Արիղաթը՝ միազգային հանրությանը.«Պետք է վերջ տրվի Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացմանը»
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել ընդունել Պաղեստինի անկախությունը և վերջ դնել Իսրայելի օկուպացումներին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի՝ Պաղեստինի անկախության փաստաթղթի հայտարարման տարելիցի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաեբ Արիղաթը շեշտել է.«Միջազգային հանրությունը պետք է իրականցնի իր քաղաքական, օրինական ու բարոյական պարտականությունը և Ղոդս մայրաքաղաքով Պաղեստին երկիր ձևավորելով պետք է ընդունի Պաղեստինի անկախությունը և արդարացի լուծում գտնի գաղթականների խնդրի համար:
Արիղաթը նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորվներին ու նաև Իսրայելին ստիպել որպեսզի ընդունի իր իսկ օրինական, քաղաքական և բարոյական պարտականությունները և պաղեստինցիների դեմ գործադրած բռնությունները:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի հանգուցյալ առաջնորդ Յասեր Արաֆաթը, 1988թ. նոյեմբերի 15-ին Ալժիրում հայտարարել էր Ղոդս մայրաքաղաքով անկախ Պաղեստին երկիր ձևավորման մասին: