Մամուլի տեսություն 14-09-2018
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնատար այդ երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերուն ազդարարեց նրանից հետո երբ վերջինդ խոստովանեց վերջին ամիսների ընթացքում քանի անգամ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին:
Թասնիմ
Զարիֆին հանդիպելու պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունն ազդարարեց Ջոն Քերուն
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնատար այդ երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերուն ազդարարեց նրանից հետո երբ վերջինդ խոստովանեց վերջին ամիսների ընթացքում քանի անգամ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին:
«Վաշինգտոն Էգզեմայներ» օրաթերթը հաղորդեց, տնտեսական հարցերում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը Զարիֆի հետ հանդիպման պատճառով հինգշաբթի օրը քննադատելով Ջոն Քերուն ասաց, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարն իրավունք չունի իր ճաշակով և ԻԻՀ-ին հաճոյանալու համար թուլացնել ԱՄՆ գործաղ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը:
«Ես անձամբ որևէ տեղեկություն չունեմ Քերիի և Զարիֆի հանդիպման մասին, բայց եթե դա տեղի է ունեցել կարելի է հայտարարել, որ դա չափազանց սխալ քայլ է եղել»,-հայտարարել է Սինգը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հավելել է, որ Թրամփի վարչակազմի համոզմամբ միջուկային համաձայնությունը չի կարողացել սանձել այն ինչը, որ նա ԻԻՀ-ի տարածաշրջանային ոտնձգություն և Իրանում մարդու իրավունքների ոտնահարում է անվանել:
Նա ասել է. «Մենք ունենք տարբեր պարագաների երկար մի ցուցակ, որի վրա էլ կենտրոնացել ենք և ցավալի է, որ նախկին վարչակազմի որոշ անդամներ փորձում են զիջումների գնալ այն առաջընթացի շուրջ, որը մենք ցանկանում ենք նվաճել»:
Ջոն Քերին նախօրեին մի հարցազրույցի ժամանակ ասաց, որ վերջին ամիսներին երեք կամ չորս անգամ հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին:
Քերին ասել է. «Նորվեգիայում և Մյունխենում ու միջազգային այլ նստաշրջաններում հանդիպել եմ ԻԻՀ ԱԳ նախարարին, որոնց ընթացքում քննադատել է ԱՄՆ գործող վարչակազմին և փորձել է ՀԳՀԾ-ն եվրոպական երկրների մասնակցությամբ պահպանելու ուղղությամբ օգնել Զարիֆին»:
«Իմ վերցրած քայլը եղել է այն, որ նրան հարցնեմ միջինարևելյան զարգացումների բարելավման համար Իրանը պատրաստ է ի՞նչ քայլերի գնալ: Եմենի հարցն ինչպե՞ս կարելի է կարգավորել և Սիրիայում խաղաղության հասնելու համար ի՞նչ պիտի անել»:
Քերին ընդգծելով, որ այդ թեմաները նույնպես հետաքրքրել են Զարիֆին հավակնել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարի անկաշկանդ զրույց է ունեցել, որպեսզի Իրանին խրախուսի սահմանափակել տարածաշրջանում իր ներազդեցության ոլորտը:
Ֆարս
Իրանին ընդդիմանալու համար անհրաժեշտ է շարունակել Սաուդյան կոալիցիայի հանդեպ աջակցությունը. Բոլտոն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը պաշտպանելով Եմենի պատերազմի կապակցությամբ Կոնգրեսին ներկայացված ԱՄՆ պետքարտուղարի վերջին զեկույցն, ասաց, որ Սաուդյան կոալիցիային ցուցաբերված աջակցությունը օժանդակում է տարածաշրջանում Իրանին դիմակայելու գործին:
Չնայած Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների ագրեսոր կոալիցիայի հանդեպ արևմուտքցիների ցուցաբերած հովանավորության և եմենցի խաղաղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ հնչեցված միջազգային քննադատություններին ԱՄՆ վարչակազմի ազգային անվտանգության խորհրդականն այս կոալիցիային ցուցաբերվող աջակցությունն ԱՄՆ ազգային անվտանգության գերակայությունը համարեց:
Ջոն Բոլտոնն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ պաշտպանեց Եմենում մարդկային կորուստը նվազեցնելու համար Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ջանքերի մասին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված ԱՄՆ պետքարտուղարի վերջին զեկույցը:
Բոլտոնը նաև հավակնել է, որ Եմենում պատերազմը Դոնալդ Թրամփի վարչակազմի գերակայություններից է համարվում:
Բոլտոնի համոզմամբ այս աջակցությունը խթանում է Իրանի ապակայունացնող վարքագծի սանձման շրջագծում ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի ապահովմանը:
News.am
Մեր տեսլականը Հայաստանը ագրարային երկրից բարձր տեխնոլոգիական երկրի վերածելն է. Նիկոլ Փաշինյան
Մեր կառավարության տնտեսական տեսլականը ՀՀ–ն բարձր տեխնոլոգիական երկրի վերածելն է։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, եւ սա ընդհամենը դատարկ ամբիցիա չէ, որովհետեւ նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այսպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա եւ, ըստ էության, սրա նախադրյալները ստեղծված են։ Գլոբալ ինովացիոն զեկույցում այդ հանգամանքը հստակ ընդգծված է՝ Հայաստանը ինովացիաների մակարդակով այսօր շատ ցածր տեղում է գտնվում, իսկ մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր»,–շեշտեց նա։
Վարչապետն այնուհետեւ հրավիրեց բոլոր ներդրողներին գալ եւ մասնակցել ՀՀ–ի պատրաստվող թռիչքին. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգանում է, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում զբաղվող ընկերությունները, եւ մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակացելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ–ում»։
Փաշինյանը երաշխավորեց, որ իր գլխավորած կառավարությունում հակված են բոլոր խնդիրները լուծել բաց, ազնիվ երկխոսության պայմաններում, ապա շեշտեց, որ ՀՀ տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հաջողությունն է։
Ժամանակ
Վճռական 1 ամիս. Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին
«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ։
«Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք, քննության համար 90 օր ժամկետ է նախատեսված։ Գործը ստանալու պահից Վճռաբեկ դատարանը ունի 1 ամիս ժամանակ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու համար։ Իսկ եթե այդպիսի հիմքեր առկա չեն, ապա 3 ամսում կքննարկվի բողոքը»,- ասաց Խունդկարյանը։
Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության այն դրվագին, որտեղ խոսք է գնում դատավորի մասին։ Նա ասաց, որ դատավորներն անկախ են, և որևէ անձ իրավունք չունի միջամտելու նրա գործունեությանը։ Ամեն դեպքում ինքը համոզված չէ, որ դատավորը զանգել է իր անելիքները համաձայնեցնելու համար»։
Փաստ
Ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջորկաեֆը. նրա հետ բանակցում են
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ Սիմիդյանը:
Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալ, որ, մի քանի բացառություններով, գործ ունենք ՔՊ–ական կազմի հետ, ճիշտ այնպես, ինչպես նախկինում, երբ գործ ունեինք ՀՀԿ–ական գործկոմի հետ: Ավելին, մեր ունեցած տվյալներով, այս ցանկը համալրելու է նաեւ Հայկ Մարությանը:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա հրաժարական է ներկայացնելու:
Ըստ մեր աղբյուրների, նա այնքան «ճամպրուկային տրամադրության» մեջ է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ նույնիսկ մարզումներին չի մասնակցել: Այս պահին բանակցություններ են վարվում Յուրի Ջորկաեֆի հետ»: