Մամուլի տեսություն 24-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98560-Մամուլի_տեսություն_24_09_2018
ԱՄՆ-ն չէր կարող հավատալ, որ Իրանը պատրաստ չի լինելու նահանջել իր ծրագրավորման դիմաց և չի ընդունելու նրանց տարբեր առաջարկներն, այդ թվում երկու երկրի նախագահների հանդիպման առաջարկը: Այսօր նրանք այլ ելք չունեն բացի զիջումների գնալն ու Իրանի հետ թշնամության հարցում նահանջելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-09-2018

ԱՄՆ-ն չէր կարող հավատալ, որ Իրանը պատրաստ չի լինելու նահանջել իր ծրագրավորման դիմաց և չի ընդունելու նրանց տարբեր առաջարկներն, այդ թվում երկու երկրի նախագահների հանդիպման առաջարկը: Այսօր նրանք այլ ելք չունեն բացի զիջումների գնալն ու Իրանի հետ թշնամության հարցում նահանջելը:

Առման

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դիմաց զիջումների գնալ

 

ԱՄՆ-ն չէր կարող հավատալ, որ Իրանը պատրաստ չի լինելու նահանջել իր ծրագրավորման դիմաց և չի ընդունելու նրանց տարբեր առաջարկներն, այդ թվում երկու երկրի  նախագահների հանդիպման առաջարկը: Այսօր նրանք այլ ելք չունեն բացի զիջումների գնալն ու Իրանի հետ թշնամության հարցում նահանջելը: ԱՄՆ ԱԳ նախարարության մեջ Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքը կրկնելով Թեհրանի հետ բանակցության համար այդ երկրի պաշտոնատարների կոչն, ասաց. «Եթե իրանցի պաշտոնատարները որոշ այլ ընթացք կիրառել մենք պատրաստ ենք մեծ զիջումների գնալու համար բանակցել նրանց հետ»: Հուքը «Ալ-Շարղ Ալ-Ավսաթ» օրաթերթին տված հարցազրույցում կրկին քննադատելով ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունը և կրկնելով տարածաշրջանում Իրանի դեմ ուղղված մեղադրանքներն, ասաց. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը չարձանագրված պայմանագիր էր, քանի որ չուներ ԱՄՆ-ի Կոնգրեսի հովանավորությունը և երբ Բարաք Օբաման հեռացավ Սպիտակ տնից այդ պայմանագիրն էլ կորցրեց իր օրինականությունը»: Այս հավակնությունն այն ժամանակ է ծիծաղելի թվում, երբ հիշենք, որ ՀԳՀԾ-ն ոչ միայն վայելում է ԵՄ-ի, ԱԷՄԳ-ի, և ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հինգ անդամ երկրների ժամանակի կառավարությունների հովանավորությունը, այլև հիշյալ խորհրդի թիվ 2231 բանաձևը դրան ապահովել է օրինական ամուր դիրքով, այնպես որ ԱՄՆ-ի կողմից այս պայմանագրի ոտնահարումը դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Վերջին ամիսներին ԱՄՆ կառավարությունը տարբեր միջոցներով Իրանի հետ բանակցության ցանկություն է հայտնել, սակայն անցյալում նրա խոստումնադրժության պատճառով դեմ է առել իրանցի պաշտոնատարների հակառակության:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ ասել է, որ իր երկրի նախագահը պատրաստ է բանակցել իրանցի պաշտոնատարների, այդ թվում նաև հեղափոխության առաջնորդի հետ: Պոմպեոն «Ֆաքս Նյուզ Սանդեյ»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրանցիների հետ օգտավետ բանակցությունների հարցում հուսադրված է:

 

Ջոմհուրի Էսլամի

Արդյոք Ռուսաստանը հատելու է Սիրիայում Իսրայելի թևերը

 

Սիրիայում Ռուսաստանի ինքնաթիռի կործանման և այդ երկրի 15 զորայինների սպանվելու պատճառ դարձած Սիոնիստական ռեժիմի վերջին խորամանկ քայլի հետևանքները բարդ իրավիճակ են ստեղծել է Թելավիվի համար: Շարունակ չարագործությամբ զբաղվող սիոնիստները այնպես էին սադրել, որ ռուսական ինքնաթիռը խոցվի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցով ու դրանից իրենք իրենց օգուտը քաղեն: Բայց այն ինչը, որ տեղի ունեցավ չհամապատասխանեց Սիոնիստական ռեժիմի կանխատեսմանը և այս սադրանքը ոչ միայն ոչ միայն այդ ռեժիմի համար մեծ խայտառակություն դարձավ, այլև զայրույթ պատճառեց Ռուսաստանին, այնպես  որ այդ ցասումը մեղմելու համար Իսրայելի օդուժի հրամանատարին գործուղեցին Մոսկվա, սակայն Պուտինը պատրաստ չեղավ նրան ընդունել, իսկ Նեթանյահու մեծ դժվարությամբ կարողացավ կապ հաստատել Պուտինի հետ: Հաղորդումների համաձայն վերցված քայլերն այդուհանդերձ անօգուտ են եղել: «Հաարեց» օրաթերթը գրեց. «Ռուսաստանը նպատակ ունի հատել Սիրիայում Իսրայելի թևերը»: Մոսկվան երեկ հայտարարեց, որ IL-20 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը լիարժեքորեն ուղղված է Իսրայելի կողմը և Ռուսաստանն իրեն է վերապահում այդ քայլին պատասխանելու իրավունքը:

Ռուսական աղբյուրներ բացահայտել են Մոսկվայում Ռուսաստանի և Իսրայելի օդուժի հրամանատարների նիստի մանրամասնությունները, որի ընթացքում տարաձայնություններ են ծագել և կողմերը բանավեճի են բռնվել:  

Ռուսական մի օրաթերթ  գրեց, որ Սիրիայում Ռուսաստանի ինքնաթիռի կործանումից հետո հնարավոր է, որ Մոսկվան հակաօդային պաշտպանության «Էս 300» համակարգերով օժտի Սիրիային:

 

News.am

Ինչո՞ւ չի կայանալու Փաշինյան-Թրամփ հանդիպումը. Ամերիկացի վերլուծաբանների տեսակետը

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթաժողովւմ նախատեսվում է երեքշաբթի երեկոյան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Դրանից բացի երկուշաբթի եւ երեքշաբթի ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռեւս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը:

Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձեւավորված չէ բանակցությունների օրակարգ եւ հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսեւորման բնույթ:

Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին:

«Հայաստանը փոքր երկիր է եւ ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը»,-ասել է նա:

 

 

Արմենիա Սպուտնիկ

Նախագահն աշխարհահռչակ ընկերություններին ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրը

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպի, զբոսաշրջության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և այլ ոլորտներում:

Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի (այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet եւ Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաեւ երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times եւ ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ: