Շրջափակումները երկարաձգելով ԱՄՆ-ն կորցնում է իր միջազգային հեղինակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45109-Շրջափակումները_երկարաձգելով_ԱՄՆ_ն_կորցնում_է_իր_միջազգային_հեղինակությունը
Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը ապացուցում է միջազգային շրջանակներում այդ երկրի հեղինակազրկվածության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 08:16 Asia/Tehran
  • Շրջափակումները երկարաձգելով ԱՄՆ-ն կորցնում է իր միջազգային հեղինակությունը

Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը ապացուցում է միջազգային շրջանակներում այդ երկրի հեղինակազրկվածության մասին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր առավոտյան, Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դեհլի ժամանելիս լրագրողների հետ զրույցի ժամանակ հակազդելով Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկարաձգմանն ասել է . «ԱՄՆ-ն Համատեղ ակտի համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորություններին հակառակ է շարժվում»:

ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը 10-տարով երկարաձգեց Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրումը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել  շրջափակումների երկարաձգմանը:

Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը հնարավորություն է, սակայն դա չի նշանակում, որ Իրանը կհրաժարվի  իր սկզբունքային դիրքորոշումներից ու իրավունքներից:

Կոնգրեսի որոշումը կրկին ապացուցում է, որ Վաշինգտոնն  առիթ է փնտրում, որպեսզի Իրանի դեմ ճնշումների քաղաքականություններն այս անգամ գործադրի  մարդու իրավունքների ոտնահարման, հրթիռային պաշտպանության կարողության շուրջ մտահոգության և կամ էլ ահաբեկչության հանդեպ Իրանի ցուցաբերած հովանավորության վերաբերյալ հայտարարությունների հիմա վրա: Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրման, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամին վերջ տալու և անարդար շրջափակումների չեղարկման ուղղությամբ վերցված առաջին քայլն էր, սակայն չի կարելի անտեսել դիմացի կողմի պատրվակ փնտրելու ջանքերը, քանի որ նույնիսկ հիշյալ բանաձևում շրջափակումների վերականգնման համար մեխանիզմ է որոշվել, որը հայտնի է «Ձգանի մեխանիզմ» անվամբ:

Իրանի ԱԳ նախարարը որոշ ժամանակ առաջ Համատեղ ակտի համապարփակ ծրագրի իրավական հետևանքների և արտաքին ու միջազգային ներդրման համաժողովում ունեցած ելույթի ընթացքում ասել էր, որ ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ կասկածամտությունն արդարացված է, քանի որ Իրանի նկատմամբ  այդ երկրի վարած քաղաքականությունը ճիշտ չի եղել:

Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումից անցած շուրջ մեկ տարվա ընթացքում, արևմտյան պետությունների ու հատկապես ԱՄՆ-ի կողմից բանկերին ու ֆինանսական կառույցներին հստակ երաշխիքներ չներկայացվելու պատճառով Իրանի հետ բանկային համագործակցություններում կասկածները շարունակում են գոյատևել:

Ինչպես իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը վերջերս նշեց. «Շրջափակումները երկարաձգելը նշանակումէ  նոր շրջափակումների կիրառում և Համատեղ ակտի ծրագրի  ոտնահարում»:

Համատեղ ակտի   ծրագրի ոտնահարումն ԻԻՀ-ի կողմից շրջանցվելիք հարց չէ: Իրանի խորհրդարանն ու համակարգի պատասխանատուները հետևում են զարգացումներին և այդ կապակցությամբ անհրաժեշտ որոշումներ կընդունեն:

ԱՄՆ-ի սադրանքները վկայում են, որ չնայած Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջագծում ձեռք բերված միջուկային համաձայնության, Իրանի դեմ թշնամությունն ու սպառնալիքը շարունակվում են: Այս թշնամությունը որոշակի պատճառներ ունի և  համարվում է ԱՄՆ-ի սադրանքների շարունակությունը, որը տարբեր միջոցներով մի օր հետապնդվում է Կոնգրեսի, իսկ մեկ այլ օր սիոնիստների ազդեցության տակ աշխատող Այփաքի լաբբիներում:

Այս ընթացքի շարունակվելն այն իմաստով է, որ Իրանն ու Միջազգային հանրությունն ԱՄՆ-ին չվստահելու համար բազմաթիվ պատճառներ ունեն: