Չինաստանը հակադարձել է Թայվան կղզու նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45271-Չինաստանը_հակադարձել_է_Թայվան_կղզու_նախագահի_հետ_Թրամփի_հեռախոսազրույցին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խախտելով ավանդույթը, հեռախոսազրույց է ունեցել Թայվան կղզու նախագահի հետ՝ առթելով Չինաստանի զայրութը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 08:39 Asia/Tehran
  • Չինաստանը հակադարձել է Թայվան կղզու նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խախտելով ավանդույթը, հեռախոսազրույց է ունեցել Թայվան կղզու նախագահի հետ՝ առթելով Չինաստանի զայրութը:

Համաձայն «Սի Էն Էն»-ի հաղորդման, Թրամփը խախտելով իր նախորդների ավանդույթը, հեռախոսազույց է ունեցել Թայվան կղզու իշխանության ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ:

ԱՄՆ-ն 1970-ական թվականներին պաշտոնապես ճանաչեց Պեկին  կենտրոնով միավորված Չինաստանը, և համաձայնեց Թայվանի հետ ոչ-պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

1972, 1978 և 1987 թվականներին ԱՄՆ-ն ու Չինաստանը ստորագրեցին երեք հռչակագրեր, որոնց համաձայն ԱՄՆ-ն պարտավորվեց ընդունել  Պեկին  մայրաքաղաքով միավորված Չինաստանը, հրաժարվել Թայվանին ցանկացած տեսակի զենք վաճառելուց և ի վերջո ոչ-դիվանագիտական շրջանակներում շարունակել Թայվանի հետ հարաբերությունները:

ԱՄՆ-ն ընդունեց, որ Թայվան կղզին Չինաստանի տարածքի անբաժանելի մասն  է և այդ կղզում ցանկացած արտասահմանյան քայլ կարող է համարվել միջամտություն` Չինաստանի ներքին հարցերին:

Այժմ պիտի տեսնել, թե արդյոք Թրամփը տեղյակ է եղել, որ խախտել է պրոտոկոլը և տեղյակ է եղել  Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում ԱՄՆ-ի նախկին նախագահների դիրքորոշումներին:

Եթե Թայվանի իշխանության ղեկավար տիկ. Ցայ Ինգ Վենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը շեշտը դրած լինի ԱՄՆ-ի ու Թայվանի միջև քաղաքական ու անվտանգության ոլորտում համագործակցությունների վրա, դա Չինաստանի տեսակետից  կհամարվի ԱՄՆ-ի կողմից բոլոր համաձայնությունների ու հռչակագրերի ոտնահարում:

ԱՄՆ-ն նույնիսկ չի կարողացել արդիական զենքեր տրամադրել Թայվանին և ավելի վաղ Չինաստանը կանխեց Համաշխարհային առողջապահության կազմակերպությանը Թայվանի անդամակցությունը:

Չինաստանն այս կապակցությամբ ԱՄՆ-ին հիշեցրել էր, որ միջազգային կառույցներին ու կազմակերպություններին կարող են անդամակցել պետությունները, մինչդեռ Թայվանը ճանաչված չէ որպես անկախ պետություն:

Չինաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի խառնվել այդ երկրի ներքին հարցերին, քանի որ այդ միջամտությունը վնասաբեր հետևանքներ է ունեցել նույնիսկ ամերիկացիների և Չինաստանում ներդրում կատարած այդ երկրի ընկերությունների համար:

Թվում է, որ Պեկինը հետևում է Չինաստանի կապակցությամբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դիրքորոշումներին ու քայլերին: Քանի որ Չինաստանի դիտանկյունից ընտրական կարգախոսներ ներկայացնող Թրամփը տարբերվելու է աշխարհի ամենաշատ պարտքն ունեցող երկրի իշխանության ղեկն ստանձնած Թրամփից:  Թրամփը չպիտի մոռանա այն պատմական իրողությունը, որ կոմունիստական Չինաստանի հետ հարաբերությունների ճարտարապետը եղել են հանրապետականները: