Մամուլի տեսություն 17-09-2018
Սպիտակ տնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնվելը ԱՄՆ-ի քաղաքական պատմության մութ անկյուններից դուրս հանեց փոշեկալած ու պարտության դատապարտված քաղաքականությունները:
Էըթեմադ
Ռոբոտաներ ի ընդդիմությունը
Սպիտակ տնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնվելը ԱՄՆ-ի քաղաքական պատմության մութ անկյուններից դուրս հանեց փոշեկալած ու պարտության դատապարտված քաղաքականությունները և կրկին դրանք որպես ԱՄՆ նախագահի 45-րդ նախագահի ռազմավարություն հրամցրեց միջազգային հանրությանը: Այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը հանգել է այն եզրակացության, որ միակողմանի քաղաքականությունները դատապարտված են ձախողման, Սպիտակ տան ղեկավարը «Նախ Ամերիկան» կարգախոսն է վանկարկում և աշխարհի քաղաքական պատմության այն ժամանակաշրջանում, երբ արևելքի ու արևմուտքի պետայրերը հանգել են այն եզրակացության, որ չեն կարող ռազմական հարձակմամբ որևէ երկրում ուժի կառույցը հօգուտ իրենց համար առավել ցանկալի այլընտրանքի փոխել, Դոնալդ Թրամփը և նրան շրջապատած ծայրահեղական անձինք համարձակորեն որոշ երկրներում իշխանափոխության մասին են արտահայտվում:
Այս միջոցին Իրանի եղել է Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում: ԱՄՆ նախագահը անորոշ ու ոչ-հստակ քաղաքականություն է իրականացնում Թեհրանի հանդեպ:
Վերջին վեց ամիսների ընթացքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբակին պաշտպանող Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի մերձավորների վարած քաղաքականությունը շատերի ուշադրությունը կենտրոնացրել է այս խմբակի վրա: Մոնաֆեղների համաժողովին Թրամփի մերձավորների մասնակցությունը և Ջոն Բոլտոնի ոչ-շատ հեռու անցյալում կատարած արտահայտությունների վերահրապարակումը, որտեղ նա Մոնաֆեղիներին լավագույն այլընտրանքն է համարել ԻԻՀ-ի համար այն հարցն է առաջացնում, որ Ալբանիայում բանտային պայմաններում գտնվող խմբակն ինչ ունի ներկայացնելու և Իրանում ինչ դիրք է զբաղեցնում:
Բրիտանական channel4 և Կատարում աշխատող «Ալ-Ջազիրա» հեռուստակայանները վերջին 10 օրերի ընթացքում առանձին հաղորդումներում անդրադարձել են Մոնաֆեղների գործունեությանը: channel4-ն անդրադարձել է Իրանում հասարակական կարծիքը հրահրելու նպատակով վիրտուալ միջավայրում Մոնաֆեղին խմբակի մտածող ուղեղի աշխատանքին, իսկ «Ալ-Ջազիրա»-ն այդ կապակցությամբ մանրամասնություններ բացահայտելով այն ռոբոտների աշխատանքը, որոնք վիրտուալ աշխարհում կատարում են Մոնաֆեղների ներկայացուցիչների դերը:
«Ալ-Ջազիրա»-ն հղում կատարելով վիրտուալ միջավայրի մի փորձագետի գրել է, որ եթե վիրտուալ միջավայրում էֆեկտիվ ներկայության էք ձգտում առավել մեծ թվով հաշիվների կարիք ունեք և դա այն իմաստով է, որ օրական, շաբաթական կամ ամսական ավելի մեծ թվով հաշիվներ պիտի բացեք: «Ազատ Իրան» կամ «Իշխանափոխություն Իրանում հեշթեգներով աշխատող հաշիվների խոշոր մասը ակտիվացել են անցած դեկտեմբերի և այս տարվա մայիսի կտրվածքում: Սա վկայում է այն մասին, որ դրանց մեծ մասն իրականացվել է ռոբոտների և ոչ թե համակարգչի դիմաց նստած իրական անձանց միջոցով:
Ջոմհուրի Էսլամի
Բասրան Իրանի ու Իրաքի հարաբերությունների ամրապնդման խորհրդանիշ
Բասրայի ժողովուրդը երեկ իմաստավոր մի երթ կազմակերպելով հայտարարեցին ԻԻՀ-ի հանդեպ իրենց հովանավորությունը և դատապարտեցին Իրանի ու Իրաքի հարաբերությունների հետ կապված թշնամիների պառակտողական ջանքերը:
Այս երթը, որ արձանագրվելու է Իրանի ու Իրաքի հարաբերությունների պատմության մեջ ամուր մեխ խփեց ԱՄՆ-Արաբիա-Սիոնիստական ռեժիմի չարանենգ եռանկյունու դագաղին և այդ երկրների ղեկավարներին հասկացրեց, որ երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունների խաթարմանն ուղղված նրանց ջանքերը անօգուտ են լինելու և ժողովրդի զգաստությունը չեզոքացնելու է այդ սադրանքները: Բասրայում Իրանի հյուպատոսարանի դեմ ոտնձգած անձանց կալանավորումը և քաղաքում անկարգություններին դիմակայելու ուղղությամբ իր պարտականություններում թերացած և անկարգությունների հեղինակների հետ համագործակցության մեջ մեղադրված Բասրայի նահանգապետի պաշտոնազրկմամբ դավադրությունների մեծ մասը ջրի երես եկան:
Բասրայի դեպքերի հետ կապված կարևոր կետն ԱՄՆ-ի, Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունն էր, որ հիմք ընդունելով Իրաքի անվտանգության պատասխանատուների ներկայացրած տեղեկություններն ու ապացույցներն այսօր անվիճելի իրականություն է համարվում: Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի տեղակալն ասել է. «Լիարժեք տեղեկություններ և ապացույցներ կան, որոնք փաստում են Բասրայի անհանդարտություններում ԱՄՆ-ի դեսպանատան և այդ երկրի հյուպատոսարանի դերակատարության մասին»: Նա հավելել է, որ Իրաքում տեղակայված են 6-ից 8 հազար ամերիկացի զորայիններ և նպատակ ունեն ռազմական հեղաշրջում իրականացնել, ինչը Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի գոյությամբ որևէ ժամանակ հնարավոր չի դառնալու:
Ալիք
Առանց թշնամու կերպարի Հայաստանում մրցակցություն չի ստացվում. Ստեփան Դանիելյանը՝ քարոզարշավի մասին
Այս պահին կարելի է արդեն ֆիքսել, որ Երևանի ավագանու ընտրությունները չեն ստացվում, ինչ-որ արհեստական պրոցես է գնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հայաստանում մինչ այժմ անցկացված ընտրությունների խնդիրը միայն ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները չէին։ Դրանցից բացի իրականում ընտրությունները չեն եղել քաղաքական։ Եղել են «չար իշխանություններ» և նրանց դեմ պայքարող «բարի ընդդիմություն», հետո ժամանակի ընթացքում դերերով փոխվում էին ու ամեն ինչ նորից կրկնվում էր։ Այսօր պաշտոնապես չարիք ճանաչված քաղաքական խմբավորումը չի մասնակցում ընտրություններին, մնացածը չգիտեն ինչ անել։ Դերաբաշխման խնդիր է առաջացել։ Խեղճ մասնակիցները չեն հասկանում, թե ում դեմ պետք է պայքարեն, ընտրողներն էլ չեն հասկանում, թե հիմա ում դեմ են քվեարկելու։
Միակ սրամիտ լուծումը ՔՊ-ն է գտել՝ Երևանի ավագանու ընտրություններում պայքարում է Քոչարյանի դեմ, որն այս ընտրություններում չկա էլ։
Մյուս մասնակիցներին խորհուրդ կտամ պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ավելի փոքր կուսակցություններին կառաջարկեի պայքարել Վաչոյի կամ Միհրան Պոսասյանի դեմ։ Կարող է քարոզարշավը ստացվի, մարդիկ էլ իմանան, թե ինչի համար են ընտրություններին մասնակցել։
Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ գոնե լուրջ թիրախներ ընտրեք, ասենք Պուտինի ու Թրամպի դեմ պայքարեք, որ քաղաքական շուկա ձևավորվի։
Տխուր վիճակ։ Դրա համար էլ ընտրությունները չեն ստացվում։ Առանց թշնամու կերպարի Հայաստանում մրցակցություն չի ստացվում։ Մարդիկ սովոր չեն, որ ընտրությունները զարգացման ուղիների միջև ընտրություն կատարելու համար են կազմակերպվում»,- գրել է քաղաքագետը։
Tert.am
ԼՂ-ի հարցում այժմ կարևորագույն խնդիրը 150 000 մարդու էքզիստենցիալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է. Զ. Մնացականյան
ԼՂ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում ԼՂ-ի Հանրապետության ներկայացման գործում:
Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԼՂ-ի հարցում այժմ կարևորագույն խնդիրը 150000 մարդու էքզիստենցիալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ: