Հոկտեմբեր 02, 2017 12:35 Asia/Tehran
  • Վեճ Կատալոնիայի անջատման հարցի շուրջ

Իսպանիայից Կատալոնիայի անջատման հարցի շուրջ կենտրոնական կառավարության և Կատալոնիայի նահանգային կառավարության միջև երկար քաշքշուկից հետո, ի վերջո հոկտեմբերի 1-ին այդ թեմայով հանրաքվե է անցկացվել:

Կատալոնիայի տեղական կառավարության խոսնակ Խորդի Տուրուլը հայտարարել է, որ հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ են քվեարկել Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը:

Որոշ քվեակենտրոններում Իսպանիայի հակախռովարար ուժերը բախվել են քվեարկողների հետ և կանխել են նրանց մուտքը քվեակենտրոններ: Բախումների ժամանակ 844 մարդ վիրավորվել է: Իսպանիայի Սահմանադրական դատարանը անօրինական էր հայտարարել հանրաքվեի անցկացումը: Կիրակի օրը, Իսպանիայի վարչապետ՝ Մարիանո Ռախոյն անջատման հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, խաբված է բնութագրել Կատալոնիայի ժողովրդին և նշել է, որ այսօր իրականում անկախության հանրաքվե չի անցկացվել Կատալոնիայում:

Այս բոլորը նկատի առնելով, կարելի է ենթադրել, որ ապագայում ավելի մեծ լարվածություն է տիրելու Իսպանիայի կենտրոնական կառավարության և Կատալոնիայի տեղական կառավարության միջև:

Այդ հարցով կարելի է երկու սցենարներ պատկերացնել: Առաջին սցենարը Կատալոնիայի տեղական կառավարության կողմից անկախության հռչակումը: Այդ դեպքում, Մադրիդի կենտրոնական կառավարությունը դրա իրագործումը կանխելու համար այդ նահանգում ամրապնդելու է իր ռազմական ներկայությունը և լուծարելու է տեղական կառավարությունն ու հավանաբար Կատալոնիայի խորհրդարանը:  Այդ դեպքում հավանաբար ֆիզիկակակն բախումներ և ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենալու Կատալոնիայում:

Իսպանիայից Կատալոնիայի անջատումը հանդուրժելի չէ կենտրոնական կառավարության համար և կարելի է կանխատեսել, որ Իսպանիայի կառավարությունը ցանկացած քայլի դիմելու է դրա իրագործումը կանխելու համար:

7.5 միլիոն բնակչությամբ, Իսպանիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Կատալոնիան այդ երկրի ամենահարուստ շրջաններից է և այդ տարածքին է պատկանում Իսպանիայի տնտեսական արտադրանքի մեկ հինգերորդը:  Ուստի բնականաբար Իսպանիայից այդ տարածքի անջատվելը ծանր հարված է լինելու այդ երկրի ազգային հզորության համար: Կատալոնիայի անջատվելը կարող է սկիզբ հանդիսանալ Իսպանիայի մյուս շրջաններում, հատկապես Բասկում և Վալենսիայում անջատողական գործընթաց սկսելու համար: Իսպանիայի Սահմանադրության համաձայն անընդունելի է մասնատել այդ երկիրը: 

Մյուս սցենարն այն է, որ Մադրիդի կառավարությունը հաշտվողական դիրքորոշում ցուցաբերի և մի շարք առավելություններ շնորհի Կատալոնիային, այն հույսով, որ այդ տարածքը կհրաժարվի անջատման մտքից:

Համենայնդեպս, Կատալոնիայի տեղական կառավարությունը, տարբեր, այդ թվում հասարակական, մշակութային և ամենակարևորը տնտեսական պատճառներով ցանկանում է անջատվել Իսպանիայից:

Փաստերը վկայում են այն մասին, որ Կատալոնիայի տեղական կառավարությունը համոզված է, որ այդ տարածքի ժողովրդի 90 տոկոսը կողմ է Իսպանիայից անջատմանը և այդ պատճառով ավելի վճռակամորեն է հետևելու այդ հարցին:

 

 

 

Պիտակ