Մամուլի տեսություն 19-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99586-Մամուլի_տեսություն_19_10_2018
Բրիտանիայի նախկին վարչապետն ընդգծելով, որ ՄԱԿ-ի կառույցը հնացել է, հավելեց, որ դրա գլխավոր անդամների մեջ պիտի ներառվեն նաև Հնդկաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2018 06:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-10-2018

Բրիտանիայի նախկին վարչապետն ընդգծելով, որ ՄԱԿ-ի կառույցը հնացել է, հավելեց, որ դրա գլխավոր անդամների մեջ պիտի ներառվեն նաև Հնդկաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

ԻՍՆԱ

ՄԱԿ-ը կառույցը հնացել է. Ջոն Մեյջեր

 

Բրիտանիայի նախկին վարչապետն ընդգծելով, որ ՄԱԿ-ի կառույցը հնացել է, հավելեց, որ դրա գլխավոր անդամների մեջ պիտի ներառվեն նաև Հնդկաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

«Ասոշիետդպրես»-ի հաղորդման համաձայն բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ Ջոն Մեյջերը, որ 1990-ից 1997 թվականի գլխավորելով Պահպանողական կուսակցությունը վարել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնը պահանջեց չեղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի վետոյի իրավունքը: Նա պնդեց, որ հիշյալ երկրներն այլևս աշխարհի հինգ հզոր գերպետությունները չեն:

Նա նկատելով, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի նպատակներն, այդ թվում հանուն աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատման աղքատության ու սովի վերացումը  լիարժեքորեն կենսական նշանակություն ունեն, Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրեց կազմակերպության որոշ նպատակներն աղավաղելու մեջ:

Սեր Ջոն Մեյջերը, որ Մարգարետ Թաչերի կառավարության կազմում ԱԳ և գանձապահության նախարարն, իսկ 1997-ից 2000 թվականներին խորհրդարանի պատգամավոր է եղել, ասաց. «Կայուն նպատակներն այն ժամանակ են իրագործվելու, երբ ողջ աշխարհի կատարի իր պարտականությունները, իսկ իմ կարծիքով գոյություն ունեցող բարդությունն այն է, որ ՄԱԿ-ը ձևավորվել է 70 տարի առաջ վերջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և դրա կառույցը հնացած ու սպառված է»:

Վաստակավոր քաղաքական գործիչը Հաագայում գումարված «Երիտասարդ մի աշխարհ» նիստում ընդգծեց. «Հինգ մնայուն անդամներն այլևս չեն ներկայացնում աշխարհի հզոր գերպետություններին և ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական կառույցն ու մշտական անդամների կազմը պիտի փոխվի: Դա չպիտի լինի այն մշտական կառույցը, որ այսօր գոյություն ունի»:

Բրիտանիայի նախկին վարչապետը, որպես ԱԽ-ի մշտական անդամներ հստակ հիշատակելով Հնդկաստանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության անուններն, ասաց. «Այս քայլը վերցնելուց և երբեմն անարդար կերպով օգտագործվող վետոյի իրավունքը չեղարկելով կհայտնվենք մի իրավիճակում կկարողանանք իրագործել ՄԱԿ-ի բարի գործառույթն ինչը շատ դեպքերում հնարավոր չի լինում իրականացնել»:

 

ԻՌՆԱ

Պոմպեոն ունկնդրել է Խաշողջիի սպանության ձայնային ապացույցը

 

Ամերիկյան մի հեռուստակայան հավակնեց, որ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ ունկնդրել է սաուդացի անհետացած լրագրողի խոշտանգման ու սպանության պահի ձայնագրությունը:

«Էյ Բի Սի»-ի հաղորդման համաձայն Պոմպեոյի Անկարա կատարած այցի ժամանակ Թուրքիայի պաշտոնատարները նրա համար հեռարձակել են այս ձայնագրությունն ու նրան է փոխանցել դրա սղագրությունը:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեյսեր Նաուերթը մի հաղորդագրությամբ հերքելով այդ մասին շրջանառված լուրը ընդգծել է, որ Պոմպեոն որևէ ձայնագրություն չի ունկնդրել ու որևէ սղագրություն չի ստացել»:

Պոմպեոն չորեքշաբթի օրը պատասխանելով այդ ձայնագրությունը լսելու մասին լրագրողների հարցումներին, ասաց, որ այդ կապակցությամբ որևէ ասելիք չունի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ անդրադառնալով Թուրքիայի պաշտոնատարների հավակնած ապացույցներին, պահանջեց այդ ապացույցները և ասաց, որ չի ենթադրում նման ապացույցներ կարող են գոյություն ունենալ:

Դա ի տես այն բանի, որ Սպիտակ տանը Պոմպեոյի հետ հանդիպումից և Ռիադ ու Անկարա կատարած նրա ուղևորության արդյունքների մասին տեղեկանալուց հետո Խաշողջիի գործի կապակցությամբ Թրամփի հռետորաբանությունը փոխվեց և հաստատեց, որ նա սպանվել է:

ԱՄՆ պետքարտուղարը Խաշողջիի գործի կապակցությամբ սաուդացի պաշտոնատարների հետ զրուցելու նպատակով երեքշաբթի օրը Ռիադ և այնտեղից էլ Անկարա ուղևորվեց:

Խաշողջիի  ենթադրյալ սպանությանը մասնակից լինելու պատճառով Սաուդյան ռեժիմի դեմ միջազգային ճնշումների խստացմանը տեղի ունեցած այս այցերը վկայում են, որ Վաշինգտոնը, Ռիադն ու Անկարան փորձում են ինչ-որ լուծում գտնել, որը կբավարարի Խաշողջիի սպանության գործում ներգրավված երեք կողմերին:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Փաշինյանի համար ֆորս մաժորներ չեն լինի, բայց կա այլ սպառնալիք

 

Հայաստանի նախկին քաղաքական համակարգը քանդված է, նոր կուսակցությունները դեռ պետք է կայանան, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ձևական բնույթ է կրում։ Այդ ամենն ուղղված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Նրա խոսքով` հեղափոխությունը կավարտվի ընտրություններից հետո», – ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` ինչ–որ ֆորս մաժորային իրավիճակ չի սպասվում։ Դիմադրության բոլոր օջախները երկրի ներսում չեզոքացվել են։

Նրա կարծիքով` այդ մասին խոսում են ինչպես ՀՀԿ հայտարարությունները, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հուշագիրը, ինչպես նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։

«Բայց ինչպես տեսանք, մի քանի ժամ հետո հեղափոխությունը պատասխան ուժեղ հարված տվեց։ Դրանով մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում հակահեղափոխությունը պարտվել է», – նշեց Սուրենյանցը։

Իհարկե, կան ուժեր, որոնք կցանկանան խախտել պայմանավորվածությունները։ Բայց հիմա դրանք խախտելը գրեթե անհնար է։

«Ոչ մի ֆորս մաժորային ռիսկեր չկան։ Եվ ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 9–ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ», – ասաց Սուրենյանցը։

Սակայն նա ափսոսանք հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հազիվ թե ապահովվի քաղաքական ուժերի բազմազանություն։ Սուրենյանցը կարծում է, որ քաղաքական համակարգը, որը կնպաստեր խորհրդարանում բազմակարծության հաստատմանը, հիմա Հայաստանում ուղղակի չկա։

«Ըստ էության, քաղաքական ուժեր չկան, կամ դրանք գտնվում են քվազի վիճակում։ Այնպես էր, ճնշող մեծամասնություն կկազմեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, սահմանափակ, թույլ ներկայություն կունենան մյուս ուժերը», – ասաց Սուրենյանցը։

Նա կարծում է, որ արտահերթ ընտրությունները կարող են ազդանշան դառնալ նոր քաղաքական ուժ ստեղծելու համար։

«Ուզում եմ հուսալ, որ հեղափոխության ամրապնդումը հիմք չի դառնա Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու համար», – նշեց Սուրենյանցը։

Դրա համար շատ կարևոր է, որ վերջնականապես հաստատվի ընտրություններում օրինականության մոդելը, ինչպես նաև իշխանության փոփոխելիության սկզբունքը։

Նա նշեց, որ նախկին քաղաքական համակարգն ապամոնտաժված է, ուստի նոր քաղաքական կուսակցությունների հայտնվելն անխուսափելի է։ Ժամանակը ցույց կտա, թե դրանցից քանիսը կկայանան, քանիսը կմնան թղթի վրա։

 

 

Իրատես

Ո՞ր քաղաքական ուժին է խորհրդարանում ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանը

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ որում, շատ ավելի արմատական մեթոդներով, քան ՊՊԾ շենքի գրավման օրերին։

Ի դեպ, իշխանամերձ աղբյուրներն արդեն իսկ «արձանագրում» են ապագա խորհրդարանի չորս ուժերին՝ ՔՊ, «Լույս», «Ծռեր», ՀՅԴ (վերջինիս խորհրդարանում տեսնել է ցանկանում անձամբ Նիկոլ Փաշինյանը)»: