Մեծարգո առաջնորդի տեսակետը՝ Պաղեստինի անվիճելի ազատագրումն ու ԱՄՆ-ի հստակ պարտությունը
(last modified Fri, 18 May 2018 06:36:11 GMT )
Մայիս 18, 2018 11:06 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի տեսակետը՝ Պաղեստինի անվիճելի ազատագրումն ու ԱՄՆ-ի  հստակ պարտությունը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է: Աստծո կամքով Պաղեստինի կազատվի թշնամիների գերությունից և ԱՄՆ-ն ու նրա վարձկանները աստվածային ճշմարտության ուղղլությամբ որևէ քայլ չեն արել»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը Ղուրանի հետ մտերմությանը նվիրված լուսավոր հավաքում ընդգծել է, որ իսլամ աշխարհի ներկա խնդիրներն, այդ թվում՝ Պաղեստինի ցավալի վիճակը և վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, Ղուրանից իսլամ ժողովրդի հեռանալու հետևանքն են: Նա ասել է.«ԱՄՆ-ն այդ կապակցությամբ դիրքորոշում չի արտահայտել, մինչդեռ Վաշինգտոնն ու արևմտյան շատ երկրներ մասնակից են այդ ոճրագործություններին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ մուսուլման ժողովուրդները, իսլամական պետություններն ու իսլամական իշխանությունները պետք է դիրքորոշում հայտնեն այս ոճրագործությունների հանդեպ:

Պաղեստինի հարցն իսլամական պետությունների և իսլամ ժողովրդի ընդհանուր եզրն է և դրա հանդեպ ուշադրությունն ու զգայնությունը իսլամական երկրների սկզբունքային քաղաքականությունն է: Այս ժամանակամիջոցում սակայն որոշ իսլամական երկրների թերացումը ճանապարհ է հարթել սիոնիստների համար, որպեսզի  բացահայտեն իրենց ահաբեկչական կողմնորոշումը: «Աղետի»-ի օրվա 70-րդ տարելիցին ի ցույց դրեց Իսրայելի վայրագության գագաթնակետը և դրա համար հող նախապատրաստեց որոշ արաբների հաշտվողականությունն ու նաև Իսրայելի ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությունը: Իսրայելի ոճրագործ ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը և դրան զուգահեռ շրջակա տարածքների կապակցությամբ այդ ռեժիմի մտքի հանգստությունը  պատճառ դարձան, որ «Աղետ»-ի օրվա տարելիցը վերածվի Սև երկուշաբթիի: Մայիսի 14-ին, ԱՄՆ-ի դեսպանատան բռնազավթված Ղոդս փոխադրվելուն զուգահեռ, 63 հոգու նահատակությունն ու ավելի քան 2000 հոգու վիրավորվելն Իսրայելի, ԱՄՆ-ի ու հաշտվող արաբների չարի եռանկյունու համագործակցության արդյունքն էր:

Սիոնիստական ռեժիմի կողմից ռազմական այլընտրանքին դիմելն ապացուցում է Պաղեստինի դիմադրության էֆեկտիվությունը, որ այսօր իր դրսևորումն է գտել Գազայի հատվածի ու զավթված Պաղեստինի սահմանին «Վերադարձի իրավունք» երթի տեսքով և մարտահրավեր է նետել սիոնիստներին: Պաղեստինյան դիմադրության շարժման աճող հզորությունը, չնայած Սիոնիստական ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը, խախտել է այդ ռեժիմի հավասարությունները: ԱՄՆ-ի դեսպանատան փոխադրումը բռնազավթված Ղոդս իրականացվել է «Դարի գործարքը» կոչվող նախագծի շրջանակներում, որի վերջնական նպատակն է կրճատել դիմադրությունն ու Ղոդսը մայրաքաղաք ունենալով Պաղեստինյան պետության ստեղծումը: Սակայն Պաղեստինի ժողովրդի ու դիմադրության զգաստությունն աշխարհի  հասարակական կարծիքն իրազեկեց այս սադրանքի մասին և այդ լուսաբանությունն ու «Վերադարձի իրավունքը» երթի ազդեցիկությունը սարսափ են պատճառել սիոնիստներին:

Նկատի առնելով, որ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի իդեալի միասնական ձայն չի լսվում իսլամ աշխարհից դիմադրությունն իր տարբեր տեսակներով համարվում է իր հայրենիքն ազատագրելու, Ղոդսը մայրաքաղաք ունենալով Պաղեստինյան պետության ստեղծման և տարհանվածների իրենց հայրենիք վերադառնալու ուղղությամբ Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքը: Այն պայմաններում, երբ Իսրայելն ԱՄՆ-ի ու որոշ արաբների համագործակցությամբ ցանկանում է վերացնել այդ իրողություններն առավել քան երբևե զգալի է դառնում իսլամական անկախ երկրների հստակ դիրքորոշումը: Այս շրջագծում այսօր, Ստամբուլը կհյուրընկալի Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը: Պաղեստինի հարցում հստակ դիրքորոշումը և, պաղեստինցիներին վայրագ կոտորածի ենթարկելու Իսրայելի ռեժիմի ոճրագործության և իր դեսպանատունը Ղոդս փոխադրելու ԱՄՆ-ի քայլի դատապարտումը հասարակական կարծիքի ու Պաղեստինի բռնահարված ժողովրդի պահանջներն են: Իսլամական երկրներից ակնկալվում է, որ Ստամբուլի գագաթնաժողովում Սիոնիստական ռեժիմի դեմ շրջափակումներ սահմանվեն ու նա որպես ոճրագործ ռեժիմ ներկայացվի: Բացի այդ, Իսմայիլ Հանիեն, արաբական ու իսլամական երկրների ղեկավարներին հղած ուղերձում, նրանց կոչ է արել «Պաղեստինին աջակցություն ցուցաբերելու և պաղեստինցիների դեմ ուղղված սադրանքների դիմակայման համար արաբական-իսլամական ճակատ ձևավորել»:

Պիտակ