Մամուլի տեսություն 06-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99053-Մամուլի_տեսություն_06_10_2018
Հեղափոխության մեծարգո առաջնորդն իր վերջին արտահայտություններում ընդգծեց. «Մի ենթադրեք, որ մեր դիմաց բացված ուղին ասֆալտապատ մայրուղի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-10-2018

Հեղափոխության մեծարգո առաջնորդն իր վերջին արտահայտություններում ընդգծեց. «Մի ենթադրեք, որ մեր դիմաց բացված ուղին ասֆալտապատ մայրուղի է:

Ղոդս

Արևմտամետներն Իրանի առաջադիմության թշնամի

 

Հեղափոխության մեծարգո առաջնորդն իր վերջին արտահայտություններում ընդգծեց. «Մի ենթադրեք, որ մեր դիմաց բացված ուղին ասֆալտապատ մայրուղի է: Ոչ:  Առաջադիմության ուղին մեր առջև բաց է, բայց ճանապարհը ոլորապտույտ է ու այդտեղ արգելքներ կան և թշնամին շարունակ մեր դիմաց ակտիվ է: Այս արգելքները դիմագրավելով պիտի անցնենք այս ճանապարհը»: Մեծարգո առաջնորդն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ ոմանք փորձում են երկրում հիասթափության ու հուսալքության մթնոլորտ տարածել: Հիասթափության ներշնչման այս փորձն առավելապես ակնհայտ է սոցցաներում, որտեղ ճիշտ տեղեկությունների բացակայության պայմաններում նպատակաուղղված կերպով դրան թափ է հաղորդվում և դժբախտաբար ժողովուրդն էլ իր ձեռքի տակ չունենալով վիճակագրական հստակ տվյալներ հայտնվում է նման ապատեղեկատվության ազդեցության տակ: Օրինակ կարող է ասվել, որ տնտեսական ճնշումը ծանրացել է մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալները նկատի առնելով պարզվում է, որ 1990 թվականի համեմատությամբ յուրաքանչյուր իրանցու մարդագլուխ գնողունակությունը երեք անգամ մեծացել է, այլ խոսքով տնտեսական տեսակետից ժողովրդի վիճակը բարելավել է: Սակայն ժողովրդի կենսակերպում առաջացած փոփոխությունն ու առաջացած կեղծ պահանջարկը պատճառ են դարձել, որ մարդկանց գնման զամբյուղը լցվի ոչ-անհրաժեշտ ապրանքներով: Երկրում լրատվական մի հոսանք փորձում է այն համոզումն առաջացնել, որ երկրում զարգացման համար արևմուտքի դիմաց հանձնվելուց բացի այլ միջոց չի կարելի պատկերացնել և դա տարածում է տնտեսական ու մշակութային տարբեր ծավալներով: Իրականության մեջ արևմտամետները համարվում են Իրանի զարգացման գլխավոր թշնամին... Ամեն դեպքում ինչպես մեծարգո առաջնորդն էլ ընդգծել է, ճանապարհին արգելքներ գոյություն ունեն, սակայն դրանցից ոչ մեկն անհաղթահարելի չեն և երկրում զարգացման ու առաջադիմության համար բազմաթիվ ուղիներ գոյություն ունեն, որոնք կարող են իրականացվել հարմար օգտագործման ենթարկելով ներքին պոտենցիալները:

 

Ջավան

Թրամփը կթում է, Բեն Սալմանը գողանում է

 

Ինչքան ավելի շատ ժամանակ է անցնում Դոնալդ Թրամփի նախագահությունից առավել պարզ են դառնում Պարսից ծոցի ափամերձ երկրների ու մասնավորապես Սաուդյան Արաբիայի հանդեպ նրա տիրակալական ու նվաստացուցիչ վերաբերմունքը: Թրամփը, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիային Վաշինգտոնի համար կթան կովի էր նմանեցրել, որին մորթում են երբ այլևս կաթ չի տալիս, երրորդ անգամ նպատակ ունի բռնատուրք գանձել սաուդացիներից: Թրամփը հայտարարելով, որ առանց ԱՄՆ-ի Արաբիան երկու շաբաթ էլ չի կարող գոյատևել, սաուդացիներին ցուցաբերված ռազմական աջակցության դիմաց նրանից 4 միլիարդ դոլար բռնատուրք է պահանջել: Դիրքորոշում, որ կարծես թե այս անգամ համընկնում է Ռիադի հանդեպ դեմոկրատականների կողմնորոշմանը: Սաուդացիները, որ Թրամփի ընչաքաղցություններին ընդդիմանալու կարողություն չունեն, իրենց ցասումն արտահայտել են առևանգելով ԱՄՆ-ում բնակվող սաուդացի ընդդիմադիր մի լրագրողի:

Մալեք Սալմանն ու նրա գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը, որ Թրամփի քաղաքականություններին ընդդիմանալու կարողություն չունեն, դիմել են գաղտնի գործողությունների: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը հայտարարել է, որ Արաբիայի կառավարության քննադատ հայտնի լրագրողներից Ջեմալ Խաշղջին հեռանալով հյուպատոսարանի շենքից երեքշաբաթի օրվանից անհետացել է: «Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն Խաշղջին որոշ վարչական հարցերով դիմած է եղե հյուպատոսարան և այդ օրվանից հետո անհետացել է: Խաշղջու նշանածը  նրան ընկերակցել է մինչև հյուպատոսարանի շենքը և շենքի դրսում է սպասել է նրան, սակայն հյուպատոսարանի շենքից նրա հեռանալը չի նկատել: Թուրքիայի պաշտոնատարները ենթադրում են, որ Արաբիայի կառավարության քննադատ լրագրողը դեռ պիտի հյուպատոսարանի շենքում լինի: Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչելով Արաբիայի դեսպանին այդ երկրից բացատրություն է պահանջել: ԱՄՆ պետքարտուղարությունն էլ նրա անվտանգության շուրջ մտահոգություն է հայտնել: Սաուդացի 59-ամյա լրագրողը անցած տարվանից ինքնակամ աքսորի մեկնելով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Նա Արաբիան թողեց այդ երկրի գահաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանի քաղաքականությունները քննադատության ենթարկելուց հետո: Նա «Վաշինգտոն Փոստ»-ի սյունակագիրներից է: Արաբիան անցած տարի իր նպատակներին հասնելու համար պատանդ էր վերցրել Լիբանանի վարչապետին:

 

Ալիք

Լոնդոնը հետեւելու է որպեսզի ԱՄՆ-ն կատարի ԱՄԴ վճիռը

 

Մեծ Բրիտանիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) վճիռը եւ այն Իրանի համար կարեւոր ձեռքբերում եւ բարոյական հաղթանակ է համարում:

Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրույցում հայտնել է Իրանի հետ առեւտրային հարցերով, Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ հանձնակատար Նորման Լամոնտը՝ նշելով, որ պաշտոնական Լոնդոնը հետեւելու է որպեսզի ԱՄՆ-ն կատարի ԱՄԴ վճիռը:

«Թեեւ ԱՄՆ կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը դեպի Իրան, սակայն, գործնականում այլ կերպ է վարվում: Պետք է վստահություն ձեռք բերենք, որ այդ ապրանքների արտահանման արգելքը կը բացառվի: Նախարարների մակարդակով հետեւելու ենք այդ հարցին»,- ասել է Լամոնտը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին, որը վերաբերում է 1955 թվականին կնքված իրանա-ամերիկյան Բարեկամության պայմանագրին:

 

Ժամանակ

Լայն կոնսոլիդացիա. Ովքեր են Գագիկ Ծառուկյանի հնարավոր դաշնակիցները

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ բանակցություններ է սկսելու արտախորհրդարանական ուժերի հետ լայն դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Հնարավոր դաշնակիցների թվում են «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Անդրիաս Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱԿ-ը եւ մի շարք այլ փոքր կուսակցություններ եւ քաղաքացիական շարժումներ։

Գագիկ Ծառուկյանը որոշել է համագործակցության առաջարկ անել նաեւ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, որի շատ անդամներ ազատության մեջ են հայտնվել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ եւ անձամբ Ծառուկյանի որպես գրավ տված գումարներով»։