ԻԻՀ նախագահի հրահանգները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46696-ԻԻՀ_նախագահի_հրահանգները
Թեհրանը հակադարձել է հակաիրանական շրջափակումները ևս 10 տարով երկարաձգելու ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 09:10 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի հրահանգները

Թեհրանը հակադարձել է հակաիրանական շրջափակումները ևս 10 տարով երկարաձգելու ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը:

 ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին ուղղված նամակում, նախագահ Ռոհանին հրահանգել է նկատի առնելով Իրանի եմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի երկարաձգումը, Համատեղ գործողությունների  ծրագրում համաձայնության ոտնահարման համար նախատեսված կետերի գործադրման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Հասան Ռոհանին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենին հղած նամակում հրահանգել է նախագծել ծովային փոխադրության բնագավառում օգտագործվող  միջուկային շարժիչ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը կարելի է համարել  ընտրություններին հաջորդած քաղաքական հակազդեցություն, սակայն չի կարելի անտեսել այդ երկրի  վերաբերմունքը միջուկային համաձայնագրի նկատմամբ:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոտնահարումն Իրանի վնասին լինելուց բացի մարտահրավեր է հենց ԱՄՆ-ի համար, քանի որ Իրանը Համատեղ գործողությունների ծրագրին հակառակ որևէ քայլ չի վերցրել:

Սալեհին ուղղված նամակում Ռոհանիի պահանջն օրինական է: Իսկ ԻԻՀ նախագահի կողմից Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության օրակարգում ներառված միջուկային շարժիչների արտադրությունն գտնվում է միջուկային խաղաղանպատակ աշխատանքների շրջանակներում:

Իրանի առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականանում է ծովով և Իրանի նավթը գրեթե ամբողջությամբ փոխադրվում է նավթատարների միջոցով: Աշխարհի բոլոր բեռնափոխադրող ու նավթատար նավերը բրածո վառելիք են օգտագործում: Սակայն վերջին տարիներին որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանն առևտրական նավերի համար միջուկային շարժիչների օգտագործման ուղղությամբ քայլեր են վերցրել:

Իրանի որոշումը երկու ուղերձ է հղում ԱՄՆ-ին ու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կողմերին, ընդգծելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը երկկողմանի է ու եթե դիմացի կողմը չհարգի իր պարտավորություններն Իրանն էլ իր պարտավորություններին հավատարիմ մնալու պատճառ չի ունենալու: Նախ` Իրանը չի ոտնահարել  Համատեղ ակտի ծրագիրը, սակայն իրեն է վերապահում այդ կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իրավունքը: Երկրորդ՝ Անվտանգության խորհուրդը, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը վերահսկող միջազգային կոմիտեն և ՄԱԳԱՏԷ-ն պիտի անդրադառնան այս հարցին և տրամաբանական ու ընդունելի պատասխան տան ԻԻՀ ԱԳ նախարարների հարցումներին:

Իրանը գործում է Համատեղ ակտի ծրագրի համապատասխան և այդ շրջանակներում կամավոր կերպով ժամանակավորապես դադարեցրեց միջուկային ոլորտի իր աշխատանքները: Մինչդեռ ԱՄՆ-ն նույնիսկ պատրաստ չի եղել իրագործել Համատեղ ակտի ծրագրով ստանձնած իր ամենատարրական պարտավորությունները: Կարևորն այն է, որ Իրանն աշխարհին ապացուցի, որ բանակցության ու համագործակցության կողմնակից է, սակայն հեռու է վստահություն ստեղծող քայլերից: Ամերիկացիների ընդունած օրենքը բազմաթիվ հարցեր է հարուցում և համաձայն միջազգային իրավունքի դրա պատասխանատվություն ուղղում է ԱՄՆ-ի կառավարության կողմը: 11-րդ կառավարության արտաքին դիվանագիտության ապառատը առնվազն միջազգային մի պայմանագրի ոտնահարման հարցով կարող է ԱՄՆ-ի կառավարության դեմ բողոքի հայց ներկայացնել միջազգային ատյաններին: