Մամուլի տեսություն 14-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99404-Մամուլի_տեսություն_14_10_2018
Երբ մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել մինչև Իրանի նավթի վաճառքը սահմանափակելու համար ԱՄՆ-ի խոստացած պատժամիջոցների գործադրման սկսվելը, համաշխարհային շուկաներում սև ոսկու գնի հավելումը պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների տնտեսությունները լուրջ բարդության առջև կանգնեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2018 08:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-10-2018

Երբ մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել մինչև Իրանի նավթի վաճառքը սահմանափակելու համար ԱՄՆ-ի խոստացած պատժամիջոցների գործադրման սկսվելը, համաշխարհային շուկաներում սև ոսկու գնի հավելումը պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների տնտեսությունները լուրջ բարդության առջև կանգնեն:

Էթթելաաթ

Նավթի գնի ռեկորդային հավելումը մարտահրավերի առջև է կանգնեցրել ԱՄՆ-ի տնտեսություն

 

Երբ մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել մինչև Իրանի նավթի վաճառքը սահմանափակելու համար ԱՄՆ-ի խոստացած պատժամիջոցների գործադրման սկսվելը, համաշխարհային շուկաներում սև ոսկու գնի հավելումը պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների տնտեսությունները լուրջ բարդության առջև կանգնեն: Իրանի դեմ պատժամիջոցների մեկնարկի սեմին նավթի համաշխարհային գինը գերազանցեց յուրաքանչյուր բարելի դիմաց 80 դոլարի սահմանագիծը և դրան զուգահեռ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ուշագրավ չափերով հավելում կրեցին մյուս էներգակիրների, այդ թվում բենզինի ու դիզվառելիքի գները: ՕՊԵԿ-ի նավթի գինն էլ անցած շաբաթ գերազանցեց 80 դոլարի  սահմանագիծը: Համաշխարհային շուկաներում նավթի գնման պահանջարկի բարձրացումը, որը կախված է Իրանի պատժամիջոցների ժամանակաշրջանում առաջարկից ենթադրյալ կրճատման հետ կապված արևմտյան երկրների մտահոգությունից, պատճառ է դարձել, որպեսզի Իրանի ծանր նավթի գինը հասնի վերջին չորս տարիներում իր ամենաբարձր մակարդակին: Իրանի անմշակ ծանր նավթի հոկտեմբերի 5-ին հանգած շաբաթվա ընթացքում վաճառվեց յուրաքանչյուր բարելի դիմաց 80 դոլար 86 սենթով մինչդեռ դրա նախորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր բարելի գինը 78 դոլար 77 սենթ էր: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ էլ Իրանի անմշակ ծանր նավթի գինը յուրաքանչյուր բարելի դիմաց 27 դոլար 59 սենթ հավելում է ունեցել: Միևնույն ժամանակ չնայած Իրանի պատժամիջոցների վերսկսման հավանականության մեր երկրի ասիական ու եվրոպական շատ գործընկերներ հայտարարել են, որ ցանկանում են շարունակել Իրանից նավթ գնումը: Էներգիայի միջազգային գործակալությունն իր ամսական զեկույցում հայտարարեց, որ անցած ամիս Իրանի նավթի արտադրությունը միայն օրական 180 հազար բարելով է կրճատվել և հասել է օրական 5,3 միլիոն բարելի: Միևնույն ժամանակ այս պահին Իրանի նավթի արտահանման ծավալը հասել է օրական 1,63 միլիոն բարելի, ինչը  800 հազար բարելով զիջում է 2018 թվականի երկրորդ եռամսյակում գրանցված օրական ամենաբարձր ծավալի արտահանումից: Փորձագետները  համոզված են, որ նավթի առաջարկի նվազումը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների աճին և մեծ ճնշում գործադրել արևմտյան երկրների և մասնավորապես ԱՄՆ տնտեսության վրա: Հաղորդումները վկայում են, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում բենզինի ու դիզվառելիքի գները ուշագրավ աճ են արձանագրել և նկատի առնելով մոտալուտ ցուրտ եղանակը ենթադրվում է, որ նավթի ու նավթամթերքի գների հավելումը շարունակվելու է:

 

Ջոմհուրի Էսլամի

Կրկին Ալե Սաուդի դոլարների հրաշքը

 

Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի սահման չճանաչող խայտառակությունների թղթածրարն ամեն օր ավելի է ստվարանում:

Բեն Սալմանն իր վերջին ոճրագործության ընթացքում քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիին ծուղակը գցելու, կտտանքների ենթարկելու և սպանելու համար դիմել է ցանկացած քայլի ու այս պահին պատասխանատվությունից խույս տալու համար կրկին սկսել է շռայլել նավթային դոլարները: Հաղորդումները վկայում են այս սարսափելի ոճրագործությունը քողարկելու համար Թուրքիային հինգ միլիարդ դոլար կաշառք առաջարկվելու մասին: Բայց հարց է ծագում, որ արդյոք հնարավոր է քողարկել նման ծավալի չարագործությունը:

Առավել կարևոր հարցը վերադառնում է Թրամփի լկտի արձագանքին, ով խստորեն մերժել է Արաբիայի դեմ ցանկացած պատժիչ քայլի կիրառումն, այդ թվում Արաբիային զենքի վաճառքի դադարեցումը և հայտարարել է, որ չի անցնելու Արաբիային զենքի վաճառքից ստացվող 110 միլիարդ դոլար շահից: Առանց Թրամփի խոստովանության էլ պարզ էր, որ թրամփյան Ամերիկան, որ հազարավոր հնարքների դիմելուց հետո կարողացել է 500 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք վաճառել Արաբիային, անկասկած պատրաստ չի լինելու հրաժարվել այդ համաձայնագրից ու իրեն հասանելիք շահից:   

Պարզ է, որ թրամփյան Ամերիկա առավել քան որևէ ժամանակ կառավարվում է Արաբիայի նեխած ռեժիմից ու հետադեմ մյուս ռեժիմներից ստացած «կեղտոտ փողերով» և նրանք նման կեղտոտ գործարքները շարունակվելու պատճառով է, որ իրենց աչքերը փակում են Արաբիայի ու տարածաշրջանի մյուս նեխած շեյխերի ոճրագործությունների ու չարագործությունների դիմաց:  

 

Ալիք

Երեւանում անցկացվեց Իրանագիտական լեզվաբանական 8-րդ միջազգային գիտաժողովը

 

«Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվել հոկտեմբերի 11-13-ը Երեւանի պետական համալսարանում:

Իրանագիտական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված է լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ: Նախորդ տարիներին այն անցկացվել է Ռուսաստանում (2017) եւ Վրաստանում (2016): Այս տարի այն անց է կացվում Հայաստանում՝ Երեւանի պետական համալսարանում: Այս մասին տեղեկացնում է Երեւանի պետական պաշտոնական կայքը:

Գիտաժողովին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Հարավային Կորեայից եւ մի շարք այլ երկրներից:

Լեզվաբանությանը նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել եւ շնորհակալական խոսքով հանդես է եկել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով նշել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, եւ առանց «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցության՝ գիտաժողովը հնարավոր չէր լինի կազմակերպել:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

 

168.am

Կառաջարկի՞ արդյոք ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ

 

«Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկայում ամերիկացի պաշտոնյաների ՀՀ կատարելիք այցերին։

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, իսկ ամսվա վերջին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բարձրաստիճան այցերի օրակարգերի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Սակայն ուշագրավ է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակում ՀՀ անկախության տոնի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ առաջիկայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավորություններ կբացվեն։ Ի դեպ, նման բովանդակությամբ անդրադարձով՝ Թրամփի երկրորդ փորձն էր։

Ստանիսլավ Տարասովն արձանագրեց, որ գերտերությունների ակտիվության աճ է նկատվում Անդրկովկասում, խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների մասին է, ինչը, ըստ նրա՝ ինչ-որ առումով պայմանավորված է նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններով և ընդհանրապես տարածաշրջանային բուռն իրադարձություններով։

Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին, ապա, ըստ Տարասովի, նրա այցի օրակարգում ևս կլինի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ համեմված շատ ավելի լայն կոնտեքստով։ «Բայց իմ կարծիքով, այցի օրակարգում Բոլթոնի ավանդական թեմաներն են լինելու՝ Իրան, Սիրիա, Ռուսաստան»,- ասաց նա։