Մամուլի տեսություն 26-09-2018
Իրանի և 4+1 խմբի նախարարների նստաշրջանը Նյու Յորքում գումարված ՄԱԿ-ի ԱԳ նստաշրջանին առընթեր տեղի ունեցավ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու և Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ:
Ջոմհուրի Էսլամի
Իրանը ՀԳՀԾ-ում, ԱՄՆ-ն՝ մեկուսացման մեջ
Իրանի և 4+1 խմբի նախարարների նստաշրջանը Նյու Յորքում գումարված ՄԱԿ-ի ԱԳ նստաշրջանին առընթեր տեղի ունեցավ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու և Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ: Հիմք ընդունելով նիստի ամփոփիչ հաղորդագրությունը կարելի է ասել, որ հզոր մեսիջ հղեց ԱՄՆ-ի միահեծանությանը: Քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է ԱԽ-ն որպես միջոց ծառայեցնել և Իրանի դեմ ներկայացում բեմադրել, Իրանի ու ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի, Ռուսաստանի և Չինաստանի հայտնած աջակցությունը վկայում է ԱՄՆ-ի մեկուսացման մասին և ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի սեմին չեզոքացնում է Թրամփի ջանքերը:
ՀԳՀԾ-ին վերաբերող նիստին ներկա ԱԳ նախարարներն իրենց հաղորդագրության մեջ կրկին ընդգծել են ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրման կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորությունը և հայտարարել են, որ պատժամիջոցների վերացումը և Իրանի տնտեսական օգուտը համարվում են ՀԳՀԾ-ի կարևոր ու կենսական բաժինը:
ԻԻՀ-ի և 4+1 խմբի ԱԳ նախարարների հաղորդագրությունը ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրման հանդեպ պարտավորությունն ընդգծելուց բացի մյուս երկրներին խրախուսել է Իրանի հետ իրենց տնտեսական հարաբերություններում նման քաղաքականություն ու ընթացակարգ որդեգրել:
Նկատի առնելով հաղորդագրության բովանդակությունը դա վկայում է ՀԳՀԾ-ն պահպանելու անդամների վճռականությունը: Կարևորն այն է, որ այս վճռականությունն ընդդիմանում է ՀԳՀԾ-ն ոչնչացնելու և կրկին պատժամիջոցներ հաստատելու ԱՄՆ նախագահի որոշմանը: Այդ պատճառով կարելի է ասել, որ Իրանը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին զուգահեռ և ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի սեմին ԱՄՆ-ի դիմաց քաղաքական խոշոր հաղթանակ արձանագրեց և ապացուցեց, որ ԱՄՆ-ն հայտնվել է մեկուսացման մեջ:
Խոռասան
Թրամփը համաշխարհային ծիծաղի առարկա դարձավ
Նրա դեմքը ցույց էր տալիս որ ինքն էլ չի կարողանում հավատալ, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցած դիվանագիտական պատվիրակությունները այդպես ծիծաղում են իր խոսքերի վրա: Թրամփը չորս տարի առաջ քննադատելով Օբամային ասել է. «Աշխարհի ծիծաղի առարկա դարձող նախագահ չենք ցանկանում»: Իսկ հիմա ինքը ծիծաղի առարկա էր դարձել ու նրան ծաղրում էին: ԱՄՆ նախագահն իր ելույթի սկզբում գովեստի խոսքեր շռայլեց իր կառավարության տնտեսական նվաճումների հասցեին և ասաց. «Ընդամենը երկու տարվա ընթացքում իմ կառավարությունն ԱՄՆ-ի պատմության բոլոր կառավարությունների հավասար նվաճում է արձանագրել»: Այդ նախադասությունն էլ արժանացավ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի մասնակիցների պատմական ծիծաղին: Անակնկալի եկած Թրամփը կարճ դադարից հետո ու դառը մի ժպիտով ասաց. «Նման արձագանք չէի ակնկալում, բայց ոչինչ»: Նա իր ելույթի ընթացքում անմասն չթողեց Գերմանիային և քննադատեց Ռուսաստանից էներգակիրներ փոխադրող ուղղակի խողովակագիծ կառուցելու Բեռլինի կամքը: Այդ քննադատությունն էլ արժանացավ Գերմանիայի դիվանագիտական առաքելության մասնավոր ծիծաղին: Անտեղի չէր, որ «Դեյլի Նյուզ»-ը մի առ ժամանակ առաջ հրապարակել է ծաղրածուի կերպարանքով Թրամփի պատկերը: Այդ նկարում Թրամփը նաև կոտրված թագ էր դրել գլխին: «Դեյլի Նյուզ»-ն իր առաջին էջում գրել էր. «Թագավորի դեր կատարող ծաղրածուն չի կարող ոչնչացնել այն հիմնարար արժեքները, որոնց վրա 242 տարի առաջ կառուցվել է այս երկիրը»: Այս միջոցին կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփի ելույթի գլխավոր բաժինը կենտրոնացած էր ամերիկյան նացիոնալիզմի ու ԱՄՆ-ի շահերի շարունակաբար ընդգծմանը: Թրամփն իր ելույթի մի բաժնում էլ անդրադառնալով Վենեսուելային անդրադարձավ սոցիալիզմի և դրանից առաջացած դժբախտության դեմ բոլոր երկրներ պայքարի անհրաժեշտությանը և միևնույն ժամանակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն միայն այն երկրների ֆինանսական աջակցություն կցուցաբերի, որոնք կհարգեն ԱՄՆ-ին: Թրամփը նաև անդրադարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և Հաագայի Քրեական միջազգային ատյանին և ասաց. «ԱՄՆ-ն շարունակ աշխատում է համաձայն իր ազգային շահերին: Անցած տարի ասացի, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ամոթի խարան է դարձել այս կազմակերպության համար: Չնայած իմ ազդարարություններին որևէ քայլ չձեռնարկվեց և ԱՄՆ-ն դիմեց միակ այլընտրանքին ու հեռացավ Մարդու իրավունքների խորհրդից»: «ԱՄՆ-ն որևէ աջակցություն չի ցուցաբերի Քրեական միջազգային ատյանին: ԱՄՆ-ի պարագային Քրեական միջազգային ատյանը որևէ լիազորություն չունի: Մենք ԱՄՆ-ի անկախությունը չենք հանձնելու ոչ-պատասխանատու մի կառույցի: Մենք մերժում ենք գլոբալիզացիան և ընդունում ենք հայրենասիրության հայեցակարգը»,-եզրակացրեց Թրամփը:
Ալիք
Իրանագետ. «Ահաբեկչական այս գործողություններն ամրապնդում են ներիրանական համերաշխությունը»
Իրանի որևէ նահանգի անջատման հեռանկարը, Իրանի ներսում որևէ ծայրահեղ իսլամիստական կառույցի գործունեությունը խստորեն մերժվում է իրանական հասարակության նույնիսկ այն շերտերի կողմից, որոնք միգուցե բողոք ունեն ներկա վարչակարգից: Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Իրանի որևէ նահանգի անջատման հեռանկարը, Իրանի ներսում որևէ ծայրահեղ իսլամիստական կառույցի գործունեությունը խստորեն մերժվում է իրանական հասարակության նույնիսկ այն շերտերի կողմից, որոնք միգուցե բողոք ունեն ներկա վարչակարգից: Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը:
«Իրանի ներսում, անշուշտ, կան որոշ սոցիալական խմբեր, որոնք ապահովում են բողոքի տրամադրություններ»,- ասաց Ոսկանյանը:
Նա, սակայն, հավելեց, որ իրանական հասարակությունն իր ամբողջության մեջ՝ որպես ազգ կամ ժողովուրդ, խստորեն դատապարտում է ցանկացած անջատողական նկրտում և ցանկացած ահաբեկչական գործողություն:
Փաստ
Արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի կադրային տեղաշարժերի. Ի՞նչ է սպասվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաեւ ոչ կոմպետենտությունից:
Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:
Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար եւս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար:
Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա եւ նորից կառավարություն ձեւավորի, քանզի այդ ժամանակ արդեն ձախողումները հնարավոր չի լինի արդարացնել ո՛չ անցումային ժամանակաշրջանով, ո՛չ ՀՀԿ–ական խոչընդոտներով, ո՛չ ժամանակի սղությամբ, ո՛չ էլ, առավել եւս, անփորձությամբ»: