Մանամայի գագաթնաժողովը և Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի միտումները
Արձագանքելով Մանամայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 37-րդ գագաթնաժողովի հաղորդագրությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին հայտարարել է.«Այդ հայտարարությունները բխում են ԵՄ-ի հետ Բրիտանիայի հարաբերություններում առաջացած զարգացումներից, Պարսիցծոցյան արաբ երկրների հետ Բրիտանիայի կնքած սպառազինական նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ տարվող ջանքերից և ի վերջո Եմենի, Սիրիայի, Բահրեյնի և Իրաքի ժողովուրդների դեմ ընթացող ռազմական ոճրագործություններից»:
Արձագանքելով Մանամայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 37-րդ գագաթնաժողովի հաղորդագրությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին հայտարարել է.«Այդ հայտարարությունները բխում են ԵՄ-ի հետ Բրիտանիայի հարաբերություններում առաջացած զարգացումներից, Պարսիցծոցյան արաբ երկրների հետ սպառազինական նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ Բրիտանիայի կողմից տարվող ջանքերից և ի վերջո Եմենի, Սիրիայի, Բահրեյնի և Իրաքի ժողովուրդների դեմ ընթացող ռազմական ոճրագործություններից»:
Բրիտանիայի զինարդյունաբերության խոշոր ընկերությունները մեծ հաշիվ են բացել Պարսից ծոցի արաբ շեյխերի միլիարդավոր եկամուտների վրա: «Ռայ Ալյում» թերթը Մանամայի հաղորդագրության մասին վերլուծական հոդվածում գրել է.«Թերեզա Մեյի մերձենալը Պարսիցծոցյան համագործակցության խորհրդին և նրա հակաիրանական հայտարարությունները նշանակում են, որ Բրիտանիան ամենայն հզորությամբ վերականգնում է իր նախկին դիրքը Պարսից ծոցում: Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից ,հետևաբար նոր շուկա և տնտեսական նոր դաշնակիցներ է որոնում: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդում ամենահարուստ երկրները լավագույն նպատակակետերն են Բրիտանիայի պատերազմական զենքերի վաճառքի համար:
Մանամայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովը լկայանումէ այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիայի ղեկավարները Սիրիայում, Եմենում ու Իրաքում իրականացրած պատերազմներում ձախողել են և դիմագրավում են տնտեսական ճգնաժամ: Ռիադը կասկածում է Թրամփի վարած քաղաքականություններին և համոզված չէ, որ նա կաջակցի Ալե Սաուդյան ռեժիմին: Փաստորեն Սաուդյան Արաբիան Բրիտանիային հրավիրեց Մանամայի գագաթնաժողովին, որպեսզի կարողանա ԱՄՆ-ի աջակցության բացակայությունը լրացնել վաղեմի մրցակիցներով:
Հաշվի առնելով ներքին ու տարածաշրջանային տարաձայնությունների խորացումը, Սաուդյան Արաբիան նաև մտահոգ է այն բանի համար ,որ կարող է մեկուսանալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկա կառույցում: Սաուդյան Արաբիայի թագավորը մինչ Մանամայի գագաթնաժողովը , իր տարածաշրջանային ուղևորության ընթացքում փորձել է Պարսիցծոցյան փոքր երկրներին համոզել ենթարկվել իր քաղաքականություններին: Օմանում կայացած նիստում Սալման Բեն Աբդոլազիզը փորձել է այդ երկրների միասնության հիմքերը կառուցել համագործակցության խորհրդի ավերակների վրա: Մալեք Սալմանը Մասկատ չայցելելով ապացուցեց, որ Օմանին դուրս է բերել այդ միությունից: Օմանը մի քանի տարի առաջ դեմ էր հանդես եկել նման միության ձևավորմանը ,որը առաջարկվել էր Սաուդյան Արաբիայի կողմից: Ռիադի համոզմամբ, Պարսիցծոցյան նոր միությանը անդամակցելու նախապայմանը Սաուդյան Արաբիայի հետ համընթաց դառնալն է: բայց Ռիադն այնպիսի վիճակում չէ ,որ կարողանա հակաքարոզչություններով տնօրինել տարածաշրջանի ապագան: