Մամուլի տեսություն 18-09-2018
Միջազգային հարցերում ԱՄՆ պետքարտուղարության նախկին տեղակալն ասում է. «ԻԻՀ նախագահի ուղևորությունը Նյու Յորք տեղի է ունենում կարևոր ու զգայուն փուլում, երբ աշխարհի ղեկավարներն ու ամերիկացի պաշտոնատարներ ակնկալում են Հասան Ռոհանուց իմանալ Իրանի դիրքորոշումների և քաղաքականությունների մասին»:
Ջոմհուրի Էսլամի
Աշխարհն ակնկալում է Նյու Յորքում Ռոհանուց լսել Իրանի դիրքորոշումները
Միջազգային հարցերում ԱՄՆ պետքարտուղարության նախկին տեղակալն ասում է. «ԻԻՀ նախագահի ուղևորությունը Նյու Յորք տեղի է ունենում կարևոր ու զգայուն փուլում, երբ աշխարհի ղեկավարներն ու ամերիկացի պաշտոնատարներ ակնկալում են Հասան Ռոհանուց իմանալ Իրանի դիրքորոշումների և քաղաքականությունների մասին»:
Ֆրանկ Վայզները ԻՌՆԱ-ի հետ զրույցում նման հայտարարություն կատարեց անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահ Հոջ. Հասան Ռոհանու Նյու Յորք կատարելիք այցին:
«Թե միջինարևելյան զարգացումների և թե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական պաշտոնական բոլոր խողովակները փակ լինելու պատճառով սա կարևոր այց է համարվում»,-հավելել է Վայզները:
ԱՄՆ պետքարտուղարության նախկին պաշտոնատարն ընդգծեց. «Պրն. Ռոհանին Նյու Յորք է ուղևորվում չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում: Մի ժամանակահատվածում, երբ Միջին Արևելքը դիմագրավում է մի քանի խնդիրներ: Սիրիայում պատերազմը Իդլիբ քաղաքում մոտենում է շրջադարձային կետի, Իրաքի խիստ ցնցումների ականատես է, Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունները մտահոգիչ են և Եմենում պատերազմը սրել է մտահոգությունները»:
Վայզների ընդգծմամբ. «Միջին Արևելքը գտնվում է ՄԱԿ-ի ԳԱ-ի երկխոսությունների առանցքում, իսկ Իրանն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է: ՄԱԿ-ի ԳԱ-ի այս նստաշրջանին մասնակցող պետայրերի, լրագրողների ու մտավորականների ուշադրության կենտրոնում են լինելու այս տարածաշրջանի զարգացումները»:
«Նյու Յորքում ԻԻՀ նախագահն իր առջև ունենալու է համաշխարհային մի լսարան: Աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ սպասում են նրան ելույթին: Իրականության մեջ այս եզակի առիթը բացառիկ ամբիոն է տրամադրելու նրան»,-նշել է Վայզները:
Վերջին չորս տասնամյակներում ԱՄՆ-ում դիվանագիտական զգայուն պաշտոններ վարած Վայզները համաշխարհային անվտանգության ու խաղաղության առումով առանձնացրել է երկու հարց և նշել է. «Իրանի միջուկային ծրագրի ապագան նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն լքել է համաձայնությունը և տարածաշրջանում, մասնավորապես Իրաքում ու Սիրիայում տիրող իրավիճակը և Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև հարաբերությունները յուրահատուկ նշանակություն են ունենալու»:
«Իմ համոզմամբ չպիտի խաղադաշտի որևէ անկյունը բաց թողնել: Նախագահ Ռոհանին իրական ուղերձով է գալու և մենք կարիք ունենք լսելու նրան»,-եզրակացրել է Վայզները:
Քեյհան
Եթե դադարեցնենք Արաբիա կատարվող սպառազինության արտահանումն Իսպանիայում հազարավոր մարդ գործազուրկ կդառնա
Իսպանիայի կառավարությունը վերջերս տեղեկացրեց Արաբիային կատարվող սպառազինության վաճառքը դադարեցնելու մասին և դա պայմանավորեց երեխաների փոխադրող ավտոբուսի դեմ սաուդական կոալիցիայի ավիահարվածով, որի հետևանքով զոհվեց 40 մարդ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Եմենի դեմ Ռիադի պատերազմում 10 հազար քաղաքացիների սպանվելու և հինգ միլիոն ուրիշների տարագրվելու պատճառով Իսպանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է Արաբիայի կառավարությանը լազերային հեռակառավարվող ռումբերի հանձնումը:
Սակայն ըստ երևույթին Իսպանիայի կառավարությունը շտապ կերպով փոխել է իր դիրքորոշումը և տեղեկացրել է Արաբիային լազերային ռումբերի վաճառքի մասին, որն իրականացվել է Իսպանիայի վարչապետի աջակցությամբ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն Իսպանիայի ԱԳ նախարար Ջոզեփ Բորլը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է զենք վաճառել Արաբիային:
Համաձայն այս հաղորդման, Արաբիային զենքի վաճառքի չեղարկումը կարող է վնասել մեկ միլիարդ 800 եվրո ընդհանուր արժողությամբ հինգ նավակների պատվերին: Այս նավակներն արտադրվում են Իսպանիայի հարավային Անդոլուզիայի տարածքում գտնվող «Նավանթի» նավաշինական գործարանում և այդ պատվերները չեղարկվելու դեպքում հազարավոր աշխատատեղեր վտանգվելու էին: Իսպանիայի Սոցիալիստական կուսակցության գործունեության կենտրոնը համարվող այս տարածքի աշխատավորների պայմանագրի պահպանման օգտին երթ էին կազմակերպել:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը պատասխանելով քաղաքականության այս փոփոխության մասին հարցումին ասել է, որ իր կառավարությունն ուշադրություն է դարձրել այն կետին, որ եթե չեղարկվի Արաբիային զենքի վաճառքը վտանգվելու են արաբական այդ երկրի հետ հարաբերությունները: Նա այնուհետև շարունակել է. «Իրավիճակը խիստ բարդ է: Արաբիային զենքի առաքումը չեղարկելու դեպքում կառավարությունը հայտնվելու էր Արաբիայի հետ տնտեսական, առևտրական ու քաղաքական հարաբերությունների ու համագործակցությունների դադարեցման վտանգի դիմաց: Հետևաբար որոշեցին շարունակել այդ երկիր կատարվող 400 լազերային հեռակառավարվող ռումբերի առաքումը»:
Միջազգային համաներում կազմակերպության զեկույցի համաձայն Իսպանիան համարվում է Արաբիային զինասարքերով ապահովող չորրորդ խոշոր երկիրը:
Իրականության մեջ նույնիսկ Եմենում Արաբիայի պատերազմական ոճրագործությունների մասին ՄԱԿ-ի զեկույցը պատճառ չի դարձել, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Իսպանիայի նման երկրներ դադարեցնեն Արաբիային զենքի վաճառքը:
Ալիք
Անհանդուրժողականության դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականությունը խամրեց
Նախընտրական արշավի մեկնարկից առաջ ենթադրյալ հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտն իր տեղը զիջեց փոխադարձ մեղադրանքներին և միմյանց վրա ավելի շատ ցեխ շպրտելու փորձերին։
Երևանի քաղաքապետի աթոռի համար մղվող նախընտրական պայքարն ավարտվում է. այս կապակցությամբ կուսակցությունների և դաշինքների առաջնորդների հայտարարությունները գնալով ավելի սուր են դառնում։ Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են փորձագետները, քաղաքական պայքարը նախկին իշխանությունների հետ
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը` Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), կիրակի օրն իր քարոզչական ելույթում հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի (Նիկոլ Փաշինյանի համախոհներ) ավագանու ընտրացուցակում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցող մարդիկ կան։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` սկզբնական փուլում թվում էր, թե Ավագանու ընտրությունները պետք է հանգիստ և զուսպ մթնոլորտում անցկացվեին։ Համենայն դեպս, այդպես էին հայտարարում «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մարդիկ պետք է ընտրեին, ներկայացրած ծրագրերից ելնելով։
«Ցավոք, առաջին իսկ օրից հայտարարվել էր, որ կան «սև» և «սպիտակ» ուժեր։ Այդպիսով իշխող ուժը իրեն առանձնացրել էր մյուսներից և փորձել առավելագույնս համախմբել հետհեղափոխական էյֆորիայով ապրող մարդկանց», – ասաց Բոզոյանը։
Նա նշում է, որ իշխանական դաշինքը հետևողականորեն պառակտման այս ուղիով էր գնում։ «ԲՀԿ»–ն, հասկանալով, որ կորցնում է դիրքերը, պատասխան «հարված» տվեց։
«Կարելի է ասել, որ ԲՀԿ–ն կարող է ստանալ հասարակության այն մասի աջակցությունը, որը չի ընդունում «սևերի» և «սպիտակների» այդ բաժանումը։ Մի ուժի անհանդուրժողականությունը նման արձագանք է ունենում մյուսի կողմից», – ասաց Բոզոյանը։
Ներկայիս իշխանության գործողությունների վերաբերյալ նմանատիպ արձագանք եղավ նաև «Լույս» դաշինքի մոտ, ինչը, քաղաքագետի խոսքով, հասկանալի է։
Ժամանակ
Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա:
Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
Եթե Պուտինը Հայաստան է գալիս նրանց հանդիպելու համար, ապա ավելի լավ է այդ այցը ընդհանրապես չկայանա, որովհետև դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ընդհանրապես կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը»: