Մամուլի տեսություն 15-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98164-Մամուլի_տեսություն_15_09_2018
Մինչև նոյեմբեր ձևավորվելու են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու Եվրոպայի ֆինանսական անկախ կառույցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2018 08:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-09-2018

Մինչև նոյեմբեր ձևավորվելու են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու Եվրոպայի ֆինանսական անկախ կառույցները:

Ջոմհուրի Էսլամի

Մինչև նոյեմբեր ձևավորվելու են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու Եվրոպայի ֆինանսական անկախ կառույցները

 

Մինչև նոյեմբեր ձևավորվելու են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու Եվրոպայի ֆինանսական անկախ կառույցները:

Գերմանական հայտնի պարբերաթերթերից մեկը գրեց, որ Եվրոպական երեք երկրներ՝ Գերմանի ան, Ֆրանսիան և Բրիտանիան մտադիր են մինչև առաջիկա նոյեմբեր ստեղծել կառույցներ, որպեսզի առանց ԱՄՆ-ի կարողանան առևտրական հարաբերություններ ունենալ Իրանի հետ:

Գերմանական «Շպիգըլ»-ը հայտարարել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ իր վերջին քայլով մտադիր է ֆինանսական անկախ կառույցներ ստեղծել:

Երեկ հրապարակված «Շպիգըլ»-ի հոդվածում ասված է, որ ԱՄՆ-ն մտադիր է նոյեմբերի 1-ից Իրանի դեմ գործադրել նոր շրջափակումներ, որոնք կարող են կանխել ԵՄ-ի ու Իրանի միջև առևտրական հարաբերությունները: Հետևաբար Գերմանիան և եվրոպական մյուս երկրներ փորձում են դա թույլ չտալ:

Այս շրջագծում Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը և  նրա ֆրանսիացի ու բրիտանացի գործընկերները ձգտում են եվրոպական ընկերություններին հեռու պահել այս պատժամիջոցների հետևանքներից: Նրանք որոշել են մինչև նոյեմբերի 1-ը ստեղծել ֆինանսական մի կառույց որի միակ պարտականությունն է լինելու շրջանցել ֆինանսական սովորական խողովակները և առևտրական գործարքերի դիմաց վճարումներ կատարել Թեհրանին:

Համաձայն այս հաղորդման, որոշվել է, որ նոր հաստատությունը բանկ չլինի, այլ աշխատի իրավական անկախ կաղապարի ներքո:  Այս գաղափարը, որի նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիային ունի այն առավելությունը,, որ կապիտալի ու բյուջեի կարիք չունի: Նաև այս կառույցը պիտի ծառայի բոլոր եվրոպական երկրներին: Եվրոպացի երեք նախարարներ այդ կառույցը ԵՄ-ի ինքնիշխանության պահպանման գործոն են համարել:

Բացի այդ հիշյալ երեք երկրները ցանկանում են հավատարի մնալ ՀԳՀԾ-ին և շարունակել Թեհրանի հետ առևտրական գործարքները: Շուլցն այս հարցով քանի անգամ հանդիպել է իր եվրոպացի պաշտոնակիցներին, որոնցից մեկը տեղի ունեցավ անցած հուլիսին՝ Մեծ Քսանյակի ֆինանսների նախարարների նստաշրջանին առընթեր: Իտալիայի կառավարությունն էլ ցանկություն է հայտնել նման կառույցի ստեղծման հարցում համագործակցել հիշյալ երեք երկրների հետ:   

 

Էբթեքար

Թրամփի դիմագրաված նոր մարտահրավերում Զարիֆի ու Քերիի ոտնահետքը

 

 

Թրամփը խիստ քննադատության ենթարկելով Զարիֆի հետ Ջոն Քերիի զրույցը դա անօրինական է համարել և նրան մեղադրել է Իրանին դիմակայելու ԱՄՆ-ի մեծ ջանքը թուլացնելու և ԱՄՆ-ի ժողովրդին վնաս պատճառելու մեջ: Թրամփը հավակնել է, որ Ջոն Քերին Իրանին ասել է սպասեն Թրամփի վարչակազմի աշխատանքն ավարտվելուն, ինչը Քերին չի հերքել «Ֆաքս Նյուզ»-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Վերջին շուրջ երկու տարիների ընթացքում երբ Դոնալդ Թրամփը և նրա նոր-պահպանողականների խումբը ստանձնել են ԱՄՆ-ում իշխանության ղեկը, Սպիտակ տունը  ներքին ու արտաքին տարբեր մարտահրավերներ է դիմագրավել: Պաշտոնավարության առաջին օրից ԱՄՆ գործող նախագահը թշնամաբար վերաբերվեց միջազգային հանրությանը: Նա գրոհելով Իրանի և 5+1 խմբի միջև կնքված միջուկային համաձայնության դեմ դա ԱՄՆ-ի պատմության ամենավատ համաձայնությունը կոչեց և նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ ու կես տարի անց անտեսելով միջազգային այս համաձայնության մյուս կողմերի տեսակետը, հրաժարվեց դրանից: Սպիտակ տան արտաքին քաղաքականության այս ագրեսիվ հայեցակարգի շրջանակներում ԱՄՆ նախագահը անուշադրության մատնելով համաշխարհային մյուս պայմանագրերը հրաժարվեց կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից, խափանեց ՆԱՖԹԱ-ի պայմանագիրը և սպառնալիք հնչեցրեց ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հասցեին և դրանց զուգահեռ առևտրական լիարժեք պատերազմ սանձազերծեց նույնիսկ Եվրոպայում ու Ասիայում իր ավանդական գործընկերների դեմ:

Նման պայմաններում երբ ԱՄՆ-ի ամբողջ ջանքը կենտրոնացած է Իրանին ընդդիմանալու վրա և պատժամիջոցների վերականգնման առաջին շրջանից հետո առաջիկա նոյեմբերին գործադրման պիտի հանձնվի պատժամիջոցների երկրորդ ալիքը, կրկին Սպիտակ տնից լուրեր են ստացվում, որոնք վկայում են Դոնալդ Թրամփի քաղաքականությունները մեղմացնելուն ուղղված ջանքերի մասին: «Վաշինգտոն Փոստ»-ը գրել է, որ «Նյու Յորք Թայմզ»-ում անհայտ ստորագրությամբ հայտնի հոդվածի հրապարակումից հետո Սպիտակ տան որոշ պաշտոնատարներ այն համոզման են, որ ԱՄՆ գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինն էլ ընդդիմանում է Իրանի պատժամիջոցների հետ կապված Թրամփի ցանկություններին: Հաղորդման մեջ ասված է, որ Մենուչինն անգամներ հետաձգել է Իրանի նավթային պատժամիջոցների շուրջ որոշում ընդունելու գործընթացը և այն պայմաններում երբ մի քանի ամիս առաջ նրան պարտականություն է փոխանցվել պատժամիջոցային այլընտրանքների  ցուցակ պատրաստել, նա դեռ այդ ցուցակը չի հանձնել ԱՄՆ նախագահին:    

 

Ալիք

Հասան Ռուհանիի` Նյու Յորք նախատեսվող այցի նշանակությունը

 

2013թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութուն ունեցավ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը: Հասան Ռուհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Ջոն Քերին և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձևավորված շփումները և դրանց հաջորդած բանակցությունները հանգեցրին միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագրի ստորագրմանը:

Օբամայի վարչակարգի օրոք Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը ոչ միայն նպաստեց տարածաշրջանում լարվածության թուլացմանը, այլ նպաստավոր պայմաններ ստեղծեց համագործակցելու միջուկային համաձայնության շրջանակներում:

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սակայն նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Վաշինգտոնը ոչ միայն վերանայեց Իրանի նկատմամբ քաղաքականությունը, այլև դուրս եկավ միջուկային համաձայնությունից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնց մի մասն առաջին փուլում արդեն ուժի մեջ է մտել, իսկ երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 5-ից:

Ամեն տարի սեպտեմբերին Իրանի նախագահի՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու հարցը հայտնվում է Իրանի հասարակական-քաղաքական դիսկուրսում:

Վերջին ամիսներին Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ միմյանց հասցեին ուղղված մեղադրանքների և սպառնալիքների հետևանքով երկու երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին, մյուս կողմից «4+1 խումբը» դեռ վերջնականապես չի հստակեցրել, թե նոյեմբերի 5-ից հետո ինչ դիրքորոշում է ունենալու միջուկային համաձայնության հարցում:

Հասան Ռուհանիի՝ Նյու Յորք կատարելիք այցը հնարավորություն կընձեռի ոչ պաշտոնական մակարդակում բանակցություններ վարել «4+1 խմբի» անդամների հետ, մյուս կողմից, հաշվի առնելով լարված իրավիճակներում ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպելու արտգործնախարար Զարիֆի փորձը՝ մեծ է հավանականությունը, որ իրանական կողմը տարբեր ձևաչափերով հանդիպումներ կարող է ունենալ ամերիկյան կողմի հետ, առավել ևս, որ Դոնալդ Թրամփը սկզբունքորեն չի էլ մերժել դրա հնարավորությունը:

Բացի վերոնշյալ հանդիպումներից՝ նոյեմբերի 5-ին սպասվող ամերիկյան պատժամիջոցներին ընդառաջ՝ Իրանը կարիք ունի ձեռք բերելու նոր գործընկերներ, որոնք առկա լարված իրավիճակում ոչ միայն կարող են քաղաքական աջակցություն ցուցաբերել Իրանին, այլև այդ երկրների միջոցով Իրանը հնարավորություն կունենա կազմակերպել իր արտաքին առևտուրը: