Թեհրանում կայացել է Անվտանգության առաջին համաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46387-Թեհրանում_կայացել_է_Անվտանգության_առաջին_համաժողովը
Դեկտեմբերի 11-ին Թեհրանում մեկնարկել է Անվտանգության առաջին համաժողովը՝ Արևմտյան Ասիայի երկրների միջև համագործակցության և փոխվստահության հաստատման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 09:27 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Անվտանգության առաջին համաժողովը

Դեկտեմբերի 11-ին Թեհրանում մեկնարկել է Անվտանգության առաջին համաժողովը՝ Արևմտյան Ասիայի երկրների միջև համագործակցության և փոխվստահության հաստատման նպատակով:

.

Համաժողովում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այն ինչ տեղի է ունենալու արևմտյան Ասիայում, մեծապես ազդելու է միջազգային համակարգի վրա: «ԱՄՆ-ի գործողությունների մեծ մասը կենտրոնացած են արևմտյան Ասիայում,քանզի այդ երկիրը համոզված է ,որ արևմտյան Ասիայի ազդեցությունը ավելի մեծ է քան մյուս տարածաշրջաններինը:Արևմտյան Ասիան աշխարհի ռազմավարակած տարածաշրջաններից մեկն է համարվում, որտեղ միանում են Ասիա, Եվրոպա և Աֆրիկա մայրցամաքները: Այս տարածաշրջանը աշխարհի քաղաքական ու ռազմական մրցակցություններում միշտ հատուկ դիրք է ունեցել ,որին տիրապետելը ռազմավարական նշանակություն է ունեցել»,իր ելույթի ժամանակ ասել է նախարար Զարիֆը:

Արևմտյան Ասիան վերջին տասնամյակներին դիմագրավել է անվտանգության բազում խնդիրներ: 2011 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերին հաջորդած իրադարձությունները, մասնավորապես Աֆղանստաի ու Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումը և տարածաշրջանի ժողովուրդների զարթոնքի ալիքը, այն իրադարձություններն են ,որոնք արևմտյան Ասիան կանգնեցրել են անվտանգության փոփոխությունների առջև: Բայց այդ ժամանակներն արդեն անցնում են: Այս ժամանակաշրջանում վերտարածաշրջանային ուժերը փորձում են իրենց ուզած կարգը հաստատել տարածաշրջանում:

Արևմտյան Ասիան աշխարհի հակամարտությունների ու ճգնաժամերի կենտրոնն է համարվում: Հակամարտությունների պատճառներից մեկը Միջին Արևելքում (Արևմտյան Ասիայում) գերտերությունների միջամտողական քաղաքականություններն են:

Մոհամմեդ Զարիֆի խոսքերով, անցել են իմպերիալիզմի ժամանակները; Սակայն ԱՄՆ-ն մտածելով, որ կարող է ստեղծել հեգեմոնիա, ներքաշվել է բազմաթիվ պատերազմների մեջ, որոնք միլիարդավոր դոլարներ ծախսվելուց բացի այլ արդյունք չեն ունեցել:

Զարիֆը հստակեցրել է.«Իմպերիալիզմի դեմ պայքարը պետք է լինի տարածաշրջանային համակարգի հիմունքներից մեկը»: Անհեթեթություն համարելով արաբական երկրների կողմից Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստին հրավիրելը, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Կարգուկանոնը պետք է հաստատել անձամբ: Եվ դրա համար կարիք չկա որևէ երկրի վարչապետի հրավիրել տարածաշրջան և սպասել, որ նա անվտանգության կանոններ հաստատի»:

Տարածաշրջանում անվտանգության հաստատման միակ ռազմավարությունը տարածաշրջանային ներքին համագործակցություններն են ,որը ոչ միայն չի սպառնալու մեկ այլ երկրի, այլև խթանելու է համաշխարհային անվտանգության ու կայունության հաստատումը:

ԻԻՀ այս կողմնորոշմամբ և ՄԱԿ-ի կանոնագրի շրջանակներում հետևում է տարածաշրջանային ու համաշխարհային հարցերին: Թեհրանում գումարված անվտանգության կոնֆերանսն այս պատգամն է փոխանցում տարաշրջանին ու աշխարհին: