Փետրվար 23, 2018 18:02 Asia/Tehran
  • Պուտին․ Ռուսաստանը վերականգնել է իր ռազմական գերազանցությունը աշխարհում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հայտարարել է, որ զինված ուժերի ռազմական պատրաստվածության, որակի ու տեխնոլոգիաների տեսակետից Ռուսաստանը վերականգնել է աշխարհում իր գերազանցությունը:

Պուտինը նաև ընդգծեց Ռուսաստանի միջուկային սպառնալիքների կանխարգելման կարողության հզորացման անհրաժեշտությունը: Թեև սառը պատերազմի շրջանում ԽՍՀՄ-ն աշխարհի երկու գերտերություններից մեկն էր, ու ԱՄՆ-ի կողքին աշխարհի ռազմական ամենահզոր ուժն ուներ, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1990-ական թվականներին Ռուսաստանի  ռազմական հզորության անկումը մեծ թափ ստացավ և այդ տասնամյակում Ռուսաստանի ռազմական ուժն ու զինտեխնիկան հայտնվեցին ամենավատ վիճակում։ Նույնիսկ Ռուսաստանի միջուկային ռազմավարական ուժերը, որոնք ԱՄՆ-ի միջուկային հզորության դեմ գլխավոր կանխարգելիչ դերակատարություն ունեին ցավալի վիճակում էին գտնվում:

2000 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչապետության շրջանից հետո որպես միջազգային ուժ իր դերակատարության վերականգնմանն ուղղված Մոսկվայի ջանքերը մի շարք այլ դրական ազդակների, այդ թվում նավթի գների աճին զուգընթաց Ռուսաստանի  ռազմական ուժի արդիականացման հող նախապատրաստեցին և անցած 17 տարիների ընթացքում այդ կապակցությամբ ուշագրավ ջանքեր իրականացվեցին: Ռուսաստանի կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է իր ռազմական բյուջեն և թե՛ զինված ուժերի, թե՛ զինտեխնիկայի արդիականացման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվել:

Մոսկվայի ղեկավարության գլխավոր ուշադրությունը կենտրոնացած է եղել Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացման վրա և մինչև 2020 թվականն այդ նպատակի իրագործման համար մեծ բյուջե է հատկացվել: Ռուսաստանի ռազմական ուժի վերականգնման հարցը հատկապես մեծ կարևորություն ստացավ 2014 թվականին՝ Ուկրաինայի ճգնաժամից և Եվրոպայի արևելքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատվելուց հետո: Նույնիսկ որպես Ռուսաստանի կառավարության եկամտի գլխավոր աղբյուր՝ նավթի գների անկումը արգելակեց Ռուսաստանի բանակի թարմացման գործընթացը: Պուտինի տեսանկյունից պաշտպանական բյուջեի կրճատումն ու Ռուսաստանի բանակի թուլացումը արևմուտքին մեծ համարձակություն է տալու Ռուսաստանի դեմ ուղղված քայլերում։

Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնումն իրական սպառնալիք են համարում:

Իհարկե Ռուսաստանի զինված ուժերի և ռազմական ուժի արդիականացումը հատուկ նշանակություն ունի Կրեմլի համար։ Մյուս կողմից էլ ամերիկացիները շարունակ ձգտել են Ռուսաստանին ներկայացնել, որպես տարածաշրջանային ուժ:

Այդուհանդերձ Եվրոպայի արևելքում ու նաև Սիրիայում Ռուսաստանի ակտիվ ներկայությունը գործնականում Վաշինգտոնին համոզել է, որ Մոսկվան կարող է միջազգային ասպարեզում իր նպատակների իրականացման համար օգտվել իր ռազմական հզորությունից:

Պիտակ