Եվրոխորհրդարանում վավերացվել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող նախագիծ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77495-Եվրոխորհրդարանում_վավերացվել_է_Սաուդյան_Արաբիային_զենքի_վաճառքն_արգելող_նախագիծ
Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը կողմ քվեարկեց այն նախագծին, որը եվրոպական երկրներին հորդորում է Եմենում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով հրաժարվել Արաբիային սպառազինություն վաճառելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 07:12 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանում վավերացվել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող նախագիծ

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը կողմ քվեարկեց այն նախագծին, որը եվրոպական երկրներին հորդորում է Եմենում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով հրաժարվել Արաբիային սպառազինություն վաճառելուց:

Եվրախորհրդարանը Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքն արգելող նախագիծը ընդունեց 539 կողմ, 13 դեմ և 81 ձեռնպահ ձայներով:

Համաձայն այս նախագծի՝ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիից պահանջվել է եվրոպական երկրներին կոչ անել Եմենի հարցով հստակ ռազմավարության հետևել:  Այս նախագիծը նաև պահանջել է շտապ օժանդակություններ առաքել Եմենի ժողովրդի համար և այդ երկրում բախումներին վերջ տալու համար քաղաքական լուծում գտնել: Ավելի վաղ միջազգային կառույցներից շատերը պահանջել են Սաուդյան Արաբիային եվրոպական ու ամերիկյան զենքի վաճառքի դադարեցումը: Թվում է, թե Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու համար եվրոպական երկրներում ներքին ու միջազգային ճնշումների ավելանալը մեծ դեր է ունեցել Եվրախորհրդարանում Սաուդյան Արաբիայի զենքի վաճառքն արգելող նախագծի վավերացման հարցում: Սաուդյան Արաբիան բրիտանական, ֆրանսիական, գերմանական զենքեր է օգտագործում Եմենի անմարդկային պատերազմում: 

Ավելի վաղ, Եվրախորհրդարանում Կանաչների ֆրակցիան Եվրամիությանը կոչ էր արել դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային: Ֆրակցիան հայտարարել է, որ Սաուդյան ռեժիմը բացահայտորեն խախտում է զենքի վաճառքի կանոնները և Եվրամիությունը հարկ եղած ուշադրությունը չի ցուցաբերում Եմենում տեղի ունեցող մարդկային աղետի նկատմամբ: Կանաչների ֆրակցիան Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինիից պահանջել է  Եմենի դեմ ոտնձգության պատճառով եվրոպական նախաձեռնություն մշակել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելելու համար:

Հարց է ծագում, թե ինչու վերջին տարիներին, չնայած միջազգային շրջանակների բողոքներին և այն փաստին, որ բացահայտվել է Եմենի դեմ հարձակումներում սաուդյան ուժերի կողմից արևմտյան զենքի օգտագործումը, Եվրամիության խոշոր երկրները ոչ միայն չեն դադարեցրել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա, այլև ավելացրել են:

Քաղաքական հարցերի ռուս փորձագետ՝ Սերգեյ Սերեբրովի խոսքերով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան մեծ շահ ունեն Եմենի պատերազմից: Վիճակագրության համաձայն, չորս անգամ ավելացել է գերմանական սպառազինության արտահանումը Սաուդյան Արաբիա:

Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչ Ստեֆան Լայբիշը Գերմանիայի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն ամոթալի քայլ է բնութագրել և ասել է.«Սաուդյան Արաբիան պետք է պատասխան տա Եմենում հազարավոր մարդկանց սպանության համար»:

Իրողությունն այն է, որ Միջին Արևելքում Արևմուտքից կառչած ռեժիմներին հովանավորելու համար և իրենց նյութական շահից ելնելով, եվրոպական պետություններն աչք են փակել 33 ամիս շարունակ Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների վրա: Դա վկայում է մարդկային իրավունքները հարգելու եվրոպացիների երկակի կեցվածքի մասին:

Չնայած Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները բազում զեկույցներ են հրապարակել Եմենում խաղաղ բնակչության սպանության և սաուդական ու նրանց դաշնակիցների կործանիչների կողմից Եմենի ոչ-ռազմական օբյեկտների ռմբակոծման մասին, այդուհանդերձ եվրոպական երկրները շարունակում են ռազմական ու սպառազինական սերտ հարաբերություն ունենալ Ռիադի հետ: