Թուրքիայի նախագահը Եվրապային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահը կարևորել է Քուրդստանի բանվորական կուսակցության դեմ երկրի անվտանգության ուժերի պայքարի շարունակումը: Նա եվրոպական երկրներին մեղադրել է այդ խմբին աջակցելու մեջ:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան ահաբեկիչների կայանն է: Նա կարևորել է ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ Անկարայի պայքարը: Թուրքիայի Քուրդստանի բանավորական կուսակցությունն ահաբեկչական է կոչվում այդ երկրի քրդերի քաղաքական ու սոցիալական ազատությունները վերականգնելու նպատակով Անկարայի կառավարության հետ կուսակցության տարաձայնությունների պատճառով: Սակայն տարիներ բախումներից հետո, Անկարայի պետայրերը և ՔԲԿ-ի ավագ պատասխանատուները համաձայնության եկան հակամարտության կարգավորման և Թուրքիայի քրդերի իրավունքների վերականգնման շուրջ: 2012 թվականի դեկտեմբերին մեկնարկած դիրքորոշումը դարձավ քրդերի հիմնախնդրի կարգավորման համար խաղաղության գործընթաց, որը սակայն երկար չտևեց: Թուրքիայի իշխանությունների ու ՔԲԿ-ի միջև բախումների նոր փուլ սկսվեց:
Տարածաշրջանային առումով, հավանաբար կարելի է անդրադառնալ Անկարայի կողմից հովանավորվող Սիրիայի կառավարության զինյալ ընդդիմադիրների դեմ պայքարի հարցում Դամասկոսի կառավարության հետ Սիրիայի հյուսիսային շրջաններում ապրող քրդերի համաձայնությանը : Այդ իրավիճակը գործնականում հակադրվում էր տարածաշրջանային հավասարություններում, այդ թվում Սիրիայի ճգնաժամի հետ կապված Թուրքիայի շահերին: Իսկ ներքին բեմերում, Թուրքիայի քրդերի համախոհ կուսակցությունների քաղաքական գործունեությունը ևս հանգեց Անկարայի ղեկավարների դժգոհությանը և հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձի պատճառով, Անկարայի կառավարությունն ուղղակիորեն մատնվեց ներքին ճգնաժամերի: Հեղաշրջման հեղինակների և ՔԲԿ-ի քայլերի դեմ պայքարի հարցում, Անկարան գործեց մինչև Եվրամիության նկատմամբ իր հանձնառությունների անտեսումը և մահապատիժների չեղարկումը: Մոտեցում, որի պատճառով եվրոպական երկրների քննադատեցին Անկարայի կառավարությանը:
Իսկ այսօր ահաբեկիչներին ապաստան տալու մասին եվրոպական երկրների դեմ Թուրքիայի նախագահի խստաոճ հայտարարությունները, կարող են բացասաբար ազդել կողմերի հարաբերություններում առկա քաղաքական հավասարությունների վրա: Այս անգամ Էրդողանը քննադատել է Գերմանիայի կառավարությանը: Անկարան խստորեն հակադարձել է Գերմանիա կատարած այցի ընթավքում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահի համար խիստ օրենքների գործադրմանը: Էրդողանը գերմանացի պետայրերին «ահաբեկիչների հյուրընկալ» է անվանել: Թուրքիայի նախագահը խոսել է գերմանացիների դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին: Էրդողանի խոսքերը հիշեցնում են 2009 թվականին Դավոսյան գագաթնաժողովում Սիոնիստական ռեժիմի նախագահին քննադատելու Էրդողանի ագրեսիվ վերաբերմունքը: Կրքոտ հայտարարություն , որը դեռևս չի մոռացվել: Այսօր Անկարան և Թել Ավիվը խոսում են դեսպանների փոխանակման մասին և չի բացառվում, որ այլ կտրվածքում, Գերմանիայի և Եվրամիության դեմ Էրդողանի բոլոր սպառնալիքներն ու քննադատությունը մոռացվելու են: Եվրոպան սակայն երբեք չի մոռանալու Թուրքիայի իշխող կուսակցության բառախաղերը , որն ուղղված է և՛ ներքին գաղափարական դաշնակիցների, և՛ էթնիկ խմբերի, իսկ որոշ դեպքերում ՝ եվրոպական երկրների ղեկավարների դեմ :