Մամուլի տեսություն 03-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98936-Մամուլի_տեսություն_03_10_2018
ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Նեթանյահուի վերջին նկարչությունների ցուցադրումից հետո իրանաֆոբիայի նախագիծը հայտնվեց ծիծաղելի վիճակում, այդուհանդերձ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում հաշտվել իրողության հետ և ընդհանրապես արևմուտքում նավթային դոլարներով կառավարվող ԶԼՄ-ների միջոցով փորձում է միջազգային հանրության մթնոլորտը թունավորել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 12:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-10-2018

ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Նեթանյահուի վերջին նկարչությունների ցուցադրումից հետո իրանաֆոբիայի նախագիծը հայտնվեց ծիծաղելի վիճակում, այդուհանդերձ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում հաշտվել իրողության հետ և ընդհանրապես արևմուտքում նավթային դոլարներով կառավարվող ԶԼՄ-ների միջոցով փորձում է միջազգային հանրության մթնոլորտը թունավորել Իրանի դեմ:

Ղանուն

Ամանոն ընդդեմ Նեթանյահուի

 

ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Նեթանյահուի վերջին նկարչությունների ցուցադրումից հետո իրանաֆոբիայի նախագիծը հայտնվեց ծիծաղելի վիճակում, այդուհանդերձ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում հաշտվել իրողության հետ և ընդհանրապես արևմուտքում նավթային դոլարներով կառավարվող ԶԼՄ-ների միջոցով փորձում է միջազգային հանրության մթնոլորտը թունավորել Իրանի դեմ: Պատմությունը սակայն Բենյամին Նեթանյահուի ցանկության համաձայն առաջ չգնաց և ԱԷՄԳ-ի գերատեսուչը սառը ջուր լցրեց արաբական-եբրայական ճակատի վրա և  հայտարարեց, որ ՄԱԿ-ի քննիչները Թորղուզաբադում քննություններ անցակացնելու համար ավելորդ գումար չունեն: Նեթանյահուին ուղղված Ամանոյի «ոչ»-ը հավանաբար ծանր իրավիճակ պիտի ստեղծած լինի Սիոնիստական ռեժիմի վարչապետի համար, այդուհանդերձ պիտի հասկանալ, որ անցել է ծիծաղելի մեղադրանքների և միջազգային անվտանգության համար մանկական ծախսեր առաջացնելու ժամանակը:

ԱԷՄԳ-ն երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ արձագանքելով ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի վերջին ներկայացմանը հայտարարեց, որ այս կառույցի աշխատանքային ազատությունը գերադասելի է երրորդ կողմի հավակնություններին:

ԱԷՄԳ-ի հաղորդագրության մեջ ասված է. «Գործակալությունը իրականացնում է այնպիսի ստուգումներ, որոնք համապատասխանում են վերահսկողության համապարփակ պայմանագրերի և լրացուցիչ արձանագրության անհրաժեշտության: Պիտի նկատի ունենալ, որ ներկա ստուգումների շրջագծում գործակալությունն իր քննիչներին գործողում է միայն այն կայքերն ու վայրերը, ուր հարկ կնկատի»:

Նեթանյահուի ծիծաղելի արտահայտություններին հաջորդեցին Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունը, ով զինվորական ռադիոյին տված հարցազրույցում հավակնեց, որ Իսրայելը Լիբանանում Իրանի ու Հեզբոլլահի հրթիռների մասին տեղեկություններ ունի, որոնք հրապարակելու է:

Լիբանանում ԻԻՀ դեսպանատան գործերի հավատարմատար Ահմեդ Հոսեյնին արձագանքելով այս հավակնությանն ասաց. «Անկասկած Լիբանանում հրթիռներ գոյություն ունեն, բայց Հեզբոլլահը շատ ավելի խոհեմ է նրանից, որ իր հրթիռները տեղադրի Բեյրութի օդանավակայանի մերձակայքում և դրանց հասանելի դարձնի խաղաղ քաղաքացիների:

 

Քեյհան

Եմենի պատերազմը սկսվելուց ի վեր 22 բալիստիկ հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ

 

2015 թվականի մարտին երբ սաուդական կոալիցիան ագրեսիա էր սկսում ընդդեմ Եմենի չէր կարող ենթադրել, որ կգա մի օր երբ եմենական հրթիռներին ընդդիմանալու համար պարտավոր է լինելու դիմել արևմտյան երկրների ու նույնիսկ Սիոնիստական ռեժիմի օգնությանը: Անսարալլահն իր հրթիռներով ու արդիական դրոններով խոցում է Էմիրություններում գտնվող Դուբայի միջազգային օդանակավակայնն ու Ալե Սաուդի պալատը և սա սարսափելի մղձավանջ է դարձել Սաուդյան կոալիցիայի համար: Ռիադն այս պահին հստակ հանձնվել է Եմենի Անսարալլահի այս հզորության դիմաց:

«Ռայ Ալ-Յում» օրաթերթի հաղորդման համաձայն, արաբական կոալիցիայի ուժերի խոսնակ Թորքի Ալ-Մալեքին ռազմական գործողությունների հետ կապված վերջին զարգացումների մասին ասել է. «Պատերազմն սկսվելուց ի վեր հուսիները 200 հրթիռներ են արձակել  Արաբիայի ուղղությամբ»: Նա այնուհետև հասարակական կարծիքն Անսարալլահի հզորությունից շեղելու համար հավակնել է, որ հունի աշխարհազորայինները սպառնում են ծովագնացությունը և նրանց դեմ լուրջ քայլեր պիտի ձեռնարկվեն:

Եմենում արաբական կոալիցիայի գործողությունները սկսվելուց ի վեր Անսարալլահը պատասխանելով այդ կոալիցիայի օդային ու ցամաքային հարձակումներին խոցե: է Արաբիայի ու Էմիրությունների հենակետները, որոնց պատկերները շատ հաճախ հրապարակվել են: Իրականության մեջ եմենցի հեղափոխականները ոտնձգությանը պատասխանելու անվիճելի սկզբունքից օգտվելով հարձակում են իրականացրել Արաբիայի ու Էմիրությունների դեմ և անգամներ ընդգծել են, որ եթե դադարեցվեն Եմենի դեմ սաուդական կոալիցիայի վայրագ հարձակումներն Անսարալլահն էլ իր հերթին կդադարեցնի իր հարձակումները:

 

Ալիք

Խորհրդարանը դեմ է նախարարությունների տրոհմանը

 

Իսլ. խորհրդարանն իր այսօրվա փակ նիստի ընթացքում դեմ է քվեարկել Քաղաքաշինության և տրանսպորտի, Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի ու Աշխտանքի և սոցիլական անվտանգության նախարարությունների տրոհման մասին՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Այս մասին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Իսլ. խորհրդարանում Շաբեսթարի պատգամավոր Մաասումե Աղափուրը. «Այժմ, երբ գտնվում ենք տնտեսական պատերազմի պայմաններում և ճգնաժամային իրավիճակի դեմ հանդիման ենք կանգնած, նման տրոհումը երկրի համար կարող է լուրջ մարտահրավերի վերածվել»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի՝ Աշխտանքի և սոցիլական անվտանգության նախարարության տրոհման նախագծին կողմ են քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 111-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Քաղաքաշինության և տրանսպորտի նախարարության տրոհման նախագծին կողմ են քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 101-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության տրոհման նախագծին կողմ են քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 107-ը, ձեռնպահ՝ 3-ը:

 

 

Արմենիա Սպուտնիկ

Արմեն Սարգսյանը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ

 

Երևան վերադառնալուն պես ՀՀ նախագահը կնախաձեռնի խորհրդակցություններ կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թեպետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, բայց ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ. նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը։

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է ու պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին