Մամուլի տեսություն 02-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98886-Մամուլի_տեսություն_02_10_2018
Երեկ Պահակազորի բալիստիկ հրթիռներն այդ ուժերի ռմբարկու դրոնների հետ համատեղ բաղադրյալ առաջին գործողության ընթացքում կայծակի նման իջան ահաբեկիչների գլխին և լուծեցին Ահվազի ահաբեկչական դեպքի նահատակների արյան վրեժը: Մի կողմ թողած գործողության բնույթը, ահաբեկիչներին հասցված այս ծանր ապտակը տարբեր բնագավառներում կարևոր ուղերձներ է պարունակում.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2018 12:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-10-2018

Երեկ Պահակազորի բալիստիկ հրթիռներն այդ ուժերի ռմբարկու դրոնների հետ համատեղ բաղադրյալ առաջին գործողության ընթացքում կայծակի նման իջան ահաբեկիչների գլխին և լուծեցին Ահվազի ահաբեկչական դեպքի նահատակների արյան վրեժը: Մի կողմ թողած գործողության բնույթը, ահաբեկիչներին հասցված այս ծանր ապտակը տարբեր բնագավառներում կարևոր ուղերձներ է պարունակում.

Խոռասան

Պահակազորի հրթիռային ապտակի 6 ուղերձները

 

Երեկ Պահակազորի բալիստիկ հրթիռներն այդ ուժերի ռմբարկու դրոնների հետ համատեղ բաղադրյալ առաջին գործողության ընթացքում կայծակի նման իջան ահաբեկիչների գլխին և լուծեցին Ահվազի ահաբեկչական դեպքի նահատակների արյան վրեժը: Մի կողմ թողած գործողության բնույթը, ահաբեկիչներին հասցված այս ծանր ապտակը տարբեր բնագավառներում կարևոր ուղերձներ է պարունակում.

1) Հարձակումն իրականացվեց այն ժամանակ երբ ահաբեկչական հարձակումից ընդամենը 9 օրեր են անցնում: Ահաբեկիչների կենտրոնացման վայրի հետախուզումը և հարձակման համար հարմար ժամանակի հստակեցումը, որպեսզի ամենածանր կորուստը պարտադրվի նրանց իրականացվել է նման կարճ ժամանակամիջոցում ինչը վկայում է Իրանի անվտանգության ու զինվորական ուժերի տեղեկատվական խոր տիրապետության մասին:

2) Բալիստիկ լանչերների արձակման համար ամենահարմար վայրերում տեղակայված լինելը, որպեսզի հրթիռներն իրենց ճանապարհին բնական ու անբնական ամենաքիչ արգելքներին հանդիպեն և ամենաարագ կերպով ավարտին հասցնեն գործողությունը: Սա վկայում է Պահակազորի ավիա-տիեզերային ուժերի բարձր մակարդակի պատրաստվածության մասին:

3) Սիրիայի և զավթված Պաղեստինի որոշ տարածքների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հրթիռային հարձակումների հետ Պահակազորի հրթիռային հարձակման տարբերությունը: ԱՄՆ-ի ու Իսրայելի դեպքում հրթիռային հարձակումներն իրականացվում են որևէ երկրի կամ քաղաքի դեմ հարձակման և դրանց տարբեր կառույցները ոչնչացնելու նպատակով, մինչդեռ Պահակազորի իրականացրած գործողության ընթացքում հրթիռները միաժամանակ պիտի խոցեին որոշակի մի շենք կամ սենյակ:

4) Այն վայրը, որը խոցել են Պահակազորի հրթիռները գտնվում է Սիրիայի Ալ-Բուքամալ տարածքում, որը վերահսկվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կոալիցիոն ուժերի կողմից: Իրականության մեջ Պահակազորի հրթիռներն ու դրոններն անցել են այն տարածքներով, որոնք գտնվում են ամերիկյան ուժերի ու նրանց դաշնակիցների վերահսկողության ներքո և խոցել են ահաբեկիչներ հենակետը: Սա կարող է հստակ ուղերձ փոխանցել ամերիկացի ուժերին»:

5) Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իրականացված երեք արտասահմանյան գործողությունների ընթացքում Իրանի բալիստիկ հրթիռների ճշգրտությունը վկայում է, որ Իրանի հրթիռային ծրագրի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բարձրացրած աղմուկն ու գործադրած ճնշումները միտում են թուլացնել Իրանի պաշտպանական հզորության այդ կետը և պիտի դիմակայել նման ճնշումներին:

6) Կար ժամանակ երբ Իրանին նույնիսկ մեկ մետր փշալար չէր վաճառվում: Սադդամի հրթիռներն իջնում էին Իրանի հեռու ու մոտիկ քաղաքներում և նույնիսկ մայրաքաղաքում, սպանում էին մարդկանց, բայց որևէ մեկը Սադդամին չէր բողոքում: Այսօր ահաբեկիչներին նման ծանր ապտակ հասցնելով չպիտի մոռանանք այդ ծանր օրերը, այլ դա առավել քան երբևե մեզ հիշեցնում է, որ այս անվտանգությունն ու հզորությունը ձեռք է բերվել մեր երիտասարդության արյան գնով և այսօր որևէ մեկին թույլ չենք տալու խաթարել այդ անվտանգությունը:

 

Քեյհան

Իսրայելը միայն բռնի ուժի լեզուն է հասկանում. «Հաարեց»

 

«Հաարեց»-ը ողջունելով Սիրիայում Սիոնիստական ռեժիմի աշխատանքային ազատության սահմանափակումը գրեց. «Հույսի նշույլ է երևան գալիս: Մեկը սահմանափակում է Իսրայելին: Վերջին տարիներին առաջին անգամ մի այլ պետություն հստակ կերպով Իսրայելին ասել է, որ թույլատրված չէ կատարել այն ինչը, որ ցանկանում է: Տարածաշրջանի խաղում ինքը միայնակ չէ: Նրա ուժի համար սահմանափակություններ կան և ԱՄՆ-ն միշտ չէ, որ կարող է աջակցել իրեն»:

«Հաարեց»-ն ընդգծելով, որ կարիք կար մեկը Իսրայելի դեմ նման սահմանափակություններ գործադրեր, գրել է. «Վերջին տարիներին գոռոզությունը, հոխորտանքն ու գեոպոլետիկական իրողություններ Իսրայելին թույլ էին տվել աշխատել սանձարձակ ու անվերահսկելի կերպով, շրջագայել Լիբանանի երկնքում, ասես թե  դա իր երկինքն է, օգտվել Լիբանանի օդային տարածքից, գնդակոծել Սիրիան ու պարբերաբար ոչնչացնել ու շրջափակման ենթարկել Գազան ու շարունակել արևմտյան ափում զավթողականությունը: Բայց հանկարծ մեկը կանգնեց ու ասաց. «Կանգ առ՝ առնվազն Սիրիայի պարագային»:

«Հաարեց»-ը Սիոնիստական ռեժիմին նմանեցնելով մի երեխայի, որին տարիներ էր ինչ որևէ մեկը չէր սաստել, Ռուսաստանին նման քայլ կատարելու համար շնորհակալություն է հայտնել և գրել է. «Սա ապացուցեց, թե Իսրայելը որ չափ հասուն պատասխանատուի կողմից սանձվելուն կարիք ունի»։

 

Ալիք

ՀՀ ԱԱԾ տնորեն Արթուր Վանեցյանը՝ Թեհրանում

 

Սեպտ. 30-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը:

Կատարած այցի շրջանակներում երեկ, «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը ազգային իշխանության, ինչպես նաեւ ազգային-հասարակական գործիչների, ՀՅԴ Բյուրոի անդամ ճրտգ. Վիգեն Բաղումյանի ու «Ալիք» հաստատության ներկայացուցիչների հետ: Հ.Մ.Ա.Կ. այցելած պատվիրակությանը ուղեկցում էր ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ:

Հանդիպումը կրում էր զուտ ճանաչողական բնույթ, որտեղ արծարծվեցին մի շարք հարցեր ու խնդիրներ, այդ թվում Հայաստանի ներդրումային դաշտում իրանահայությանը հուզող հարցեր:

Նշենք նաեւ, որ այսօր ազգային առաջնորդարան է այցելել Հայաստանից Թեհրան ժամանած պատվիրակությունը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը Իրան է այցելել իրանական իր գործընկերոջ հրավերով, որի հետ էլ ունեցել է հանգամանավոր բանակցություններ՝ երկու երկրներին հուզող ու հետաքրքրող հարցերի մասին:

Եռօրյա այցից հետո, այսօր երեկոյան Հայաստանյան պատվիրակությունը Երեւան է վերադարձել:

 

 

Ժամանակ

Հարցեր Փաշինյան-Ալիև զրույցից հետո. հեղափոխության կապիտալիզացիայի առաջին հանգրվանը

 

«Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև զրույցի «ինֆորմացիոն հովանավորի» կարգավիճակը կարծես թե իրենց վրա են վերցրել ռուսական լրատվամիջոցները, որոնք բավականին մեծ ուշադրության են արժանացրել զրույցը:

Մի կողմից, իհարկե, սա հասկանալի է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՊՀ վեհաժողովում հազիվ թե հնարավոր լինի գտնել լուսաբանելու ենթակա որևէ այլ հետաքրքիր թեմա, և քանի որ Փաշինյանն ու Ալիևը իրենց զրույցով տվել են դրա հնարավորությունը, բնական է, որ ռուսական ԶԼՄ-ներն օգտագործում են այն: Մյուս կողմից, սակայն, նկատելի է նաև, որ նրանք կարծես թե պատրաստված լինեին այդ թեման լուսաբանելու, այսինքն՝ նրանց համար զրույցը, կարծես թե, միանգամայն սպասելի էր և «զինված պատրաստ էին» լուսաբանման համար այնքան, որ ըստ էության, նույնիսկ ունեին վերելակից դուրս գալու Փաշինյանի և Ալիևի բացառիկ կադրերը:

Այսպես, թե այնպես, ռուսական դերն այստեղ ուղղակի, թե անուղղակի ուրվագծում է նաև այն, որ մինչև վեհաժողովը, դրա նախօրեին կամ դրանից նույնիսկ բառացիորեն ժամեր առաջ, երբ առաջնորդները հավաքվում էին Դուշանբեում, Բաքու էր այցելել ՌԴ նախագահ Պուտինը:  Սրան զուգահեռ, Մոսկվան, իհարկե, դեմ չի լինի օգտագործել իրադարձությունների ժամանակագրությունը թեկուզ տպավորություն ստեղծելու համար, որ իր լուման ունի զրույց էյ կայացման հարցում և մատուցել դա որպես կարգավորման գործընթացում իր բացառիկ դերակատարության վկայություն, ավելին, քան կարող են ունենալ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Իսկ այն, որ Ռուսաստանը միշտ էլ բացահայտ կամ զուսպ ձգտել է այդ բացառիկությունն ընդգծելուն, գաղտնիք չէ:

Ինչպե՞ս են Ալիև-Փաշինյան զրույցին և բովանդակությանը վերաբերվում մյուս համանախագահները: Առայժմ, կարծես թե, արձագանքները բավականին սուղ են կամ գրեթե չկան»,-գրում է թերթը: