քայլերն ուղղված են  իրանաֆոբիայի տարածմանը: Վերոնշյալ երեք թեմաները, որպես քաղաքական գործիք, մշտապես չարաշահման են ենթարկվել Բրիտանիայի , ԱՄՆ-ի և Կանադայի նման երկրների կողմից:

Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այն դեպքում է հակաիրանական հաղորդագրություն տարածել ,երբ այդ երկիրը համարվում է մարդու իրավունքները խախտող խոշոր երկրներից մեկը: Բրիտանիան մասնավորապես այս օրերին պետք է պատասխան տա Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու համար, քանի որ իր այդ քայլով Եմենի անմեղ քաղաքացիներին ամեն օր ուղարկում է դեպի մահվան երախ:

ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Կանադայում շարունակվում են քաղաքացիական բողոքի ակցիաները,  այդ երկրներում տեղի ունեցող ցավալի դեպքերի և սևամորթների նկատմամբ գործադրվող վայրագությունների դեմ: Արդյոք այս ամենը մտահոգիչ չէ՞: Արևմուտքում  Մարդու իրավունքների կեղծ պաշտպաններին  միայն իրենց անօրինական շահերն է հետաքրքրում: Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» օրաթերթը մոտ մեկ տարի առաջ առաջին անգամ մի  հոդված հրապարակեց «Նոր ստրկատիրության» մասին, որում հոդվածագիրը ցնցող ու ամոթալի է բնութագրել այդ չարաբաստիկ երևութին դիմակայելու գործում ձախողումը: Բրիտանական «Ինդիփենդենթ» թերթը ևս գրել է.«Բրիտանիայում մոտ վեց հազար մարդ ապրում է որպես ստրուկ »:

Իրանում մարդու իրավունքների վիճակը հարցականի տակ դնելու արևմտյան երկրների ջանքերը ,փաստորեն նրանց ռազմավարության մի մասն են կազմում` իրողությունները քողարկելու և իրենց հակամարդկային գործունեության համար պատասխանատվությունից խույս տալու համար:

Արևմտյան երկրները երկստանդարտ քաղաքականություն են վարում այլ երկրների նկատմամբ և աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրենց մտահգությունը հայտնելու համար դիմում են քաղաքականացված զեկույցների: Մարդու իրավունքների պաշտպանների դերում հանդես եկող երկրներին պիտի հարցնել թե արդյոք չպե՞տք է օրինական ու դատական կտրուկ քայլ ձեռնարկել հանցագործների  կամ նրանց նկատմամբ, ովքեր  փորձում են անապահովության մատնել  հասարակությանը: