Հոկտեմբեր 07, 2017 12:33 Asia/Tehran
  • Իրանը երբեք չի սահմանափակելու իր հրթիռային ծրագրերը

ԻԻՀ Արգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանն իր հրթիռային և պաշպանական կարողությունների հարցով երբեք չի ընդունելու արևմուտքի սահմանափակումները:

Հոկտեմբերի 6-ին ԻԻՀ ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆը ամերիկյան  Newsweek պարբերականին տված հարցազրույցում  ընդգծել է ԻԻՀ հրթիռային և պաշտպանական կարողության պահպանման կարևորությունը:

Նա հավելել է.«Իրանի հրթիռային  փորձարկումները  չեն խախտում ՀԳՀԾ-ի համաձայնությունը և միայն պաշտպանական բնույթ ունեն»:

«Ռոյտերզ»-ն ուրբաթ օրը հայտարարել էր, որ ԻԻՀ-ն պատրաստ է բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ուրբաթ օրը հերքեց «Ռոյտերզ»-ի սխալ ու կողմնորոշված հաղորդումն այն մասին, թե ԻԻՀ-ն պատրաստ է բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ:

Իրանի հրթիռային ծրագիրը հայտնվել է ԱՄՆ-ի հակաքարոզչության թիրախում և Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին նոր սցենար է իրագործում: 

Այդ կապակցությամբ ուրբաթ օրը Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքբին  ասել է.-«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կպատասխանի Իրանի հրթիռային փորձարկմանը»:

Հայտարարելով, թե Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, ամերիկացիները հայտարարել են որ Իրանի հրթիռային ծրագիրը հակասում է ՀԳՀԾ-ի ոգուն:

ԻԻՀ պաշտոնյաներնբազմիցս հայտարարել են, որ Իրանի բալիստիկական հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն  չունեն և Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ միջուկային սպառազինության կիրառումն արգելված է իսլամում և Իրանի պաշտպանական հայեցակարգում այդ տեսակ սպառազինության չկա:

Նկատի առնելով այս կարևոր սկզբունքը, ՀԳՀԾ-ում ոչ մի սահմանափակում չի նախատեսված Իրանի միջուկային ծրագրի արգելման կամ դրա շուրջ բանակցության համար: 

Նման պայմաններում հրթիռային ծրագրի սահմանափկման կամ դրա շուրջ բանակցություններ վարելու շուրջ ամերիկացիների  ջանքերը միայն կարելի է գնահատել ԱՄՆ-ի ընչաքաղցությունների և Իրանի պաշտպանական կարողությունը սահմանփկելու ուղղությամբ արվող քայլեր: 

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի արտաքին սպառնալիքներին դիմակայելու նպատակով իր պաշտպանական կարողությունները ավելացնել և այդ հարցում Իրանը բացառութուն չէ :

ԻԻՀ հրթիռային ծրագիրը բանակցության թեմա չի կարող դառնալ և Դոնալդ Թրամթի սպառնալիքները ևս չեն կարող ազդել Իրանի այդ որոշման փոփոխության վրա: 

Հրթիռային ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը սկզբունքային և խոհեմ է և այն երկիրը որ փորձում է սահմանափակել Իրանի պաշտպանական կարողությունը, ավերիչ քայլեր է վերցնում ՀԳՀԾ-ի խախտման շուրջ: 

Financial Times պարբերականը ուրբաթ օրը գրել էր, որ Դոնալդ Թրամփը փորձում է ՀԳՀԾ-ի հարցով ճնծել Իրանին: 

Անկախ  նրանից, թե հոկտեմբերի 15-ին Դոնալդ Թրամփի կառավարությունը ինչ որոշում կկայացնի ՀԳՀԾ-ի շուրջ, ԻԻՀ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի քայլերին: 

ԻԻՀ ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.-«Միջազգային օրենքների համաձայն՝ Իրանը տարբեր տարբերակներ ունի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն պատասխանելու համար»:  

  

 

 

Պիտակ