Մամուլի տեսություն 11-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99282-Մամուլի_տեսություն_11_10_2018
Միջազգային իրավունքի և պատժամիջոցների հարցերով փորձագետները Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության քննարկման համար Նիդելանդների Հաագա քաղաքում գումարված փորձագիտական նիստում ընդգծեցին, որ թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի բաժնի գործադրումը կսկսվի նոյեմբերից, սակայն նոյեմբերը չի լինելու պատժամիջոցների ճնշման ու սպառնալիքի գագաթնակետը, այլև այդ ճնշումը կսկսի նվազել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 07:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-10-2018

Միջազգային իրավունքի և պատժամիջոցների հարցերով փորձագետները Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության քննարկման համար Նիդելանդների Հաագա քաղաքում գումարված փորձագիտական նիստում ընդգծեցին, որ թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի բաժնի գործադրումը կսկսվի նոյեմբերից, սակայն նոյեմբերը չի լինելու պատժամիջոցների ճնշման ու սպառնալիքի գագաթնակետը, այլև այդ ճնշումը կսկսի նվազել:

Խոռասան

ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրումը նոյեմբերից չի սկսվի

 

Միջազգային իրավունքի և պատժամիջոցների հարցերով փորձագետները Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության քննարկման համար Նիդելանդների Հաագա քաղաքում գումարված փորձագիտական նիստում ընդգծեցին, որ թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի բաժնի գործադրումը կսկսվի նոյեմբերից, սակայն նոյեմբերը չի լինելու պատժամիջոցների ճնշման ու սպառնալիքի գագաթնակետը, այլև այդ ճնշումը կսկսի նվազել: Հաագայի իրավական ու իրավարարական կենտրոնի գրասենյակում գումարված նիստում փորձագետները հիմք ընդունելով առևտրի համաշխարհային աղբյուրներից, Արժույթի միջազգային հիմնադրամից և նավթի ու այլ ապրանքների շուկաներից ստացված վիճակագրական տվյալների ու տեղեկությունների վերլուծության արդյունքները և մասնավորապես գնահատելով ԱՄՆ-ի գանձապահության նախարարության պատժամիջոցների գործադրման քաղաքականություններն ու գործընթացներն ընդգծեցին, որ ԱՄՆ-ն գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը և քննարկումներն ապացուցում են, որ պատժամիջոցների գագաթնակետը եղել է 2018 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսների միջև ընկած կտրվածքը: Հիշյալ փորձագետների ընդգծմամբ աշխարհի և նույնիսկ Ռուսաստանի և Չինաստանի արժույթի ու առևտրի շուկաները մինչև նախքան հունիս ամիսը  վախի ու անորոշության մթնոլորտի պատճառով ու նաև ԱՄՆ-ի կամայական պատժամիջոցներից զերծ մնալու նպատակով չափից ավելի զգուշավորության պատճառով նույնիսկ իրավական պահանջներին գերազանցող սահմանափակություններն էին գործադրել Իրանի հետ առևտրում: Հետևաբար չկա այլ թեմա, որի միջոցով հնարավոր կլինի համալրել պատժամիջոցների ու սպառնալիքների հետևանքով սահմանափակությունները: Փորձագիտական այս նիստում նաև անդրադարձ կատարվելով պատժամիջոցների գործադրման հարցով որոշ երկրների ու արդյունաբերական ձեռնարկությունների համար նկատի առնված բացառությունների մասին լուրերին ու հաղորդումներին, ընդգծվեց. «Կանխատեսվում է, որ պատժամիջոցների պաշտոնական մեկնարկով որոշ երկրների համար մի շարք բացառություններ նկատի առնվեն ինչը մեղմելու է ԱՄՆ-ի սպառնալիքների հոգեբանական ճնշումը»: Իրավական ու տնտեսական հարցերի փորձագետները նաև նկատեցին, որ անդրսահմանային օրենքների գործադրման կապակցությամբ ԱՄՆ-ի դեմ մի տեսակ համաշխարհային կոնսենսուս է ձևավորվել, այնպես որ շատ երկրներ և նույնիսկ ամերիկյան կամ եվրոպական անկախ ընկերություններ համարձակություն են ձեռք բերել իրավական ու տնտեսական ոլորտներում բացահայտ մարտահրավեր նետելու ԱՄՆ-ի քաղաքականություններին և ԵՄ-ի իրավական աջակցությունը և արժութային ու բանկային մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ ջանքերը ոչ-ամերիկյան բանկերին ու ընկերություններին առավել ինքնավստահություն են ներշնչել»:

Հիշյալ փորձագետներն ամփոփելով նիստի արդյունքները եզրակացրեցին. «Նոյեմբեր ամիսն իրականության մեջ պաշտոնական մեկնարկն է այն պատժամիջոցների ու քայլերի, որոնք ամիսներ առաջվանից գործադրման են հանձնվել ու արդեն իրենց ազդեցությունը գործել են շուկայի վրա: Դա ի տես այն բանի, որ նոյեմբեր ամսին գործադրման են հանձնվելու իրանական ու նույնիսկ բանկային այլընտրանքներ, որոնք նպատակ ունեն առավել մարտահրավեր նետել ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությանը:

 

Քեյհան

Բրիտանական մամուլը բոյկոտում է Խաշողջիի սպանության մասին լրատվությունը

 

Այն պայմաններում երբ սաուդացի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում անհետանալն ու հավանաբար սպանվելը վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջազգային մամուլի գլխավոր լուրերից է համարվում, բրիտանական մամուլն իր առաջին էջում չի անդրադարձել այս իրադարձությանը: «Վիքիլիքս»-ը բացահայտել է դրա պատճառները: «Վիքիլիքս« բացահայտող կայքը գրոհելով բրիտանական մամուլի դեմ «Թուիթեր»-ում գրեց. «Բրիտանական օրաթերթերից որևէ մեկը երկուշաբթի օրն իր առաջին էջում չանդրադարձավ Սաուդյան իշխանության քննադատ լրագրողի անհետացման լուրին»:  

«Վիքիլիքս»-ը նաև հայտարարել է, որ բրիտանական օրաթերթերը բոլորն էլ սաուդացիներից գումարներ են ստանում: «Վիքիլիքս»-ից բացի «Թուիթեր»-ի որոշ օգտատերեր Խաշողջիի դեպքի հանդեպ բրիտանական մամուլի անդրադարձը համեմատել են այլ լրագրողների այդ թվում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոմի մասին նրանց լրատվությանը: Ոմանք էլ Բրիտանիայի պետության հետ Արաբիայի սերտ կապերն են Խաշողջիի հարցում բրիտանական ԶԼՄ-ների լռության պատճառը համարում:

2016 թվականին Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը մի զեկույց հրապարակեց, որը մանրամասնությամբ նկարագրում էր Սաուդյան թագավորությունից միջազգային դրական իմիջ ստեղծելու նպատակով արտասահմանյան ԶԼՄ-ների լրատվությունն ուղղորդելու Արաբիայի քայլերը:

 

Ալիք

Փորձագետ. Իրանի նկատմամաբ պատժամիջոցներն աշխատանքի լայն դաշտ են բացում հայկական կողմի համար

 

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատժամիջոցների հետևանքով, որոնց երկրորդ փուլն ուժի մեջ է մտնելու ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին, ինչպես և սպասվում էր, բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ լքում են իրանական շուկան՝ իրենց հերթին ձգտելով խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ որքան էլ հատկապես Իրանի միջուկային համաձայնագրին մասնակից ԵՄ երկրները երաշխավորում են տարաբնույթ ընկերությունների անհետևանք գործունեությունն Իրանում, այդուհանդերձ, տարբեր մասշտաբի և ոլորտների 100-ավոր ընկերություններ, այդ թվում՝ գերմանական Deutsche Telekom-ը, Deutsche Bahn-ը, Daimler-ը, Adidas-ը, ֆրանսիական Total-ը, շվեդական Volvo-ն և այլն շարունակում են լքել իրանական շուկան:

«Նման պայմաններում, որքան էլ պարադոքսալ թվա, աշխատանքի լայն դաշտ և որոշակի հնարավորություններ են բացվում հայկական կողմի համար: Գրագետ և հետևողական գործունեության արդյունքում առկա են հնարավորություններ՝ մի կողմից Իրանից հեռացող որոշ արտադրողների համար գործունեության դաշտ առաջարկել Հայաստանում՝ նաև դեպի Իրան մուտքի ապահովմամբ, մյուս կողմից՝ հայկական առանձին ընկերությունների համար՝ փորձելու մուտք գործել իրանական շուկա՝ մասնակցելու առաջացած պահանջարկի բավարարման գործընթացին»,-գրել է արաբագետը ֆեյսբուքյան իր էջում։

 

Ժամանակ

Երկու ամիս անց ՀՀ-ն կմտնի գործնականում լիովին նոր շրջափուլ, որը հնարավոր է չափել առնվազն հնգամյակով. բացառիկ փուլ

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24 ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Այդպիսով, այս հարցը թերևս հնարավոր է համարել վերջնականապես լուծված, այլապես հազիվ թե վարչապետը ֆրանսիական ալիքին, այն էլ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակում հայտարարեր այդ մասին:

Թեև, խոշոր հաշվով, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու այս մասին, հարցի, այսպես ասած, ապագան պարզ էր դեռևս Նյու Յորքից, որտեղ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարեց արտահերթ ընտրություն անցկացնելու հաստատակամության մասին:

Այդ հայտարարություններն այդպիսի ամբիոններից արվում են գրեթե հարյուր տոկոս երաշխիքներ ունենալու պարագայում, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ բարձր ամբիոնից իր առաջին իսկ ելույթում թույլ տալ որևէ ռիսկային հավաստիացում:

Այս պարագայում, իհարկե, հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է լինել արդյոք ֆորս-մաժոր, կամ ի՞նչը կարող է խանգարել արդեն իսկ գրեթե որոշված հարցի լուծմանը:

Այստեղ, իհարկե, կարող ենք դիտարկել տեսական ամենատարբեր վարկածներ, հավանականություններ և այլն, սակայն գործնականում չենք կարող մատնանշել քիչ թե շատ իրական մեկ նախադրյալ իսկ, որը կարող է հիմք տալ հնարավոր որևէ ֆորս մաժորի մասին լրջորեն խոսելու համար:

Իհարկե, կասկածից վեր է, որ Փաշինյանի հրաժարականից հետո հանրությունը մոտ երկու շաբաթ լինելու է լարված սպասման մեջ:

Այսպիսով, երկու ամիս անց Հայաստանը կմտնի գործնականում լիովին նոր մի շրջափուլ, որը թերևս հնարավոր է չափել առնվազն հնգամյակով, թեև մեծ հավանականությամբ խոսքը միջնաժամկետ շրջափուլի մասին է: Պետք է արձանագրել, որ դա կլինի առաջընթացի վկայություն՝ իր բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ: