Մամուլի տեսություն 10-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99232-Մամուլի_տեսություն_10_10_2018
Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման երևույթն ու դրա ավերիչ հետևանքները գնալով աղետալի փուլ են մտնում: Հյուսիսային ու Հարավային Բևեռների սառույցների հալչելը և բնական սառցադաշտերի հետզհետե սակայն մեծ թափ ստացած ոչնչացումը, որոնք դարեր շարունակ պաշտպանված են եղել բնական դեպքերից, մտահոգություն են պատճառել գիտնականներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2018 08:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-10-2018

Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման երևույթն ու դրա ավերիչ հետևանքները գնալով աղետալի փուլ են մտնում: Հյուսիսային ու Հարավային Բևեռների սառույցների հալչելը և բնական սառցադաշտերի հետզհետե սակայն մեծ թափ ստացած ոչնչացումը, որոնք դարեր շարունակ պաշտպանված են եղել բնական դեպքերից, մտահոգություն են պատճառել գիտնականներին:

Ջամհուրի Էսլամի

Միջազգային օրենքների հետ հակառակության գործընթացի կապակցությամբ միջազգային հանրության կրած պատասխանատվությունը

 

Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման երևույթն ու դրա ավերիչ հետևանքները գնալով աղետալի փուլ են մտնում: Հյուսիսային ու Հարավային Բևեռների սառույցների հալչելը և բնական սառցադաշտերի հետզհետե սակայն մեծ թափ ստացած ոչնչացումը, որոնք դարեր շարունակ պաշտպանված են եղել բնական դեպքերից, մտահոգություն են պատճառել գիտնականներին: Վերջին տասնամյակներում ջերմոցային գազերն առավել մեծ ծավալներով մուտք են գործում բնություն, ինչը գերազանցում է բնության ինքնազտման տարողության սահմանները:

Նման մտահոգիչ երևույթներին ընդդիմանալու լուրջ ու գործնական լուծումներից մեկը վառելիք որակի օպտիմալացման և բնություն մուտք գործող ածխածնի երկօքսիդի ծավալները սահմանափակելու կապակցությամբ բոլոր երկրների պարտավորություններ ստանձնելն է: Այս և նման այլ լուծումները, որոնցից վերջինը Փարիզյան պայմանագիրն էր վավերացվեցին աշխարհի երկրների մեծամասնության կողմից և նրանք պարտավորվեցին հարգել այդ պայմանները ու թեև որոշ պարագաներում նրանց վերապահումներ ունեին, սակայն ընդհանրության մեջ Փարիզյան նստաշրջանում ընդունված որոշումները հուսադրիչ էին և այն լավատեսությունը գոյություն ուներ, որ դրանց օգնությամբ հնարավոր է սանձել կլիմայական փոփոխությունները: Այս համաձայնություններից Թրամփյան Ամերիկայի միակողմանի հրաժարումը անփոխարինելի վնաս պատճառեց Փարիզյան պայմանավորվածություններին և մյուս երկրներն էլ հիմք ընդունելով Թրամփի անխոհեմ քայլը հրաժարվում են գործադրել իրենց ստանձնած պարտավորությունները: Սա միակ օրինակը չէ և միջազգային մակարդակում քաղաքական, տնտեսական ու առևտրական հարցերում անկարգություններ առաջացնելու ուղղությամբ Թրամփի անսովոր քայլերը ավերիչ հետևանքներ ունեն, որոնք մեկը մյուսի հետևից երևան են գալիս: ԱՄՆ-ն որոշ դեպքերում սպառնացել, իսկ որոշ պարագաներում էլ գործնական քայլեր է ձեռնարկել, որոնցից են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միջազգային ատյանը, ՆԱՖԹԱ-ի պայմանագիրը և Տրանս-Փասիֆիք պայմանագիրը: Թրամփը վերջերս էլ սպառնացել է, թե հրաժարվելու է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից:  Թրամփը նույնիսկ այլ երկրներից պահանջում է, որպեսզի իր ցանկությունների իրագործման համար հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից ու քաղաքական կամքից և համագործակցեն ԱՄՆ-ի անդրսահմանային օրենքների հետ:

Եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի հակամարդկային որոշումներն ու քայլերը սովորական բնույթ ստանան դա կարող է վաղը նաև իրականացվել մեկ այլ երկրի դեմ: Հենց այդ պատճառով էլ թեև ուշացած տարբեր երկրներ որոշել են ընդդիմանալ նման թշնամական քաղաքականություններին:

 

Խոռասան

Հեյլիի հրաժարականի առեղծվածը

 

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարեց, որ վայր է դնում լիազորությունները: Դոնալդ Թրամփի ընդգծմամբ Հեյլին մինչև տարեվերջ կթողնի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նիքի Հեյլիի հրաժարականը անակնկալ էր, թեև Թրամփն ընդգծել է, որ այդ մասին իր և Հեյլիի միջև խոսակցությունը տեղի է ունեցել 6 ամիս առաջ: Թրամփը հույս է հայտնել, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ազատվելով Հեյլին կվերադառնա իր վարչակազմի մեջ ու նույնիսկ ասել է, թե նա լիազորված է լինելու ընտրել իր ցանկացած պաշտոնը: Երեկ գիշեր Թրամփի հետ միասին տեսախցիկների դիմաց հայտնված Հեյլին հայտարարել է, որ հակառակ ԶԼՄ-ներում տարածված լուրերին նպատակ չունի իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններում և կշարունակի աջակցել Թրամփին: Ավելի վաղ Հարավային Կառոլինայի նահանգապետի պաշտոնը վարած Նիքի Հեյլին 2017 թվականին հեշտությամբ թիկունքում թողնելով Սենատի պատնեշը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը դարձավ: Նա Թրամփի մերձավոր խորհրդականներից է համարվում, որի կողմնորոշումն արտաքին քաղաքականության ոլորտում յուրահատուկ կերպով համընկնում են ԱՄՆ նախագահի դիրքորոշումներին: Իր պաշտոնավարության շրջանում Հեյլին Սիոնիստական ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի աջակցությունը ցուցադրելով այդ երկրին հեռացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման գլխավոր պաշտպաններից էր համարվում: Հեյլիի հրաժարականի կապակցությամբ ուշագրավ կետն այն է, որ  նա լիովին հետևել է Դոնալդ Թրամփի ցանկություններին: Այդուհանդերձ չի կարելի անտեսել, որ որոշ դեպքերում Թրամփին խորհուրդներ է տվել, որոնք մեծածախս են եղել: Դրանցից մեկը Դոնալդ Թրամփի նախագահությամբ Անվտանգության խորհրդի նիստ գումարելն էր, որ գործնականում պարտություն համարվեց նրա ու ԱՄՆ-ի համար: Միևնույն ժամանակ Նիքի Հեյլին Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու համառ  պաշտպաններից էր, սակայն չկարողացավ այդ հարցում համոզել նույնիսկ իր ծննդավայրը համարվող Հնդկաստանին: Նաև ՄԱԿ-ը վերածել էր Նեթանյահուի ամբիոնին, ինչը թեև դուր էր գալիս սիոնիստ աջակողմյաններին, սակայն քննադատության թիրախ էր դարձնում ԱՄՆ-ին ու նույնիսկ Թրամփի վարչակազմին:

 

Ալիք

«Արտակ Մանուկյան» թանգարանում նշվեց Թեհրանի օրը

 

Կիրակի հոկտեմբերի 7-ին, «Թեհրանի շաբաթվա» երկրորդ օրվա ընթացքում թեհրանահայ քաղաքացիները «Արտակ Մանուկյան» թանգարանում հատուկ միջոցառմամբ նշեցին Թեհրանի օրը:

Թանգարանում Արամազդ Նազարյանի նկարչական ցուցահանդեսի հետ միաժամանակ կազմակերպված միջոցառման ընթացքում թանգարանագետ եւ Թեհրան քաղաքի Իսլամական մշակույթի եւ առաջնորդության վարչության թեհրանագիտության բաժնի հետազոտող՝ դոկտ. Ղոլամհոսեյն Թաքմիլ Հոմայունը նախ անդրադարձավ հոկտեմբերի 6-ը Թեհրանի օր հռչակելու պատճառներին եւ նկատելով, որ այդ օրը զուգադիպում է 1907 թվականին Սահմանադրության հավելյալի վավերացման տարելիցին, ասաց. «Սահմանադրության հավելյալի 4-րդ հոդվածով Թեհրանը պաշտոնապես Իրանի մայրաքաղաք ճանաչվեց»:

Նա այնուհետեւ հանգամանորեն անդրադարձավ Թեհրանում հայերի ներկայությանը՝ սկսած Շահ Աբբասի ժամանակներից մինչեւ ներկա ժամանակաշրջանը, ինչպես նաեւ Իրանի ճարտարապետությանը, արվեստին, արդյունաբերությանը եւ հասարակական ու մշակութային այլ բնագավառներին իրանահայության մատուցած ծառայություններին:

Միջոցառման մասնակիցները ողջունելով Թեհրանի օրվա մեծարումը, որը առիթ է ստեղծում Թեհրանի քաղաքացիների միջեւ միասնականության հզորացման եւ միմյանց հանդեպ առավել ճանաչողություն ձեռք բերելու համար, թեհրանաշրջության ծրագրերի կազմակերպման եւ Թեհրանի մշակութային ու հասարակական առանձնահատկությունների հետ առավել ծանոթացման ցանկություն հայտնեցին:

Միջոցառման մասնակիցները նաեւ այցելեցին թանգարանի տարբեր բաժիններ ու Արամազդ Նազարյանի նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում մասնակցեցին կազմակերպված հյուրընկալությանը:  

 

Ժամանակ

Ընտրությունները՝ դեկտեմբերի 9-ին. Երբ հրաժարական կտա Փաշինյանը

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Թե երբ հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին հնարավոր չէ հստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն անցկացվելու են ԱԺ արձակվելուց 45 օր հետո, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա վաղը կամ մյուս օրը, որպեսզի ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանը օրենքի ուժով համարվի լուծարված, իսկ դրանից 45 օր հետո էլ նշանակվեն խորհրդարանական ընտրությունները:

Թեև չի բացառվում, որ ընտրությունները նշանակվեն ԱԺ-ն արձակելուց 30 օր հետո, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին տասնօրյակում»: