Մամուլի տեսություն 30-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98800-Մամուլի_տեսություն_30_09_2018
ՄԱԿ-ի ԳԱ-ն այս տարի աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հետ կապված այդ երկրի նոր դիրքորոշումների ներկայացման ականատեսը եղավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 08:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-09-2018

ՄԱԿ-ի ԳԱ-ն այս տարի աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հետ կապված այդ երկրի նոր դիրքորոշումների ներկայացման ականատեսը եղավ:

Ռեսալաթ

Ֆաշիզմի ոտնաձայնը

 

ՄԱԿ-ի ԳԱ-ն այս տարի աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հետ կապված այդ երկրի նոր դիրքորոշումների ներկայացման ականատեսը եղավ: ՄԱԿ-ի ԳԱ-ում և ՄԱԿ-ի ԱԽ-ում Թրամփի ելույթը աշխարհի մամուլի գործիչների ընդգծմամբ ու նաև աշխարհի շատ ղեկավարների մեկնաբանությամբ զոռբայական, միապետական, անխոհեմ ու բռնակալական էր: Այդ դիրքորոշումների հանդեպ աշխարհի ղեկավարների նախնական հակազդեցությունը հագեցած էր ծաղրանքով: Այս տարվա նստաշրջանում Թրամփի միակ ձեռքբերումը մեկուսացումն ու ծաղրի արժանանալն էր: Թրամփը սպառնալիքից, նվաստացումից ու պատժամիջոցներից բացի այլ ուղերձ չուներ հղելու: Նրա դիրքորոշումներն իրականության մեջ աշխարհի դեմ պատերազմի հայտարարում էին: Թրամփը մի կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ասաց. «ԱՄՆ-ն չի հանձնվելու աշխարհում ոչ-ընտրյալ և պատասխանատու չհամարվող բրոկրատիայի հանդեպ» և մերժում է միջազգային բոլոր շրջանակներն, այդ թվում ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների խորհուրդն ու Հաագայի միջազգային ատյանը: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ում իր ելույթի ժամանակ հանդես է գալիս նախագահի դերում և ոտնահարելով ԱԽ-ի թիվ 2231 բանաձևն ու անտեսելով նույն խորհրդի մյուս անդամների դեմ տեսակետներն ասում է. «Ով չհետևի Իրանին դիմակայելու ԱՄՆ-ի քաղաքականությանը պատժի է արժանանալու»: Նա ԱԽ-ի նախագահի դերում միաժամանակ հանդես է գալիս, որպես բողոքարկու, դատախազ ու դատավոր և չի բացատրում թե ով է նման պաշտոն հանձնել նրան: Նա միայն Իրանի հետ չունի և միակողմանի կերպով չեղարկելով այլ երկրների և մասնավորապես առևտրական գործընկերների ու մրցակիցների հետ կքնած պայմանագրերը խափանում է այն տնտեսական համակարգը որի հիմնադիրներից մեկը եղել է հենց ԱՄՆ-ն: Մաքսատուրքերի պատերազմը համաշխարհային նման վեճի ու հակամարտության խորհրդանիշն է: Առաջին ու երկրորդ պատերազմները տեղի ունեցան աշխարհը բաժանելու շուրջ: Այն ժամանակվա համաշխարհային գերպետությունները համաձայնության չեկան իրենց ներազդեցության սահմանների շուրջ և ավերիչ ու կործանարար պատերազմ թելադրելով միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեցին: Այդ երկու պատերազմների պատճառած ավերածությունը մարդկային պատմության մեջ աննախընթաց է եղել և դրա պատճառած կորուստը գերազանցել է մարդկության պատմության պատմության բոլոր պատերազմների զոհերի թվին: Այսօր Հիտլերի ոգին իջել է Թրամփի վրա և նա կատարում է հայտարարություններ, որոնք վկայում են երրորդ հազարամյակում ֆաշիզմի երևան գալու մասին: Այս աշխարհի ժողովուրդները կարող են Թրամփի ելույթների միջև լսել նացիզմի ոտնաձայնը և որոշել, թե ցանկանում են այս առճակատման որ կողմում հայտնվել:

 

Ջոմհուրի  Էսլամի

Արաբիան Ադրբեջանի միջնորդությամբ զենք է գնում Իսրայելից

 

Իսրայելի հարցերի փորձագետ և Ռուսաստանի հրեաների միության նախկին նախագահ Եվգենի Սաթանովսկին ռուսական մի օրաթերթում տպագրված հոդվածում բացահայտել է Ադրբեջանի միջնորդությամբ Իսրայելից Արաբիայի սպառազինական գնումը:

Այս հոդվածում, որի որոշ հատվածները թարգմանաբար ներկայացվել են «Ռուսիա Ալ-Յում» կայքում ասված է. «Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում արտադրված զենքերի գլխավոր գնորդներն Արաբիան, Կատարը, Էմիրություններն ու Եգիպտոսն են, բայց ներկա ժամանակահատվածում կրճատվել է Բուլղարիայից, Ուկրաինայից ու Սերբիայից Աբուդաբիի ու Ռիադի ուղղությամբ բեռնափոխադրող ինքնաթիռների թռիչքների թիվը:

«Սաուդյան Արաբիան Բուլղարիայից, Բելառուսիայից ու Իսրայելից զենք է գնում և գնված հիշյալ սպառազինությունը Ադրբեջանի միջնորդությամբ փոխադրվում է Ռիադ»,-գրել է Իսրայելի հարցերի փորձագետը:

Սաթանովսկու ընդգծմամբ կարելի է ենթադրել, որ Իսրայելը մի քանի դրոններ և հետախուզման ու գաղտնալսման համակարգեր է վաճառել Արաբիային»:

Ռուս փորձագետն ասում է. «Եթե ցանկանանք անդրադառնալ Իսրայելի ու Արաբիայի միջև համագործակցությանը կարելի է ասել, որ Ռիադի գնումներում առաջնահերթություն ունեն դրոններն ու գաղտնալսման սարքերը»:

«Սպառազինության փոխադրման գործողությունը թաքցնելու և իր հեղինակությանը Չվնասելու նպատակով Արաբիան զենքի փոխադրման համար օգտվում է Ադրբեջանից»,-հավելել է Սաթանովսկին:

 

Ալիք

Գուտերեշը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի եւ վերջին հայտարարությունների կապակցությամբ:

Նա վերահաստատում է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին եւ կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ուժեղացման նպատակով:

 

Սպուտնիկ Արմենիա

Սարոյան` Թումանյանի փոխարեն. հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերից

 

Նոր դրամների թողարկումը նվիրված է հայկական դրամի 25 ամյակին, նշեց Ջավադյանը։

 «Հայկական նոր դրամները շրջանառության մեջ կդրվեն այս տարվա նոյեմբերից»։ Այս մասին այսօր «Կամար» բիզնես կենտրոնի բացման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Որոշ տեխնիկական հարցեր կան, եթե հասցնենք` ամբողջը կթողարկենք հենց նոյեմբերին, եթե ոչ` մնացածը` Ամանորից հետո։ Նոր դրամների թողարկումը նվիրված է հայկական դրամի 25 ամյակին»,–ասաց Ջավադյանը։

Հիշեցնենք, որ 2017թ.–ի նոյեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկը ներկայացրեց երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Ըստ այդմ` պիտի նորացվեն 1000, 5000, 10 000, 20 000 և 50 000 արժողությամբ թղթադրամները։ Բացի այդ, շրջանառության մեջ է դրվում 2000 դրամ արժողությամբ թղթադրամը։ Իսկ 100 000 դրամ արժողությամբ հազվադեպ թղթադրամն աստիճանաբար կհանվի շրջանառությունից, ինչպես և թղթադրամների հին տարբերակները։

3 դիզայներ ճանաչվել են մրցույթի հաղթող` Էդվարդ Կուրղինյան, Վարդան Վարդանյան ու Սուրեն Սիմոնյան։ Հեղինակների մտահղացման համաձայն` 1 000 դրամանոց թղթադրամի վրա Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը։ Թղթադրամի վրա ներկայացված կլինեն բանաստեղծի ձեռագիր աշխատություններից հատվածներ, Զանգակատուն գյուղի համայնապատկերն ու Սևակի տունը։

2 000 դրամանոց թղթադրամը, որ մինչ այժմ հայկական դրամների մեջ չի եղել, կստեղծվի Տիգրան Պետրոսյանի պատկերով։ Դրա վրա պատկերված կլինի նաև Երևանի շախմատի տունն ու Օպերայի և բալետի թատրոնի շենքը, որի բակում հայաստանցի շախմատասերները 1963 թ–ին հետևում էին Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։

5 000 դրամանոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը։ Թղթադրամի վրա պատկերված կլինեն նռնենի և հայոց լեռնաշխարհ` որպես հեղինակի հայտնի պատմվածքների խորհրդանիշներ, ինչպես նաև Սարոյանի պատմական ծննդավայրի` Բիթլիսի, համայնապատկերը։

10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին։ Թղթադրամի վրա պատկերված են լինելու նաև Կոմիտասի հայտնի ռոյալն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքը։

20 000–անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին։ Թղթադրամը կհարստացվի նաև Այվազովսկու աշխատությունների նկարներով, Թեոդոսիայում նրա տուն–թանգարանի շենքի ու նավահանգստի համայնապատկերով

50 000-անոցի վրա պատկերված կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Էջմիածնի մայր տաճարն ու Խոր Վիրապի վանական համալիրը։