Մամուլի տեսություն 05-10-2018
Ամերիկյան մի լրատվամիջոց իր վերլուծության մեջ գրեց. «Համաշխարհային շուկաներում անմշակ նավթի գնի հավելումը կարող է ԱՄՆ-ին պարտադրել ճկունություն ցուցաբերել Իրանի դիմաց»:
Ֆարս
Նավթի գնի հավելումը կարող է Թրամփին պարտադրել ճկունություն ցուցաբերել Իրանի դիմաց
Ամերիկյան մի լրատվամիջոց իր վերլուծության մեջ գրեց. «Համաշխարհային շուկաներում անմշակ նավթի գնի հավելումը կարող է ԱՄՆ-ին պարտադրել ճկունություն ցուցաբերել Իրանի դիմաց»:
«Բլումբերգ»-ը մի հաղորդման մեջ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրան քաղաքականության գործադրման ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության մեջ «Իրանի ակտի խումբ» կոչվող նոր բաժնի դերակատարությանը:
«Բլումբերգ»-ը գրել է, որ Իրանի շուկան լքելու հարցում արտասահմանյան երկրներին ու ընկերներին համոզելու նպատակով վերջին ամիսներին ԱՄՆ պետքարտուղարության և գանձապահության նախարարության պաշտոնատարները անաղմուկ կերպով տարբեր երկրներ են ուղևորվել:
«Բլումբերգ»-ի ընդգծմամբ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս այցերի ժամանակ այլ երկրների ընկերություններին զգուշացրել են, որ Իրանի հետ առևտրական գործարքներ կքնելու դեպքում ենթարկվելու են պատժամիջոցների և նրանց հետ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի կապերը խզվելու են:
Պատժամիջոցներին հավատարիմ մնալու հարցում խորհրդատվական ծառայություններ ներկայացնող «Քրքլանդ անդ Էլիս» ընկերության իրավաբաններից Անթոնի Ռափան հավակնել է, որ այլ երկրների ընկերություններին Իրանի շուկայից հեռացնելու իր նպատակի իրագործման հարցում Թրամփի վարչակազմը հաջող է աշխատել:
«Բլումբերգ»-ը գրել է, որ Իրանի ակտի խմբի անդամները մինչ այսօր ուղևորվել են ավելի քան 30 երկրներ և հանդիպել են կառավարությունների բարձրաստիճան պաշտոնատարներին և ընկերությունների ներկայացուցիչներին: Նրանք այս հանդիպումների ժամանակ Իրանին մեղադրել են Ասիայի արևմտյան տարածաշրջանում ու աշխարհ այլ կետերում կործանիչ քայլեր վերցնելու մեջ:
«Բլումբերգ»-ի ընդգծմամբ հիշյալ ուղևորությունների նպատակն է եղել ընկերություններին իրազեկել Իրանի հետ առևտուրը շարունակելու դեպքում նրանց վրա տնտեսական ճնշումներ գործադրելու հարցում ԱՄՆ-ի վարչակազմի լրջության մասին:
Այս լրատվամիջոցն անդրադառնալով վերջին ամիսներին Իրանի շուկան լքելու «Թոթալ»-ի և «Մազդա»-ի նման ընկերությունների քայլերին հավակնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը մինչ այս փուլը կարողացել է իր ցանկացած ուղղությամբ առաջնորդել ընկերություններին:
Իրանի ակտի խմբին անդամակցում են սպառազինական հարցերի նախկին փորձագետ Ջեյսոն Շելը, պատժամիջոների հարցերով փորձագետ Դեյվիդ Թեսլերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Նիութ Գինգրիչի նախկին խոսնակ Մայքըլ Գոյդան և Լեն Կոդորովսկի կոչվող մեկ այլ անձնավորություն:
Խումբը գլխավորում է Բրայան Հուքը: 49-ամյա մի դիվանագետ, որ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարության շրջանում պետքարտուղարության քաղաքական ծրագրավորման գրասենյակի պետն է եղել:
Հուքն ու նրա գործընկերները խոստացել են, որ զրոյացնելու են Իրանի նավթի արտահանումը: Նրանք հույսով են, որ մյուս նավթ արտադրողներն, այդ թվում Սաուդյան Արաբիան ու Քուվեյթը կկարողանան լրացնեն շուկաներում Իրանի նավթի բացերը և կայուն պահել նավթի գները: Դա ի տես այն բանի, որ վերջին օրերին նավթի գինը գերազանցեց յուրաքանչյուր բարելի դիմաց 85 դոլարի սահմանագիծը:
«Բլումբերգ»-ը գրել է, որ նավթի գնի հավելումը կարող է Թրամփին մտահոգեցնել Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Հանրապետական կուսակցության ճակատագրի կապակցությամբ և նրան պարտադրել Իրանի հանդեպ ճկունություն ցուցաբերել:
«Բլումբերգ»-ը գրել է. «Հնարավոր է, որ Թրամփն Իրանի կապակցությամբ իր կողմնորոշումներում փոփոխություն մտցնի: Այսինքն հենց այն ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի դեպքում»:
CIA-ի նախկին սպա Սքաթ Մադելը, ով այս պահին գլխավորում է «Ռափիդան» էներգիայի խումբն, ասել է. «Թրամփն սկզբում այնպես է վարվում, որ ասես պատրաստ չէ որևէ զիջումի գնալ, բայց դա նրա բանակցության հնարքն է և նա ձգտում է Իրանի հետ գործարք կնքել»:
«Նա դեմ չէ նրան, որ առայժմ դադարեցնի Իրանի վարքագծի հետ կապված որոշ հարցերը և առավել համապարփակ համաձայնության հանգելու համար երկարատև բանակցությունների մեջ մտնել, հատկապես որ սա ամենալավ միջոցը կարող է լինել, որպեսզի ԱՄՆ-ում բենզինի գինը չգերազանցի յուրաքանչյուր գալոնի համար 3 դոլարի սահմանագիծը»:
Սպուտնիկ Արմենիա
Հայաստանում համաներում կհայտարարվի. կառավարությունը որոշեց դիմել բացառիկ քայլի
Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և կառավարության երեկվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Օրենքի նախագիծը պետք է ընդունի Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նախարարը նշել է, որ նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել են այս նախագծի վրա, ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև՝ իրավական, կառավարչական և որը պահանջում է խորը ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ՝ այն երեկ է ներկայացվել կառավարության հաստատմանը։
«Սիրելիներս, համաներմանը չի կարելի վերաբերվել որպես մեխանիկական գործընթացի, իսկ առիթին, որպես՝ պատրվակի: Այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: Պետք է գիտակցել, որ Կառավարությունը, Ազգային ժողովը, պետությունը, դատապարտյալին, հանցագործության մեջ կասկածվողին ներում է, ազատում է պատժից հանրության անունից՝ ում դեմ ուղղված է եղել ներվողի կողմից գործած հանցանքը, ում առջև նա մեղք է գործել (առաջնորդվում ենք դատական ակտերի օրինականության կանխավարկածով՝ չմասնավորեցնելով այն դեպքերը, երբ դատական ակտերի արդարացիության նկատմամբ առկա է հանրության տարակուսանքը)»,- գրել է Զեյնալյանը:
Նրա խոսքով` անձը պետք է փոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը հանրության, պետության, մարդու և մարդու իրավունքների հանդեպ և, ազատության մեջ հայտնվելով, անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից:
Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ժողովուրդ
Օտարերկրյա դեսպանները մտահոգ են. նրանք դիմել են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով:
Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որեւէ խնդիր, որեւէ անհարմարություն չի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել:
Իսկ մինչ այդ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում են, որ վարչապետի անունից իրենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել. նման հրավեր չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ո՛չ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին»: