Նոյեմբեր 26, 2018 16:39 Asia/Tehran
  • Ալ-Նուսրայի ճակատ խմբավորումը Սիրիայի հյուսիսում 50 քիմիական ռումբեր է բաժանել ահաբեկիչներին

Ալ-Նուսրայի ճակատ խմբավորման ահաբեկիչները երկուշաբթի օրը 50 քիմիական ռումբեր են տեղափոխել:

Կիրակի երեկոյան, ահաբեկիչները քիմիական գազեր են օգտագործել խաղաղ բնակչության դեմ, որից տուժել է ավելի քան 100 մարդ:

Ֆարս լրավական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Նուսրյի ճակատ խմբավորման ահաբեկիչնեը Սիրիայի հյուսիսում տարբեր ճակատներում ահաբեկիչներին բաժանել են հրթիռներ, որոնց մարտագլխիկները ֆրանսիացի բանակայինների կողմից լցված են քիմիական նյութերով, այդ թվում քլոր գազով:

Հրթիռները տեղակայված էին Իդլիբի կենտրոնական հրապարակի մոտակայքում գտնվող Ալ-Նուսրայի ճակատի կենտրոնակայանում, որտեղ հինգ փուլում բաժանվել է Իդլիբում, Հեմահոււմ և մի քանի շրջաններում:

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ՝ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետախուզական ծառայությունը Սիրիայի զինաթափված տարածքում փաստեր են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս, թե ահաբեկիչները մտադրություն ունեն կրկին ահաբեկչական հարձակում իրականացեն Սիրիայում:

Պիտակ