Սեպտեմբեր 07, 2017 19:13 Asia/Tehran
  • «Կորեական թերակղզում տիրող ճգնաժամը կարող է վերածվել համաշխարհային աղետի» զգուշացրել է Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ  Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների շուրջ հասունացած ճգնաժամը կարող է վերածվել համաշխարհային աղետի:

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միլիտարիստական կողմնորոշումների դրսևորվման հետևանքով ավելի է սրվել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը:

Նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեն կարող ազդել այս հարցի վրա, Վլադիմիր Պուտինն ընդգծել է.«Բանակցությունը ստեղծված ճգնաժամի միակ լուծումը կարող է լինել»: Փաստորեն Պուտինը նկատի ունի այն փաստը, որ իր միջուկային ու հրթիռային գործունեության ընդլայնման ոլոլորտում Հյուսիսային Կորեայի ցուցաբերած վերաբերմունքը ուղղակի առնչություն ունի ԱՄՆ-ի կողմից Փխենյանի դեմ ուղղված սպառնալիքների մակարդակի  բարձրացման հետ:

Իր տարածաշրջանային դաշնակիցների, մասնավորապես Հարավային Կորեայի ու Ճապոնիայի անվտանգության պահպանման պատրվակով, Վաշինգտոնն  իր ռազմական ներկայությունն է ամրապնդում Կորեական թերակղզում՝ THAAD  ՀՀՊ լրացուցիչ համակարգերի տեղակայելով այնտեղ: Նշենք, որ լրացուցիչ THAAD արձակման կայանքների տեղակայման մասին որոշումն ընդունվել է Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումից հետո: Սեպտեմբերի 7-ին 4 կայաններ տեղակայվել են երկրի հարավում գտնվող գոլֆի նախկին դաշտում: Կորեական թերակղզում Վաշինգտոնի ռազմական տեղաշարժերը իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիք  համարելով, Հյուսիսային Կորեան  պնդում է, որ քանի դեռ այդ սպառնալիքները շարունկավում են, ինքն էլ կշարունակի զարգացնել իր պաշտպանական կարողությունները:

Ռուսաստանի ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Կորնիևն ասել է.«Հյուսիսային Կորեան պատրաստ է  ուժեղ դիմադրություն ցուցաբերել ցանկացած հարձակման նկատմամբ»:

Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումից հետո ստեղծված ներկա միջուկային փակուղին , Պուտինը համոզված է, որ նման պայմաններում  միլիտարիզմի վրա պնդելը խելահեղ քայլ է և ոչ մի լավ բանի չի բերի: Նա նշել է, որ դա միայն համաշխարհային աղետ կստեղծի ու կզոհվեն  անմեղ մարդիկ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախումների ծագման հավանականությունը շատ մեծ է: Մոսկվային անհանգստացնում է  ոչ միայն ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախումների ծագումը: Ռուսաստանի իշխանությունների տեսանկյունից, արևելյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը,  հարավային Կորեայում THAAD  ՀՀՊ լրացուցիչ համակարգերի տեղակայումը և Հարավային Կորեայի ու ճապոնիայի հետ ԱՄՆ-ի  համատեղ զորավարժությունների անցկացումն անվտանգության մեծ սպառնալիքներ են, որոնք ուղղված են Մոսկվայի ու նրա դաշնակից Պեկինի դեմ: Այս կապակցությամբ Մոսկվան և Պեկինը իրենց հակառակությունը  հայտնելով ԱՄՆ ռազմական ներկայության կապակցությամբ, գործնական քայլեր են կատարել վերջինիս դիմակայելու համար: Այդ քայլերից են Մոսկվա-Պեկին համատեղ զորավարժությունների անցկացումը, ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը և դիվանագիտական ու քաղաքական առումով ԱՄՆ-ի քաղաքականություններին ու քայլերին դեմ գնալը:

 Ի դեպ Թրամփի միլիտարիստական կողմնորոշման վերաբերյալ ՌԴ-ի ու ԵՄ-ի միանման դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թրամփի քաղաքականությունների դեմ  համաշխարհային կոալիցիա է ձևավորվում : Փաստորեն Մոսկվան և Բրյուսելը համակարծիք են ռազմավարական նշանակություն ունեցող Կորեական թերակղզում տիրող վտանգավոր իրավիճակի և ծավալուն պատերազմի հնարավոր բռնկումը կանխելու վերաբերյալ:

 

Պիտակ