Սիոնիստները խոստովանել են,որ կոտորել են լիբանանցի փախստականներին
(last modified Fri, 23 Nov 2018 13:49:59 GMT )
Նոյեմբեր 23, 2018 17:19 Asia/Tehran
  • Սիոնիստները խոստովանել են,որ կոտորել են լիբանանցի փախստականներին

Սիոնիստական ռեժիմը 35 տարի անցնելուց հետո պաշտոնապես խոստովանել է, որ 1982 թվականին լիբանանցի փոխաստականներին Կիպրոս տեղափոխող նավը խորտակել է Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլիի ափերի մոտ: Ոճրագործություն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ:

«Արաբ-48» լրատվական կայքը այսօր հղում անելով Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքին  հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակը 1982 թվականին այդ հարձակումն անվանել է «Դրայֆուսի գործողություն» և մինչ այսօր հրաժարվել է ընդունել այդ ոճրագործության պատասխանատվությունը, իսկ Թել Ավիվի պաշտոնյաներն էլ հրաժարվում են որևէ կարծիք հայտնել դեպքի մանրամասների վերաբերյալ:

Ըստ հաղորդման, սուզանավի հրամանատարը լիբանանցի 56 փախստականներին տեղափոխող նավի ուղղությամբ կրակելն արդարացնելու համար ասել էր.«Կարծեցի թե այդ նավը պաղեստինցի ուժերին Լիբանանից դուրս է տանում»:

Այն ժամանակ երեք տարի հետաքննություն անցկացվելուց հետո, Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները չընդունեցին, որ այդ ոճրագործության հեղինակները պետք է պատժի ենթարկվեն: Նրանք պնդում են,որ սուզանավի հրամանատարը գործել է կարգադրությունների համաձայն: