Մամուլի տեսություն 20-10-2018
«Թրամփ» երևույթի երևան գալն իր բոլոր բացասական կողմերով հանդերձ մեզ ծանոթացրեց շղթայազերծված գաղութարարության մերկ դեմքին:
Էբթեքար
Մարդկայնության մորթազերծում Բեն Սալմանի բանկոմատի թիկունքում
«Թրամփ» երևույթի երևան գալն իր բոլոր բացասական կողմերով հանդերձ մեզ ծանոթացրեց շղթայազերծված գաղութարարության մերկ դեմքին: Լիարժեք մերկանտելիստ, ում համար ամեն ինչից առավել կարևոր է շահն ու դոլարը: Անվտանգությունը, քաղաքականությունը, օրենքն ու մարդկանց կյանքն էլ պատրաստ է փոխանակել գես գրոշի հետ:
Երբ Արաբիա է գնում բոլոր շեյխերին տեսնում է դոլարի տեսքով:
Թրամփն ամեն ինչը ցանկանում է դոլարի համարլ։ Նրա համար կարևոր չէ, թե մարդկանց հետ ինչ է կատարվում: Նա միայն առավել շահի մասին է խորհում: Քաղաքականությունը հիմնականում ցանկանում է շահի համար: Ամենաստոր տեսակի դրամատիրությունն իր դրսևորումը գտել է նրա մոտ:Նա ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցներին, այսինքն եվրոպացիներին էլ զոհաբերում է առևտրական ճարպոտ գործարքների զոհասեղանին: Ոչ միայն Միջին Արևելքի անվտանգությունը վաճառում է զենքի առևտրին, այլև առևտրական այդ գործարքը նրա համար Եվրոպայի անվտանգությունից ավելի կարևոր է:
Գործը հասել է այնտեղ, որ նրա գլխավոր դաշնակիցները սահմանափակվել են Սիոնիստական ու Սաուդյան ռեժիմներով: Իր առևտրական քմահաճույքներում այնքան է անուշադրության մատնել ԱՄՆ-ի ավանդական գործընկերներին, որ իր երկիրը հայտնվել է Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամության ամենավատ պայմաններում:
Նրա տեսակետից մարդկանց կյանքը կարող է հեշտությամբ առևտրի առարկա դառնալ: Զենքի առևտուրն իրականացնում է աննկարագրելի կրքով: Խաշողջիի գործում միայն մտահոգ էր Արաբիային զենքի վաճառքի պայմանագրերով: Խաշողջին միայն մի սիմվոլ է: Զենքի վաճառքի պայմանագրերի անձեռնմխելիության ներքո նրա դաժան սպանությունն իրականության մեջ զենքի առևտրի ստվերի ներքո Միջին Արևելքում հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կոտորածն է։ Այլ խոսքով մարդկայնության մորթազերծումն է:
Հիմա մենք ենք ու մի գիշատիչ, որ առավել շահից բացի ուրիշ ոչինչ նրա համար նշանակություն չունի: Հավանաբար հենց նույն այս տրամաբանությամբ առաջնորդվելով է, որ ենթադրում է ժողովուրդներին կարելի է ֆինանսական ու առևտրական պատժամիջոցների միջոցով ծնկի բերել:
Թրամփն ի ցույց է դրել դրամատիրության ամենակեղտոտ երեսը, որն իրականության մեջ միլիոնավոր մարդկանց և աշխարհում մարդկայունթյան դահիճն է:
Թրամփը, Արաբիան ու Խաշողջին Միջին Արևելքում ԱՄՆ-ի ընդհանուր վարքագծի լիարժեք հայելին են:
Քեյհան
Նիքի Հեյլի. Իմ առաքելությունն էտ երկրներին վախեցնելու համար խելագար ձևացնել Թրամփին
Նիքի Հեյլին, որ օրեր առաջ վայր դրեց ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի ներկայացուցչի լիազորությունները «Շառլոտ» կոռվող համաժողովում ասաց. «Ես շարունակ Թրամփին ներկայացնում էի, որպես շուտ բարկացող ու բանակցություններում անկանխատեսելի անձնավորություն, որպեսզի այդպիսով սարսափ պատճառեի ուրիշներին: Իմ առաքելությունն իրականացվում էր քաղաքականության և «դիվանագիտության մեջ խելագար մարդու» տեսության շրջանակներում։ Այս տեսությունն ավելի վաղ մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը»:
Հեյլին հավելել է. «Երբ 2017 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո այդ երկրի հարցի շուրջ սակարկում է իմ չինացի պաշտոնակցի հետ նրան ասացի, որ իմ ղեկավարը անկանխատեսելի մարդ է ու ես չգիտեմ թե նա ինչի է ընդունակ: Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքն այնքան ազդու էր, որ Չինաստանին համոզեց ՄԱԿ-ի ԱԽ-ում կողմ քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ լուրջ պատժամիջոցներին: Ես նախագահ Թրամփին ասել եմ, որ ես շարունակ այդպես եմ վարվելու և նա լիարժեքորեն կողմ է իմ գաղափարին»:
Նա նշել է. «Այն օրերին երբ ՄԱԿ-ում ընդունվեցին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները Թրամփը պիտի ելույթ ունենար ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից: Ես նրանց ասացի, որ սա միջազգային կառույց է և Հյուսիսային Կորեայի առաջնորդին չպիտի «հրթիռային մարդուկ» անվանի»:
«Ես նրան ասացի, որ այստեղ ՄԱԿ-ն է ու ընտրական հավաքից մի քիչ ավելի պաշտոնական բնույթ ունի: Բայց Թրամփն ընդգծում էր, որ մի շարք վիրավորանքներ պիտի հնչեցնի։ Հետևաբար ես նրան ասացի ինչպես որ կցանկանք, ղեկավարը դուք էք»,-եզրակացրել է Հեյլին:
Հեյլիի արտահայտությունները հրապարակվում են այն դեպքում, երբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի առ ժամանակ առաջ Թրամփի համար օգտագործեց «խելագարի հիշեցնող» հատկանիշը:
Ալիք
Արամ Ա-ն արձագանքել է Լիբանանի հայ համայնքին տրված նախարարություններից մեկը հետ վերցնելու փորձին
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Ժնևում, անդրադարձել է շրջանառության մեջ դրված այն լուրերին, թե Լիբանանի կառավարության մեջ լիբանանահայությանը տրված երկու նախարարություններից մեկը խլելու փորձեր են կատարվում:
Թեմային արձագանքել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նա Լիբանանի նախագահ Միշել Աունին և վարչապետ Սաատ Հարիրիին հայտնել է, որ մերժում է ՀՅԴ Լիբանանի Կենրտոնական կոմիտեին ներկայացված այն առաջարկը, թե` հայ համայնքին տրված երկու նախարարություններից միայն մեկը թողնել, իսկ մյուսը` փոքրամասնություններին հատկացնել:
Ժամանակ
Ի՞նչ դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանը. ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ.
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կան տարբեր կարծիքներ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ օրենքով սահմանված ժամկետներում ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կհստակեցնի:
«Մենք միայն Գործադիր մարմնում չպետք է այդ հարցը քննարկենք, միգուցե քննարկենք նաև Խորհրդում՝ քննարկումներին մասնակից դարձնելով մեր կուսակցական լայն շրջանակներին, շարքերին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր տպավորությամբ կուսակցությունում ավելի շատ են ընտրություններին մասնակցելու կողմնակիցները:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, Շարմազանովն ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է փոխանցեմ պարոն նախագահի կարծիքը: Նա ուշադիր լսում է բոլորիս կարծիքները, և մենք վերջնական միասին կարծիք կկազմենք և կորոշենք»»: